Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե,
Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե,—
Հնչում էր քո ձայնը,
Կանչում էր քո ձայնը, 5
Ինչպես վաղորդայնը...
Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե,
Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե․․․
Խիզախ թմբկահա՛ր դու,
Մարտիկ ու պոետ, 10
Աշխարհը ու մարդը
Երգում էր քո հետ.
Գալիքն ու աշխարհը,
Քո օրն ու քո դարը —
Երկինքը օտա՛ր էր 15
Երգին քո հավետ...