Jump to content

ՀՍՀ/ՁՈՂԱԿԱՐԿԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁՈՂԱԿԱՐԿԻՆ, արտաքին և ներքին գծային մեծությունները չափելու գործիք: Բաղկացած է երկու մակերևույթներից (շուրթեր), որոնց միջև հաստատվում է չափը: Մակերևույթներից մեկն ամբողջություն է կազմում երկաթաձողի` քանոնի հետ, իսկ մյուսն ամրացված է շարժական շրջանակին: Քանոնի վրա յուրաքանչյուր միլիմետրից հետո նշագծված է բաժանմունք, իսկ շրջանակին փորագրված է ավելի ճշգրիտ բաժանմունքներով լրացուցիչ սանդղակը` նոնիուսը: