ՀՍՀ/ՁՈՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՁՈՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ շինարարական մեխանիկայում, հանգույցներում իրար միացված ուղղագիծ կամ կորագիծ ձողերից կազմված կրող կոնստրուկցիա: Ինժեներական կառույցներում, որպես կանոն, օգտագործվում են երկրաչափորեն անփոփոխելի Ձ. հ–եր: Ձ. հ–ի բնորոշ օրինակ են շրջանակը և ֆերմաս: Ըստ երկրաչափական սխեմայի լինում են հարթ համակարգեր, և տարածական համակարգեր, ըստ ձողերի միացումների տեսակի` կոշտ և հոդակապային, ինչպես նաև խառը հանգույցներով Ձ. հ–եր:
