Հայ գրականության գալիք օրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ալեքսանդր Ծատուրյան (Վահան Տերյան) Հայ գրականության գալիք օրը

Վահան Տերյան

Հոգևոր Հայաստան

[ 48 ] 8. ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼԻՔ ՕՐԸ


I

Հայ գրականության կրիզիսը և արժեքների վերագնահատությունը: Հայ գրականության հիմնական գաղափարները: Կրոնական ստեղծագործությունը և կղերական հանրայնությունը: Ազգային ուտիլիտարիզմը հայ կրիտիկայի մեջ և գեղարվեստական ստեղծագործությունը: Կուլտուրական ազգ և ազգային կուլտուրա: Հայ գեղարվեստական գրականության էտապները:

Մեր նոր գրականության արշալույսը դեռ այնքան մոտ է մեզ, այնքան թարմ են դեռ նրա առաջին քայլերի անհաստատ հետքերը, որ, ըստ երևույթին, չափազանց դժվար պիտի թվա մեզ այսօր սառնարյուն ու անաչառ պատմագրի դերը մեր այդ մերձավոր անցյալի նկատմամբ։ Սակայն ես հեռու եմ այսօր մի այդքան ծանր ու դժվարին դեր իմ վրա վերցնելու հավակնությունից։ Առաջուց պետք է ասեմ, որ այդ անցյալին ես մոտենալու եմ իբրև ներկայի մարդ, իմ բոլոր համակրություններով ու հակակրություններով, ես անաչառ լինելու հավակնություն չունեմ, ոչ էլ ցանկություն և ահա թե ինչու։ Ինձ թվում է, որ այդ մերձավոր անցյալը դեռևս, ինչպես ասում են, «պատմության գիրկը չի անցել», ինձ համար նա մեռած է և օտար, ինչպես և այն նոր սերնդի համար, որին ես պատկանում եմ, սակայն մեր կյանքի մեջ այս կամ այն չափով, այս կամ այն ձևով, այս կամ այն անվան տակ դեռ պահպանվում են այդ անցյալի խոշոր բեկորները։ Այն, ինչ մենք բոլորս գուցե արդեն անցյալ ենք համարում, դեռ ապրում է մեր մեջ իր անկենդան, բայց և այնպես ոչ աննկատելի կյանքը։ Ահա թե ինչու ես ասում եմ, որ անաչառ լինելու ոչ հավակնություն ունեմ, ոչ էլ ցանկություն։ Ես պատկանում եմ ներկային և այն ամենը, ինչ պահպանում է դեռ իր որոշ ազդեցությունը ներկայի վրա, բնականաբար չի կարող անտարբեր, կամ, ինչպես պատմագիրներն են ասում, [ 49 ] անաչառ վերաբերմունքի առարկա լինել նույն ներկայում ապրող, մտածող ու զգացող մարդու համար։ Ես կարծում եմ, որ պատմագիրներն էլ անաչառ չեն ու չեն կարող լինել, սակայն դա կարևոր չէ ներկա դեպքում։ Թվում է, որ այդպիսի հաշվետվություն մեր մերձավոր անցյալի և նրա հետ անմիջական կապերով շաղկապված ներկայիս մի քանի երևույթների մասին և կարևոր է, և հետաքրքրական, բոլոր այն մարդկանց համար, ով անտարբեր չէ դեպի մեր ներկա և մանավանդ ապագա մտավոր հոգեկան կյանքը, դեպի մեր գրականությունը, մեր արվեստը։ Բնականաբար ես չպիտի կանգ առնեմ մանրամասնությունների վրա, ոչ էլ պիտի ջանամ մանրակրկիտ ու ամբողջական ուրվագիծը տալու մեր գրական հասարակական կյանքի. շատերին չպիտի հիշատակեմ իսկ։ Ներկա դեպքում ինձ հետաքրքրողը ընդհանուր հարցեր են։

Պարզեմ ասածս։

Ինչպես հայտնի է, Լոմոնոսովը հսկայական դեր ունի ռուս գրական, գիտական, առհասարակ մտավոր զարգացման պատմության մեջ. դա հայտնի է ամենքին, սակայն երևակայեցեք, որ դուք այժմ կարդում եք նրա ոտանավորները — որպիսի՞ կարծիք կհայտնեք դուք այդ ոտանավորների մասին։ Օրինակ, եթե կարդաք նրա «Ապակու օգտանկարության» մասին գրած ոտանավորը։ Բնականաբար դուք շատ բացասական վերաբերմունք պիտի ցույց տաք դեպի այդ գրողը։ Սակայն չէ՞ որ Լոմոնոսովը իսկապես մի հսկա է ռուսաց կուլտուրայի պատմության մեջ, մի չտեսնված մեծություն, մի մարդ, որին ամենայն իրավամբ կարելի է մի շարքում դասել ռուսական կուլտուրայի ամենաերախտավոր գործիչների հետ։ Այս վերապահումը ես կարևոր համարեցի թյուրիմացության տեղիք չտալու համար։

Այժմ դառնանք մեր խնդրին։

Ես ասացի, որ մեր մերձավոր անցյալը իր որոշ գծերով դեռ գոյություն է պահպանում ներկայում, գուցե և մի քիչ ուրիշ գունավորությամբ, երբեմն այլ անվան տակ, հաճախ կարծես թե բոլորովին աննկատելի կերպով։ Եվ դա բնական է, որովհետև չէ՞ որ մեր օրերում իսկ դեռ կենդանի են այդ «վերածնություն» կոչվող շրջանի ականատեսները, մեր նոր գրականության առաջին առաքյալների մերձավոր աշակերտներն ու հետևողները, մինչև իսկ գուցե նրանց հասակակիցներն ու նիզակակիցները։

[1] [ 50 ] Եվ եթե պրպտենք մեր ներկան, արդյոք չե՞նք գտնի այնտեղ նրանց, այդ առաքյալների երբեմն մարող, երբեմն խրոխտացող ու կենդանության նշաններ ցույց տվող ձայները կամ նրանց արձագանքները. գուցե շատերի սրտում ապրում են դեռ նրանց իդեալները և բորբոքվում են նրանց բաղձանքները։

Այո, ես կարծում եմ, որ այդ այդպես է։

Սակայն չնայած այդ ամենին՝ մի անսահման հեռավորություն, մի անանցանելի անջրպետ բաժանում է ներկայի մարդուն այդ մոտիկ, կարծես դեռ չմեռած անցյալից։

Եվ հիրավի, որքան տարօրինակ ու անհասանելի կերպով հեռավոր պիտի թվան մեր օրերի ինտելիգենտ մարդու համար թեկուզ Սմբատ Շահազիզի Լևոնի վիշտը» կամ Ռափայել Պատկանյանի ազգային և ռազմական երգերը։ Կամ կարո՞ղ է տարօրինակ ու հեռավոր չթվալ մեր օրերի ինտելիգենտ մարդուն Պռոշյանի պարզամիտ հյուսվածները կամ Րաֆֆիի նման թեկուզև հանճարեղ մարդու ստեղծագործոթյունը, երբ մեր օրերի այդ ինտելիգենտը ոչ միայն Պուշկինին և Դոստոևսկուն ավելի լավ է ճանաչում, քան երեկվա սերունդը, այլ որն անցել է և նորագույն եվրոպական և մանավանդ ռուսական գրականության բովով, այն ինտելիգենտի համար Պշիբիշևսկին արդեն վաղուց մոռացված հեղինակ է, Բայլմոնտը՝ ձանձրալի, Մետերլինգը, Վյաչ. Իվանովը— չոր ու գիտուն, Սոլոգուբը ոչ գուցե այնքան հիվանդոտ ու ցավագին, որքան ինքն է՝ ընթերցողը։ Բայց չէ՞ որ Րաֆֆուն կամ Պռոշյանին ու Աղայանին— Սոլոգութից ու Համսունից հոգեբանորեն դարեր են բաժանում, մինչդեռ Սոլոգոլբն սկսել է իր գրական կյանքը Րաֆֆու կենդանության ժամանակ և Աղայանի ու Պռոշյանի օրով արտադրել է իր լավագույն ստեղծագործությունները։ Մեր օրերի եվրոպական ռեալիզմը նման չէ բնավ դեռ նույն մեր օրերում հայ գրականության մեջ տիրող ռեալիզմին, և ներկա եվրոպական ռոմանտիզմը բոլորովին այլ է, քան մեր գրականության մեջ տիրող ռոմանտիզմը։ Չպետք է մոռանալ, որ վերջին տարիների ընթացքում հայ իրականության մեջ ծագել է մի նոր ինտելիգենցիա, մի նոր սերունդ, որին օտար չէ եվրոպական կուլտուրան, գոնե իր խոշոր գծերով, որ եվրոպական կրթություն ստացած, եվրոպացու կյանքով ապրած, դառնում է հայրենիք և բնականաբար գոհ չէ մնում իր [ 51 ] հայրենիքում տիրող կարգերից ու հասկացողություններից: Բացի այդ, չէ՞ որ կյանքի մեջ գործող ինտելիգենցիան էլ անցել է 1905 թ. մակընթացությունն ու դրան հետևող տարիների ավերիչ ու հոգեսպան տեղատվությունը։

Եվ այդպիսի ինտելիգենցիան կարո՞ղ է արդյոք հարազատ գդալ իրան մի Շահազիզի, մի Պատկանյանի, նույնիսկ մեր նոր, դեռ կենդանի հեղինակների վերաբերմամբ։ Անշուշտ ոչ, քանի որ այդ բոլոր հեղինակների ամբողջ աշխարհահայացքը, աշխարհավերաբերմունքը այլ է, ավանդական հին, որքան էլ նոր խոսքերով կամենան նրանք գունավորել իրանց ավանդական գաղափարները, որքան էլ կամենան իրանց հին տիկերը նոր գինի ով լցնել։ Այդպիսի փորձեր արին Ահարոնյանը և Փափազյանը, բայց ի՞նչ դուրս եկավ դրանից, դրանով դարձա՞ն արդյոք նրանք մեր օրերի հեղինակներ։ Բնավ։ Եվ բնորոշ չէ՞ արդյոք, որ այն մարդիկ, որ ձգտում էին իրականացնել Րաֆֆու «Կայծեր»-ում արծարծած գաղափարները, մի զարմանալի փորձ փորձեցին միացնել այդ գաղափարները ներկայի հզորաբար առաջ խաղացող բանվորական իդեալների հետ և հետո թողին Ռուսիան ու անցան այն խավար ու մութ երկիրը, որ Տաճկահայաստան է կոչվում, և այնուամենայնիվ այնտեղ էլ այդ կուսակցությունը, որ մեր ինտելիգենցիայի խոշորագույն հատվածի ներկայացուցիչն էր մի քանի տարի առաջ, ստիպված եղավ իր հին, ավանդական սկզբունքներին կարկատանի նման, և այն սպիտակ թելով, կպցնել ժամանակակից ազատագրական դեմոկրատ գաղափարները։ Սակայն այդ նրանց նույնպես չօգնեց, ինչպես Ահարոնյանին չօգնեց սիմբոլիզմի տեղ ընդունած նրա սիբոլիզմը (օրինակ, Արցունքի հովիտ-ի մեջ) և Փափազյանին— նոր ռեալիզմը և նորահնար խոսքերը։ Չօգնեց, որովհետև ամբողջ մտածողությունն ու զգացողությունը մնում էին հինը, ավանդականը։ Տարօրինակ բան չկա այստեղ։ Ըստ էության դա կյանքի մշտական և ուղիղ ճանապարհն է, քանի որ հինը պիտի մեռնի, ավանդականը պիտի տեղ տա նորին— այդպես է ամեն տեղ, իսկ եթե դա հիվանդոտ բնույթ է ստանում և արտահայտություն մեզանում, դա էլ հասկանալի կլինի, եթե աչքի առաջ ունենանք մեր ամբողջ կյանքի հիվանդագին բնույթը։ Չպետք է մոռանալ, որ մեր կյանքն էլ նույն հեղաշրջման, նույն կրիզիսի մեջ է, և այդ պայքարը հնի և նորի մեջ, որ տեղի [ 52 ] ունի գրականության ասպարեզում, կա և կյանքում։ Այդ պայքարը շատ անգամ որոշակի չի գծագրվում, երբեմն շատ սուր կերպով է արտահայտվում, սակայն նա կա, և անխուսափելի է նրա զարգացումն ու աճումը։ Անտարակույս փաստ է, որ առաջ է եկել վերը հիշածս նոր ինտելիգենցիան։ Այդ ինտելիգենցիայի հասկացողությունները (որքան և տարբեր շերտավորումներ լինեն նրա զանազան հատվածներում) բոլորվին նման չեն մեր հին սերնդին պատկանող ինտելիգենցիայի ըմբռնումներին, և այդ է պատճառը, որ այնպիսի համառությամբ չեն կարողանում միմյանց ըմբռնել այդ երկու սերունդները, որ այդպիսի հիվանդոտ թափով են հարձակվում իրար վրա, որ այնքան երբեմն տարօրինակ ձև. է ընդունում նրանց պայքարը։

Աբովյան, Նազարյան, Նալբանդյան, Շահազիզ, Պռոշյան, նույնիսկ Րաֆֆի, Աղայան, նույնիսկ ուրիշները, նույնիսկ նոքա, որ դեռ կենդանի են, որքա՜ն սրբագործված, նվիրական անուններ — և միևնույն ժամանակ, զարմանալի չէ՞, որքա՜ն, որքա՜ն հեռավոր, արդեն գրեթե անհասկանալի, արդեն գրեթե սիմբոլ դարձած, գրեթե չեղած, կենդանի կյանքով չապրած մարդկանց անուններ են նոքա ինձ համար և այն սերնդի համար, որին պատկանում եմ ես։

Արդյոք ինչո՞վ պետք է բացատրել այս տարօրինակ հոգեբանական երևույթը, ինչո՞վ բացատրել, որ երկու տասնյակ տարին մի այսպիսի անանցանելի պատի պես կանգնել են մեր և մեր մերձավոր նախորդների միջև։ Արդյոք նրանի՞ց է դա, որ մենք այս կարճ ժամանակամիջոցում հսկայական քայլերով ենք առաջ ընթացել, և մոտիկ անցյալը հեռու է թվում մեզ, թե՞ գուցե նրանից, որ մենք անառակ որդիների նման վատնել ենք մեր հայրերի հարուստ ժառանգությունը և ետ նայելու վստահություն չունենք և ճանապարհ չունենք ետ դառնալու։ Արդյոք պետք է ուրախանա՞նք մենք, թե տխրենք։

Ինձ թվում է, որ առանձին ուրախության հիմք չունենք մենք դեռևս, որովհետև, ինչպես ասացի, այդ անցյալ» կոչվածի խոշոր բեկորները դեռ տեղ են բռնում մեր կյանքում և եթե ոչ կապում նոր հոսանքի ճանապարհը, համենայնդեպս այնքան էլ արագ տեղի չեն տալիս նրա առաջ։ Սակայն և տխրելու առիթներ չկան նրանց համար, ով հավատում է, ով գիտե, որ դեռ չբարձրացած [ 53 ] գետի առջև կուտակված սառցակույտերը արագ պիտի տեղի տան, երբ գարնան ջրերը ելնեն ու գրոհ տան աղմկալից կենդանությամբ։

Ուրեմն մեր գրականությունը և հասարակական միտքը կատարել է մի շրջանառություն և այսօր կրիզիսի ժամն ենք ապրում մենք։ Այն ժամը, երբ հինը դեռ չի անցել, բայց նորն էլ հաստատ ու ամուր չէ կանգնած ոտքերի վրա։ Մի կուլտուրական ամբողջ հոսանք լրացրել է իր կյանքի օրերը, բայց նորը դեռ չի բռնել նրա տեղը — դեռ երերուն է, դեռ անհաստատ։ Եվ որպես մահամերձի շուրջն է տիրում շփոթ ու խլրտում, այնպես և այստեղ, երբ լրանում է մի պատմական շարմման շրջանառությունը, մարդիկ լցվում են մի արտասովոր տրամադրությամբ, մի անհանգիստ կասկածով ու ահով, մի հիվանդոտ տագնապով — մինչև մեռելը կհանգչի հավիտենական օթևանում, իսկ կյանքը, տիրական ու հաղթող, կբռնև իր նոր-ճամփան։

Սակայն միայն այդ չէ. միայն կուլտուրական շարժման, շրջանի լարումը չէ, որ ստեղծում է այդպիսի տագնապ ու անհանգստություն։ Կա մի ուրիշ հանգամանք ևս, որ ում է տալիս այդ տագնապին և հիվանդագին թափ է ներշնչում նրան։ Դա այն հարցն է, որ ծագում է թե բացվող, ծագող, թե մեռնող սերունդների մեջ հավասարապես։ Արդյոք սա մի կուլտուրական պատմաշրջանի՞ վերջն է, թե մի ամբողջ կուլտուրայի։

Մի հարց, որ իմ մեջ այսպես է ձևավորվում.

Մի՛թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի...


Եվ հիրավի որ մենք կանգնած ենք խոշոր, գուցե ճակատագրական գալիքի առջև, և դրա համար է անշուշտ, որ մեր մամուլն ու հասարակությունը առանձին հետաքրքրության նշաններ են ցույց տալիս դեպի այդ խնդիրները։ Այդ տրամադրությունը ցոլանում է ամենուրեք։ Ես միայն մի օրինակ կբերեմ։ — Դուք, իհարկե, մտաբերում եք դեռ Մակինցյանի քննադատական ակնարկը Ծատուրյանի մասին, որ այնքան թյուրիմացությունների առիթ տվեց և խոսակցության առարկա դարձավ։ Ես չեմ կամենում այստեղ դատավոր հանդիսանալ երիտասարդ հայ քննադատի վերաբերմամբ առավել ևս նրա համար, որ նա իմ մոտիկ բարեկամն է, ինչպես և Ծատուրյանը։ Բայց [ 54 ] մի հանգամանք շատ ուշագրավ է, դա այն է, որ ես միանգամայն հավատում եմ Մակինցյանի անկեղծությանը և եթե սրան ավելացնենք այն, որ Մակինցյանը վաղեմի բարեկամ է Ծատուրյանին², կտեսնենք, որ այստեղ թշնամական կամ վատ վերաբերմունքի, ինչպես և աչառու տրամադրության հարց չկա, այլ տարբեր ըմբռնումների, տարբեր հասկացողությունների։ Այստեղ կռիվ է տեղի ուննում երկու գաղափարի միջև և ոչ թե երկու անձնավորության, և որքան տաք է կռիվը, ուրեմն այնքան հակասող, իրար ժխտող են այդ երկու գաղափարները։ Այս օրինակը միակը չէ, կարելի է մատնանշել շատ ուրիշ օրինակներ ևս, ուր նույն մարտնչող գաղափարների, հասկացողությունների կռվի պատկերը կտեսնեք դուք։ Մարդիկ կարիք են զգում վերագնահատության ենթարկելու կյանքի երեվույթները, տիրող գաղափարներն ու իշխող տրամադրությունները, և դա չպետք է դատապարտության ենթարկվի ըստ էության, մինչև իսկ եթե այդ վերագնահատումների միջոցին շատ հասկանալի պատճառով գործածվի ավելի խիստ ու կտրոսկ լեզու, քան նորմալ ժամանակ։ Մանավանդ որ այն սերունդը, որի մեջ ընդունված արժեքները վերագնահատության են ենթարկվում, ըստ երևույթին, ինքն էլ տրամադիր է պայքարի մեջ և խիստ ոճ բանեցնելու, և իր առաջուց բռնած դիրքից և ումից կատարելապես օգտվելու:

Եվ քանի որ մենք կամենում ենք, որ հաղթե նորը, որ բնականաբար և լինելու է, ուստի պարզ է, որ մենք ավելի շուտ կներենք նորի սխալները, քան հնի, որովհետև եթե Մակինցյանի վերագնահատության նպատակն այն է, որ (մի բան, որ անկասկած է) վերածնվի հայ գրականությունը, եթե Մատենճյանը ցանկանում է վերագնահատելով Շիրվանզադեին նոր գրականության ուղին հարթել — և եթե անգամ ենթադրենք, թե այդ վերագնահատությունը պիտի վնասե կամ ոչնչացնե Ծատուրյանին ու Շիրվանզադեին, դարձյալ պիտի ասենք՝ լավ է Ծատուրյանն ու Շիրվանզադեն չլինեն, քան հայ գրականության առաջընթաց շարժումը կանգնի։ Բայց, իհարկե, ոչ մի քննադատ, որքան և չար լինի նա և աչառու, չի կարող ոչնչացնել այն գրողին, որը դեռ ապրելու կյանք ունի, սա ինքնըստինքյան։

Վերագնահատությունները կարևոր են և անհրաժեշտ մանավանդ մի այնպիսի շրջանում, որպիսին մերն է, և պետք է վերագնահատվեն ոչ միայն առանձին հեղինակներն ու գործիչները, որ [ 55 ] հաճախ անձնական տարրեր շատ ունեն, հասարակական շատ փոքրամաս զանգվածի արտահայտիչ են, այլ առավելապես հասարակական մտքի խոշոր հոսանքները, խոշոր հատվածների աշխարհայացքները։

Պրոֆեսոր Վենգերովը ռուսաց գրականության հիմնական ու առանձնահատուկ գիծը համարում է ուսուցողական ոգին, եղբայրասիրական և մարդասիրական շունչը, նրա մեջ իշխող հասարակական մորալի, անձնական խղճմտանքի հարցերը, գերագույն արդարության և ճշմարտության խնդիրները։ Իհարկե այդպիսի ընդհանուր բնորոշումները միշտ էլ որոշ չափով միակողմանի են լինում, և դա բնական է, որովհետև գրականության մղիչ ուժերը բազմազան են, նրա աղբյուրները անթիվ են և խոր, որպես հասարակական կենսական ամեն մի բարդ երևույթի հիմքերը, սակայն չի կարելի ժխտել, որ որոշ հետաքրքրություն կարող են ներկայացնել այդօրինակ ընդհանրացումները և որ այդպիսի ընդհանրացումները կարող են պարունակել ճշմարիտ գծեր։ Ուրեմն եթե թույլատրելի է այդպիսի ընդհանրացումներ անելը, հետաքրքրական է հարց տալ, թե որո՞նք են արդյոք հայ գրականության որոշիչ, հատկանշական գծերը և որո՞նք են նրա հիմնական գաղափարները։ Այստեղ ևս հիշեցնում եմ, որ ես նպատակ չունեմ մանրամասնությունների վրա կանգ առնելու — ես նպատակ չունեմ հայ գրականության բոլոր գլխավոր, իշխող գաղափարները մատնանշելու կամ քննելու։

Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է։ Սակայն այդ ընդհանուր և իշխող գաղափարն ունեցել է մեզանում իր բնորոշ ու առանձնահատուկ գույնը, որ գրեթե բոլորովին անհասկանալի է օտար մարդուն թե իր էությամբ, թե արտահայտության ձևով։

Հայրենիքի երգը հնչել է մեզանում առավել կամ պակաս ուժեղ Եղիշեից ու Խորենացուց սկսած մինչև մեր օրերը։ Այդ գաղափարը կարմիր թելի նման անցնում է մեր գրականության միջով սկզբից մինչև մեր օրերը, դարձել է մի անբաժանելի հատկանիշ, գունավորել է մեր ինտելիգենցիայի միտքն ու երևակայությունը դարեր շարունակ, անշուշտ իր կոնկրետ ձևերի որոշ շեղումներով ու տաբրեր գույներով, սակայն էությամբ միշտ նույնն է մնացել — մի ֆանտոմ է եղել, մի զորություն, որը մղել է դեպի հերոսական [ 56 ] մարտիրոսություն, դեպի աներևակայելի լարումն հոգեկան ու նյութափոր էներգիայի, մի անհասանելի, մի միշտ բաղձալի ցավատանջ իղձ է դարձել այդ անկախ հայրենիքի, այդ ազգային գոյության գաղափարը։

