ՀՍՀ/ՁՈՒԼԱԹԵՐԹԱՎՈՐՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՁՈՒԼԱԹԵՐԹԱՎՈՐՆԵՐ, ծածկասերմ երկշաքիլ բույսերի ենթադաս, ընդգրկում է մասնակի կամ ամբողջությամբ ձուլված պսակաթերթերով բույսերի շուրջ 40 ընտանիք (օրինակ` պատատուկազգիննը, մորմազգիներ, գաղտրիկազգիներ ևն): Ձ–ին պատկանող բույսերի ծաղիկների պսակի և բաժակի թերթիկների հիմքերը խողովակաձև համաճած են, ունեն վառ գունավորում և հարմարված են միջատների միջոցով խաչաձև փոշոտմանը: Ձուլաթերթավոր պսակ ունեն ձմերուկը, դդումը, կարտոֆիլը, ճրագախոտը ևն: Ծածկասերմ երկշաքիլ բույսերից Ձ–ի (Sympetalae) առանձնացումը և հակադրումը բաժանաթերթավորների (Chorypetalae) առաջարկել է գերմ. բուսաբան Ա. Բրաունը (1864), սակայն ժամանակակից ֆիլոգենետիկական համակարգում Ձ., որպես առանձին ենթադաս, չեն ընդունվում:
