Հայրիկիս՝ կրկին
Արտաքին տեսք
ՀԱՅՐԻԿԻՍ՝ ԿՐԿԻՆ
Այսօր, կրկին, հայրի՛կ,
Օրն է քո ծննդյան,
Թեկուզ` առանց ծաղիկ,
Բայցև` հոգով վառման։
Մի օր կհանդիպենք,
Գալիս ենք՝ օր օրի,
Իրար մոտենո՜ւմ ենք,
Դեռ կգրկվե՛նք էլի։
05.04.2022 թ., Ստեփանակերտ