ՀՍՀ/ՁՆԱԿՈՒՏԱԿՈՒՄ
ՁՆԱԿՈՒՏԱԿՈՒՄ, ագրոտեխնիկական միջոցառում, կիրառվում է դաշտերում ձյունը կուտակելու և պահելու նպատակով: Ձ. հնարավորություն է տալիս հողում ավելացնել խոնավության պաշարները և պաշտպանել ձմեռող բույսերը (աշնանացան հացաբույսեր, բազմամյա խոտաբույսեր ևն) ցրտահարումներից: 1 հա–ում կուտակված 1 սմ հաստության ձյան շերտի հալումից ստացվում է 20–35 տ ջուր: Ձ. իրագործվում է զբաղված ցելերում կուլիսային բույսերի ցանքով, դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծումով, ձյան թմբավորումով: Վերջինս առավել արտադրողական ձեև է, որ կատարվում է ձնվարիչ–թմբավորող գործիքներով ձմռան սկզբին, երբ դաշտում 10–15 սմ ձյան շերտ է նստում: Թմբերն ստեղծվում են փչող քամիներին ուղղահայաց: Թմբերի բարձրությունը կարող է լինել 30–70 սմ, միջթմբային տարածությունը` 5– 10 սմ: ՍՍՀՄ–ում կիրառվում է հվ–արլ. անջրդի երկրագործական շրջաններում, Հյուսիսային Ղազախառանում, Արևմտյան Սիբիրում և այլուր:
