Jump to content

Հայնե Հ․ — Ջուլհակները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 269 ]

Հ. ՀԱՅՆԵ

ՋՈԻԼՀԱԿՆԵՐԸ


Նրանց աչքերին արտասուք չկա․
Նրանք կրճտում են ատամները քար․
«— Գերմանիա, պատանք ենք գործում քեզ

համար,

Նրան մենք հյուսում ենք մեր անեծքը վառ,
5

Գործում ենք անվերջ, անդադար։

Անեծք աստծուն, որին աղոթքով
Այնքան աղերսել ենք, դիմել ենք մտքով։
Իզո՜ւր, չհասավ նա օրին մեր դժվար,
Իզո՜ւր, նա խաբեց մեզ, թողեց մեզ շվար —
10

Գործում ենք անվերջ, անդադար։

Անեծք և նրա՛ն, կուշտերի արքային,
Որ մեզ միշտ ճնշել է, մատնել է մահի․
Վերջին մեր կոպեկը խլել է նա հար,
Արճիճ ու գնդակ է թողել մեզ համար —
15

Գործում ենք անվերջ, անդադար։

Անեծք քեզ, և քե՛զ, մեր երկիր ստորաքարշ,
Ուր տեր է ամոթը, անարգանքն արքա,

[ 270 ]

Ուր լավը մեռնում է անլույս, ցրտահար,
Ուր կուշտ են որդերը և սարդերը չար —
20

Գործում ենք անվերջ, անդադար։

Սահում է մաքոքը, զնգում մեքենան.
Անդուլ աշխատում ու երգում են նրանք.
«— Հին Գերմանիա, պատանք ենք գործում

քեզ համար,

Նրան մենք հյուսում ենք մեր անեծքը վառ —
25

Գործում ենք անվերջ, անդադար։