Jump to content

ՀՍՀ/ՁՎԱԾԵՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁՎԱԾԵՂ, կերակուր: Ավանդական Ձ. պատրաստում են միայն ձվով և յուղով: Այժմ, ըստ նախասիրության, Ձ. պատրաստում են ավելացնելով նաև լոլիկ, սոխ, այլ համեմունքներ: Ձ. երբեմն պատրաստում են երշիկով, մսով, պանրով: Զուտ Ձ–ի վրա հաճախ լցնում են մեղր կամ մածուն: Հայաստանում, ավանդական սովորությամբ, զոքանչները փեսաներին պատվում են Ձ–ով: Որպես շուտ ապաքինող կերակուր, Ձ–ով են կերակրում նոր ծննդաբերած կնոջը: