Հայ-աստ-ա՜նս...
Արտաքին տեսք
ՀԱՅ-ԱՍՏ-Ա՜ՆՍ՝ ՀԱՅ-ԱՍՏ-Ա՞ՆԴ...
Մի անուն էի սերտել
դեռ վաղ մանկությունից...
Արիս Արսենի
Մի անուն եմ սերտել
դեռ վաղ մանկությունից
իսկ այդ անունն, ավաղ,
այսօր խեղդում է ինձ...
Այսօր անտո´ւն եմ ես`
անտեղ, անհայրենիք,
էլ ինչո՞ւ եմ այսպես
փնտրում տուն ու տանիք...
Երբ կորել է անդարձ
սրտիս երազն անել`
էլ ինչո՞ւ եմ այսպես
իզուր ջանում ապրե´լ...
էլ ինչո՞ւ եմ հիմա
լինելո´ւ փորձ անում,
երբ մեկ «աստ» եմ, մեկ՝ «անդ»,
մեկ՝ ո՞ւր, չեմ իմանում։
Ո՞ւր է ՀԱՅ-ԱՍՏ-ԱՆըԴ,
Օ՜, ՀԱՅ՝ ԱՍՏ-ԱՆԴ-ական...
12.02.2024 թ., Երևան, Շենգավիթ