Եթե մի րոպե ընդունենք այն ռոմանտիկ ու վերացական ըմբրռնումը, թե ամեն մի ազգ իր ասելիքն ունի մարդկության պատմության մեջ, և որ դեռ մեր ժողովուրդը չի ասել իր խոսքը, ուստի նա չի մեռնելու իբր ազգ, մինչև որ չասե իր խոսքը, ասում եմ, եթե մի րոպե ընդունենք այդ անընդունելի ըմբռնումը, կարելի է իրավ որ մի րոպե կանգնել այն մտքի վրա, կարելի է մի րոպե ներողամիտ լինել դեպի ռոմանտիկները — աչքի առաջ ունենալով այդ հիրավի որ մշտական լարումը, որ գոյություն է ունեցել մեր գրականության մեջ ազգային հարցի և հայրենիքի գաղափարի վերաբերմամբ։ Սակայն անտարակույս սխալ է այդ ռոմանտիկ մտածողությունը թե անհատական, թե ցեղային կյանքի վերաբերմամբ։ Դժբախտաբար այդպիսի վերին խնամքի հավատալու մենք ոչ մի հիմք չունենք և այդօրինակ նպատակահարմարություն չենք տեսնում ոչ անհատների, ոչ հասարակությունների կյանքում։ Մենք գիտենք պատմությունից և իրական կյանքից, որ ինչպես անթիվ անհատներ ծնվում են, վարում են իրանց սնամեջ ու դժբախտ կյանքը, ունայն ու դատարկ իրանց գոյությունը և մեռնում են առանց, ինչպես ասում են ռոմանտիկները, «իրանց խոսքն ասելու», այնպես էլ ազգեր, ցեղեր, հասարակական խմբակցություններ կարող են մեռնել, անհետանալ առանց որևէ ուշագրավ հետք թողնելու, առանց իրանց խոսքն ասելու։ Ես կարծում եմ, որ ավելի իմաստուն են նրանք, որոնք այդ հարցերում, այդ ի վերուստ նախորոշյալ կարգադրություններին չեն սպասում և այդ մետաֆիղիկ մտածողության ստեղծած պատգամներով չեն կամենում տնօրինել իրանց կյանքը։ Նրանք են իմաստուն, որոնք իրանք են տնօրինում իրանց կյանքը, հաշվի առնելով կոնկրետ իրականության տվյալները և միանգամայն հեռու վանելով վերը հիշածս մտածողությունը, որ միայն ծուլություն և թմրություն կարող է առաջ բերել։ Եթե ազգային այդ դժբախտ հարցը իրոք ազգային կուլտուրայի հարց է և ոչ քաղաքական մի ֆանտազիա և այն վատ տեսակի, եթե գա կուլտուրական ազատ ինքրորոշման խնդիր է և ոչ պոլիտիկանների մի ողորմելի ցնորք, ապա հետաքրքրական է դիտել, [ 57 ] թե ինչի՞ վրա է հիմնում իր ակնակալությունները մեր ազգային հորջորջվող ինտելիգենցիան — հիրավի ի՞նչ կուլտուրական նպատակների է ձգտում նա, ի՞նչ ճանապարհով և ո՞ւմ միջոցով է կամենում իրականացնել իր բաղձանքը։

Ամենից առաջ, իհարկե, դպրոցն է, որ մտավոր-հոգեկան կուլտուրայի ստեղծման ամենախոշոր մի գործոն է հանդիսանում։ Իսկ ի՞նչ է ներկայացնում մեր դպրոցը։ Մի կողմ թողնելով տարրական դպրոցները, որոնք որոշ չափով կարող են ընդունելի համարվել միայն, իհարկե, երբ աչքի առաջ ունենանք պետական տարրական դպրոցի ողորմելի վիճակը մեզանում, այնտեղ տիրող կարգերը և պայմանները։ Ծխական տարրական դպրոցը ներկա պայմաններում, թեպետ և որոշ, բավական լուրջ վերապահություններով կարող էր գուցե ընդունելի համարվել։ Սակայն վերը հիշածս վերապահությունը այնքան կարևոր է, որ դժվար է որոշել, թե մեր տարրական դպրոցի տված օգուտն է ավելի մեծ, թե՞ վնասը։ Իմ վերապահությունը վերաբերում է այն խոշոր դերին, որ կղերականությունն ունի մեր ժողովրդական-տարրական դպրոցների գործում։ Ես գիտեմ, որ իմ ունկնդիրներից շատերի, գուցե և մեծամասնության, համար տարօրինակ կթվա այս կարծիքս, սակայն ես այնուամենայնիվ պիտի պնդեմ, որ քանի կղերեը դեր ունի ժողովրդական դպրոցում, միշտ պետք է կասկածով և երկյուղով վերաբերվեմ դեպի այդ դպրոցը։ Ես գիտեմ, այո, այն մուրացիկ ցնցոտիների նման հին ու փտած առարկությունները, որ արվում են այդպիսի դեպքերում։ Այդ առարկությունների ընդհանուր իմաստը այն է, որ մեր կղերը նման չէ ուրիշ կղերին, կամ որ մեր կղերի դերը շատ չնչին է դպրոցական գործում, որ մեր եկեղեցին ժողովրդապետական է, նրա պետը ազգընտիր և այլն, և այլն... Ասում եմ այդ բոլոր առարկությունները չափազանց միամիտ են և հին։ Հայ կղերի դերը մեր պատմության մեջ եղել է շատ խոշոր և շատ կորստաբեր, ավերիչ ըստ ամենայնի։ Սեմինարիստական-տիրացոլական մտածողությունն է ստեղծել այդ աբսուրդային կարծիքը մեր կղերի վերաբերմամբ, և ինքը կղերը, որ մինչև այժմ հովանավորում ու սնում է այդ սեմինարիզմը, ամեն ջանք գործ է դրել, որ այդ սխալը, որպեսզի ավելին չասեմ, գաղափարը հաստատվի ժողովրդի մեջ։ Պատմության մեջ չափազանց մեծ դեր է վերագրվում մեր կղերին, իբր ազգի լուսավորության և հոգեկան [ 58 ] կուլտուրական պահանջները հոգացող ժրաջան մի դասի։ Ստեղծե՞լ է արդյոք նա լեզու (հայտնի է, որ քրիստոնեական կրոնի ներմուծման սկզբից արդեն, այսինքն արդեն սկսած այն ժամանակից, երբ կղերն սկսել է գրականություն արտադրել, մեր լեզուն գնացել է դեպի անկում, դեպի վուլգարացում)։ Ուրեմն մինչ այդ գրաբարը եղել է ավելի բարձր աստիճանի վրա. եղել է ավելի կանոնավոր, ավելի հաստատուն։ Մինչև այժմ մենք հաստատ չգիտենք և ուրեմն իրավունք չունենք պնդելու, որ չի ունեցել այդ լեզուն գրականություն:

Հայտնի է, թե որպիսի բուռն եռանդով, որպիսի ֆանատիկոս ատելությամբ կղերը ոչնչացրել է ամեն ինչ, որ աշխարհիկ բնույթ է ունեցել։ Վերջապես չպետք է մոռանալ և այն հանգամանքը, որ այն բոլոր սքանչելի գործերը, որ վերագրվում են մեր կղերին, արձանագրվել են նույն կղերի պաշտոնյաների, կղերական անձերի ձեռքով — այսինքն ինքը կղերականությունն է գովաբանական պատմություններ գրել իր մասին։ Մեզ գրեթե ոչինչ չի հասել ոչ հեթանոսական գրականությունից, ոչ էլ այն գրականությունից, որ անտարակույս գոյություն է ունեցել, բայց հալածվել է ու ջնջվել իբրև հերետիկոսական, աղանդավորական։

Տեսնելով, որ հայ բերդապահ զինվորը հեթանոս, այսինքն աշխարհիկ երգեր է երգում, հոգևոր հայրն իսկույն համապատասխան շարականներ է ստեղծագործում և պատվիրում է այդ շարականները երգել աշխարհիկ երգերի փոխարեն։ Մեզ հասել են մեր ժողովրդական բանահյուսության խղճալի բեկորները, սակայն այդ փշրանքներն իսկ բավական են, որպեսզի ամեն ոք տեսնի, թե ինչը ինչով են փոխարինել մեր հոգևոր հայրերը, մեր ազգի գովված այդ լուսավորիչները։ Վերցրեք ռուսական պատմությունը, միթե այնտեղ նույնը չի՞ եղել, միթե այնտեղ ևս նույն ֆանատիկոս կռիվը չի՞ մղել կղերը աշխարհիկ մտքի ու խոսքի դեմ։ Այդպես է եղել սակայն ամեն տեղ։ Այդպես և մեզանում։ Ֆանատիկոս, անհամբերող, բթացնող մի ուժ, մռայլ մի կաստա, որի զորությունը դժբախտաբար այժմ էլ դեռ ծանր ու հեղձուկ ամպի նման նստած է մեր կյանքի վրա։ Նա դրել է իր վարակիչ կնիքը ոչ միայն մեր գրականության, այլև լեզվի վրա։ Այո, լեզուն պահպանել է այդ կաստայի զզվելի ու տխմար մտածողության հետքերը, և մինչև մեր օրերը դեռ սխոլաստիկ, անպտուղ ու վերացական (բայց [ 59 ] ոչ վերասլա՛ց) ռիտորիզմն իշխում է մեր խոսքում ու գրքում և այդ ռիտորիկան դեռ շարունակում է աճել ու ծաղկել այդ կղերի անմիջական հովանավորության ներքո ապրող դպրոցներից դուրս եկած ինտելիգենցիայի եռանդով։ Ճահճացած ու մահահոտ (իրանք կղերականներն են ստեղծել այս սքանչելի խոսքը) բներից այդ կաստայի թունավոր շունչը ծավալվել է մեր երկրում և վարակել ժողովրդի միտքն ու հոգին։ Եվ այսօր նույն կղերը կանգնած է դպրոցի գլխին, ազգային հասարակական ղեկի մոտ, որպես իշխող ու թելադրող։

Թե որքան սահմանափակ է մտքով և տգետ մեր կղերը, դրա մասին երկու կարծիք չի կարող լինել — այդ ամենքին քաջ հայտնի է, սակայն մեր ազգային կոչվող ինտելիգենցիան մի խոր քաղաքագիտական տոնով պնդում է միշտ այն անիմաստ միտքը, թե կղերը պաշտոնական ներկայացուցիչ է հանդիսանում պետության առաջ: Կարծես թե էլ ուրիշ միջոց չկա ժողովրդի համար իրա ներայացուցիչն ունենալու, եթե միայն այդպիսի մի ազգային ներկյայացուցչի կարիք կա։

Ամեն ոք, ով շահագրգռված է մեր ժողովրդի առաջադիմությամբ, ամենից առաջ կղերի դեմ պիտի ուղղե իր հարվածները։

Մի ուշագրավ հանգամանք։

Ամենուրեք կղերը հանդիսանում է հասարակության ամենալոյալ մասը, նա միշտ հլու հպատակ է այն պետական կազմին, որն ապահովում է իր՝ կղերի առանձնաշնորհումները և իրավունքները։ Սակայն բավական է, որ պետությունը ձեռք տա նրա իրավունքներից ու առանձնաշնորհումներից որևէ մեկին, որպեսզի այդ աստծո խոնարհ գառը միանգամից ըմբոստանա, ներշնչվի ապստամբ ոգով և մղե ժողովուրդը դեպի բողոք ու ըմբոստացում։ Եվ այդ դեպքերում կղերը սովորաբար (ինչպես և բուրժուազիան) իր կաստայական շահերը հայտարարում է ընդհանուր ազգային շահեր և նրանց խանգարումն ու վնասը — ժողովրդական շահերի վնասում։ Այդպես է եղել մեր պատմության ընթացքում, այդպես է և մեր օրերում։

Եվ մեր կղերը ստեղծել է բացի տարրական դպրոցի նաև միջնակարգ անվանյալ դպրոցը, սեմինարիան, որ կիսակիրթ, կիսաինտելիգենտ մի մասսա է ստեղծում, որն այս կամ այն չափով աշակերտական նստարանից տոգորվում է կղերական մտածողությամբ [ 60 ] կրթվում է մեր կղերի սրտին մոտիկ մեթոդով և ուղղությամբ։

Այնտեղ է, որ սնվում է, մշակվում այն մտածելակերպը, մարդկային աշխարհահայեցողության այն, եթե կարելի է այդպես անվանել, սիստեմը, որին «սեմինարիզմ» են ասում։ Այս տերմինը, չգիտեմ ինչու, թյուրիմացությունների տեղիք էր տվել, երբ մի հայ ինտելիգենտ գործածել էր իր դասախոսության մեջ։ Մինչդեռ սա մի շատ սովորական տերմին է, որ գործածում են և ռուսները, և այնտեղ նա շատ հասկանալի է ու ոչ ոքի մեջ տարակույս չի ծնում։ Անշուշտ սեմինարիզմը չպետք է կապել անպատճառ սեմինարիայի հետ։ Սեմինարիստ կարող է լինել և գիմնազիստը — իր մտածողությամբ։ Սակայն տարակույս չկա միևնույն ժամանակ, որ սեմինարիզմի և սեմինարիստական ինտելիգենցիայի փարթամ ծաղկումը մեզանում կապված է մեր սեմինարիաների հետ։ Ահա այդ սեմինարիզմով տոգորված ինտելիգենցիան, կամ, ավելի ճիշտ, կիսաինտելիգենցիան է, որ մենաշնորհ է վերցրել ազգային գործերը վարելու։ Նա մի տեսակ ինքնամփոփ, մեկուսացած գետտո է ստեղծե՛լ իրա համար և կոչել է այն ազգային կյանք և այդ կյանքում ստանձնել է զանազան դերեր։ Այդ մասսան է, որ վարում է մեր այսպես կոչված ազգային գործերը, ուզում է առաջ տանել մեր ազգային հորջորջված կուլտուրան — գրականությունը, դպրոցը, արվեստը... Նա հաշտ ու հեզ ապրում է կղերի թևերի տակ։ Դուք կարծում եք նա կրոնակա՞ն է, բնավ։ Նա աթեիստ է, նա պոլիտիկան է, նա եկեղեցու միջոցով պոլիտիկա է անում։ Նա կրոն չունի, իհարկե, եթե ասես նրան մի բառկրոնական ստեղծագործության մասին, նա կծիծաղի կամ թթու արհամարհանքով երես կդարձնի քեզնից։ Ինչպես ստեղծագործությո՞ւն, կրո՞ն։ Ո չ, նա կրոն չունի, այո՞, ոչ մի կրոն, բայց նա շատ լավ է հասկանում կղերական ստեղծագործությունը, որովհետև նա ոչ թե մարզ է, ոչ թե քաղաքացի, այլ միայն և միայն ծխական։ Այդ ծխականի համար կրոնը իբրև այդպիսին գոյություն չունի, ծխականը հասկացողություն անգամ չունի կրոնական էմոցիաների մասին։ Սակայն ես կրոն ասելով միշտ զգում եմ, որ այդ «կրոն» խոսքը մեր կղերի և սեմինարիստական ինտելիգենցիայի շնորհիվ բոլորովին կորցրել է իր իսկական իմաստը (ինչպես և շատ ուրիշ բառեր ու դարձվածքներ) և ընդունել է կղերական-քրիստոնեական բնութ ու գույն, որ [ 61 ] նա հավասար չէ, օրինակ, ռուսական религия, религиозный բառերին։ «Религиозный» բառն անտարակույս ավելի լայն իմաստ ունի, քան «կրոնական» բառը։ Այստեղ ես կրոն ասելով ըմբռնում եմ այն իբր աշխարհազգացում, աշխարհավերաբերմունք։

Ահա այդ կիսաինտելիգենցիան, այդ կղերամիտ, կամ ինչպես մեզանում ասում են, «տիրացուական» մասսան է, որ ստեղծել է մի ազգային հանրայնություն (общественность), որն իր էությամբ կղերական հանրայնություն է, ծխականների հանրայնություն և որքան պիտի զարմանար Մերեժկովսկին, եթե մի օր իմանար, որ իր երազած կրոնական «հանրայնությունը» (ինչպես նա է ըմբռնում այդ), նրա соборность ասածն այնքա՜ն փարթամ կերպով ծաղկել է հայ լուսավորչական եկեղեցու հովանու տակ, և որքա՜ն, որքան պիտի հիասթափվեր Մերեժկովսկին, երբ տեսներ, թե ինչ պտուղներ է տալիս այդ կղերական հանրայնությունը կամ համայնականությունը։ Եվ այդ կղերական համայնականությունից դուրս հայ ինտելիգենտը մեռած, անպետք է դառնում, նա անելիք չունի։ Միայն այդտեղ, ծխական համայնքի մեջ ընկնելով է, որ նա իրեն իսկույն լավ է զգում, ի՛սկ այնպես — ինչպես ձուկը ջրում։

