Jump to content

ՀՍՀ/ՁՅՈՒ–ԴՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁՅՈՒ–ԴՈ (ճապ. ձյու – փափկություն, դո –ուղի, միջոց), ճապոնական ազգային ըմբշամարտ, ծագել է ճապոնիայում, 1882–ին: Կանոնները մշակել է Ձիգարո Կանոն: Կանգնած դիրքում գոտեմարտելիս ձյուդոիստները ձգտում են տարբեր հնարքներով (ոտք գցելով, հարվածելով, ոստյունով) գետնել մեկմեկու, իսկ պառկած դիրքում, կիրառելով տարբեր բռնելաձևեր, հակառակորդի թիկունքը գորգին հպած պահել 30 վրկ կամ ձեռքերը ցավեցնող հնարքներով ու խեղդող բռնելաձևերով հակառակորդին ստիպել իրեն պարտված ճանաչել: Գոտեմարտն ընթանում է 9 X 9 մ կամ 10 X 10 մ չափերի մրցագորգի վրա: Ձյուդոիստները գոտեմարտում են բոբիկ, հագնում ամուր կտորից կարված անդրավարտիք և կիմոնո, կապում գոտի: Նախնական գոտեմարտի տևողությունը` 5, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերինը 7 ր է: Ճապոնիայում Ձ., որպես պարտադիր առարկա, մտցված է դպրոցական ծրագրում: 1956–ին ստեղծվել է Ձ–ի միջազգային ֆեդերացիա (ՁՄՖ), որը միավորում է 5 մայրցամաքային միություն: Աշխարհի առաջնության մրցումներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ, մայրցամաքային միությունների առաջնությունները` ամեն տարի: 1964–ից Ձ. ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում: 1967–ից միջազգային պաշտոնական մրցումներն անցկացվում են քաշային 7 կարգով (մինչև 60, 65, 71, 78, 86, 95 և 95 կգ–ի g բարձր): ՍՍՀՄ Սամբոյի ֆեդերացիային կից ստեղծված Ձ–ի սեկցիան 1962–ին մտել է ՁՄՖ կազմի մեջ: Ձ–ի ՍՍՀՄ հավաքականը 1963–66–ին ն 1970–ին եղել է Եվրոպայի չեմպիոն: Հայաստանում Ձ. սկսել է զարգանալ 1972-ից, որին մեծ չափով նպաստել է հանրապետության վաստակավոր մարզիչ Թ. Քոչարյանը:

Կ. Աթոյան