Հայերէնի աշխարհաբար քերականութիւն/Դերբայ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հոլովներ Հայերէնի աշխարհաբար քերականութիւն

Մանուկ Աբեղեան

Բայի խոնարհումը
ԴԵՐԲԱՅ

Վերջանում է լ բաղաձայնով, որից առաջ ընկնում է ա, ե, ի ձայնաւորներից մէկը, որոնք կոչւում են լծորդ։

Անորոշ դերբայը բայանուն է և հոլովւում է, ենթարկւելով ու հոլովման (գնալ, գնալու, գնալուց, գնալով, գնալում)։

Իլ վերջաւորութեան տեղ սովորաբար գործ է ածւում ել՝ աշխատիլ, խօսիլ, ծաղկիլ - աշխատել, խօսել, ծաղկել։

Ուստի բայի մասին խօսելիս միշտ գործ է ածւում նրա անորոշ դերբայը։

ԱՆԿԱՏԱՐ ԴԵՐԲԱՅ. - Անկատար դերբայը ցոյց է տալիս ընթացքի մէջ գտնւող գործողութեան կամ եղելութեան գաղափարը՝ օրինակ՝ գրում, կարդում, նկարում, կարում և այլն։

Անկատար դերբայը առանձին և անկախ չի գործ ածւում, այլ օժանդակ բայի հետ (եմ, ես, է, ենք, էք, են) միասին կազմում է ստորոգեալ. օրինակ՝ նա գրում է դասը։ Հայկը կարդում է գիրքը։

Անկատար դերբայի վերջաւորութիւնն է՝ ում, և իս (սովորաբար ասւում է լիս) օրինակ՝ խաղում, գրում, տեսնելիս, կարդալիս։

ԱՊԱՌՆԻ ԴԵՐԲԱՅ. - Ապառնի դերբայը բայիմաստի հետ ցոյց է տալիս կատարելիք գործողութեան կամ եղելութեան դեռ նոր կատարելու դիտաւորութիւնը։ Ապառնի դերբայը երկու վերջաւորութիւն ունի ու և իք (առահասարակ ասւում է լու լիք). օրինակ՝
գրելու-գրելիք, կարդալու-կարդալիք, խմելու-խմելիք և այլն։

ԱՆՑԵԱԼ ԴԵՐԲԱՅ. - Անցեալ դերբայը բայական իմաստի հետ ցոյց է տալիս և եղելութեան կատարւած վերջացած լինելը։ Ունի երկու վերջաւորութիւն. վաղակատար՝ ել, յարակատար՝ ած. օրինակ՝ գնացել, գնացած, նստել, նստած։ Երկու ձևն ևս եմ օժանդակ բայի հետ կազմում են սահմանական եղանակի 1. Վաղակատար ներկայ կամ լոկ Վաղակատար և 2. Վաղակատար անցեալ. ապա 1. Յարակատար ներկայ կամ լոկ յարակատար և 2. Յարակատար անցեալ ժամանակները։

ԵՆԹԱԿԱՅԱԿԱՆ ԴԵՐԲԱՅ. - Ենթակայական դերբայը բայի իմաստի հետ ցոյց է տալիս անող կամ եղող լինելու գաղափար։ Վերջաւորութիւնն է ող. օրինակ՝ գնացող, կարդացող, խօսող։

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ. – Խոնարհել հետևյալ բայերը բոլոր եղանակներով և ժամանակներով՝

  1. վազել, նկարել, գովել, կապել, կանչել, ազատել
  2. խաղալ, հաւատալ, զգալ, մնալ, գոռալ, յուսալ
  3. գիտենալ, մօտենալ, ուրախանալ, նեղանալ, բարկանալ