Jump to content

ՀՍՀ/ՁՅՈՒՆԱԿԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁՅՈՒՆԱԿԱՆՆԵՐ, Ձիւնականք, նախարարական տոհմ Հին Հայաստանում: Հիշատակվում են որպես հայ Արշակունիների ամառանոցային ապարանքների պահապաններ ու ձյունակիրներ: Ըստ V դ. Գահնամակի, արքունիքում զբաղեցրել են 43–րդ իշխանական գահը (բարձը): Ձ–ից Վրեն իշխանը հիշվում է որպես Սասանյանների դեմ Վահանանց ազատագրական շարժման մասնակից: