ՀՍՀ/ՁՈՐՈՎԱՆՑ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՁՈՐՈՎԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վան–Տոսպ գավառակում: 1909–ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Ձ–ի հայերի մի մասը 1915–ի հուլիսին ռուս. զորքերի հետ գաղթել և բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում:
