Հայ բանաստեղծին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայ բանաստեղծին

Ալեքսանդր Ծատուրյան

ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ

<այ բանաստե՛ղծ, պոկիր ճակտից
Անվիշտ երգիդ այդ պըսակ.
Թո՛ղ նա հյուսված լինի վարդից —
Նըրան ձըգի՛ր ոտքի տակ…

Այս ցավ օրին, այս սև օրին,
Երբ լո՛ւյսի ենք մենք կարո՜տ,
Անհոգ երգով գընած դափնին
Նախատի՜նք է և ամո՜թ…