Jump to content

ՀՍՀ/ՁՈՐԿՈՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁՈՐԿՈՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառում: 1909–ին ուներ 84 (13 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Ձ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Սակավաթիվ փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: