Jump to content

ՀՍՀ/ՁՈՐԱՓ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁՈՐԱՓ (մինչև 1949–ը` Աղց), գյուղ Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանում, Ամբերդ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևմուտք: Ծխախոտագործական սովետական տնտեսությունն զբաղվամ է նաև այգեգործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են քարայրեր, բազիլիկ եկեղեցի (IV դ., վերակառուցված XIX դ.), դամբարան (Արշակունյաց թագավորների, IV դ.), շենքերի մնացորդներ (IV– V դդ.), կոթող (VI–VII դդ.):