Հիշում եմ, երբ մեր ծխական դպրոցները փակված էին, մամուլի մեջ մի մեռելություն էր տիրում, և շատ ու շատ «ազգային ինտելիգենտներից» ես լսել եմ այն կարծիքը, որ մեր մամուլն ընկած է նրա համար, որ ծխական դպրոցները փակ են, և գրելու նյութ չկա։ Այո, սա փաստ է։ Եվ հիրավի, ինչի՞ մասին կարող է գրել ծխական ինտելիգենտը — ամենից առաջ իհարկե ծխական ժողովի մասին, հոգեբարձությունների մասին, որովհետև նրա քաղաքացիական աշխարհահայացքը ծխական գործերից այն կողմ չի անցնում, նրա քաղաքական ասպարեզը ծխական դպրոցն ու եկեղեցին է, նրա հոգեկան աշխարհն ամփոփված է այդ կեղևի մեջ, և նա չի կարող իր համար ուրիշ դրություն երևակայել։ Նրա ազգային կոչված իդեալներն այդ ծխական ու թեմական դպրոցի ու եկեղեցու հետ են կապված, դրանից դուրս նա չի կարողանում ուրիշ գոյություն ու կյանք պատկերացնել հայ մարդու համար։

Մի երիտասարդ հայ պուբլիցիստ ասել է, որ եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործեր, նա պիտի ծխական դպրոցի, իսկ լավագույն դեպքում թեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներ, ոչ ավել։ Եվ դա այդպես է։ Եվ ահա այդ ծխականների [ 62 ] համայնքը ստեղծել է մի հատուկ աուդիտորիա, որ գրականություն ու արվեստ ասածդ նույնպես ըմբռնում է ծխականի հոգով, գրականությանն ու արվեստին էլ նայում է ծխականի աչքերով և ազգային կուլտուրա ասելով ծխական կուլտուրա է հասկանում։

Եվ ահա այդ ծխականի միտքը ստեղծել է իր գրական-քննադատական մեթոդը, որ կիրառվել է մեզանում նոր գրականության սկզբից մինչև մեր օրերը։

Այդ քննադատության բնորոշ հատկությունը վուլգարիզմն է, նրա առաջմղիչ զորությունը, ղեկավարող գաղափարը — ազգային ուտիլիտարիզմը։ Սակայն այդ ազգային ուտիլիտարիզմն էլ, որով ղեկավարվել են մեր այսպես կոչված քննադատները սկզբից մինչև մեր օրերը, իհարկե նույն ոգով է տոգորված, նույն ներքին բովանդակությունն ունի, ինչ բովանդակություն ունի և սեմինարիստական-ծխական ինտելիգենցիայի աշխարհահայացքը։ Թողնա ըմբոստանա կղերի դեմ, թող նա ճառե ու բարբառե կղերական խավարամտության դեմ, դա նշանակություն չունի։ Ավելի խորը նայեցեք նրա աշխարհահայեցողության ընդհանուր հյուսվածքին և նրա մեջ դուք նորից կգտնեք նույն ծխականին։ Երբ նա ասում է ազգային դպրոց, ազգային գրականություն, դուք իմացեք, որ նա չի բողոքում կղերի դեմ այդ ասպարեզում, ինչպես չի բողոքում կղերի քաղաքական-հասարակական այլ դերերի դեմ — նա միայն կամենում է ավելի կրթված կղեր տեսնել անկիրթ կղերի տեղ. օրինակ, Սեդրակյանին հակադրում է նա Պարզյան եպիսկոպոսին։ Բայց հրաժարվել երկուսի՞ց էլ լա՜վ լիցի, ինչպե՜ս կարելի է։ Եվ ահա այդ Սեդրակյանի ակնոցներով է նայում նա ազգային հարցերին և նա գոհացած կլինի, եթե ազգի ղեկն անցնի Սեդրակյանի նման, ինչպես նրանք ասում են, «լուսամիտ» հայրերի ձեռքը։

Այդ լուսավորյալ կղերի երկրպագուն է ահա, որ իր արշինով մոտենում է հայ գրականությանը։ Բայց ախր հայ գրականությունը: Եվ հյուսվել է նույն տրամադրության տակ։ Եվ սրտառուչ մի պատկեր է ստեղծվում։ Նայեցեք՝ որպիսի՜ ներդաշնակություն, որպիսի՜ իդիլիական համերաշխություն է ստեղծվում հայ հրապարակագիր-քննադատի և հայ ծխական բանաստեղծի մեջ։ Ամեն անգամ, երբ հայ բանաստեղծը ռիտորիկ տաղաչափությամբ բարբառում է ազգի մասին, հայ քննադատը մի հոգեկան զմայլումի մեջ է ընկղմում, նրա սիրտը շարժվում է և նա իր ծխականի զմայլմունքի [ 63 ] արտահայտության համար բառեր է որոնում — և իհարկե գտնում է այն մեր կղերականությամբ լեցուն կյանքի ճոխ լեքսիկոնում։ Հայ ազգային (հասկացիր ծխական) բանաստեղծի լեզուն նույն լեզուն է, որը գործածում է ազգային քննադատը։ Նրանց պատկերացումներն ու սիլլոգիզմները նույնն են։ Նրանք անտարակուսելի, նախորոշված համաձայնության մեջ են։ Նրանք իրար շատ լավ են հասկանում և ամեն կերպ հարմար են իրար։ Հռչակավոր հայ պուբլիցիստը (նաև կրիտիկոս, ինչպես դժբախտաբար միշտ լինում է) նոր կաթողիկոսի ընտրության ժամանակ խորիմաստ խորհրդածություններ է անում այն մասին, թե որքան սպասելիքներ ունի ազգը (իհարկե իր այդ պուբլիցիստի ըմբռնած ազգը) կաթողիկոսից, որպիսի՜ վառ հույսեր ունի ազգը, որոնց իրականացնողը պիտի լինի հայ կղերականների պետը։ Այդ կղերական պետի բարեմասնություններից ու բարի հայեցողություններից է կախված ազգային լուսավորության խնդիրը, նրա լուսամիտ կամքից է կախված հայ կյանքի վերանորոգությունը:

«Ահա այն մեծ ու հոյակապ խորհուրդները, որոնց պիտո է սպասավորե մի խոհական վսեմամիտ, բարձրահայաց հայրապետ լուսավորչական աթոռին, ահա այն մեծ, իմանալի վար ու ցանքը, որ պիտո է կատարե նա հայկական անդաստանի վերա։ Ահա այն մեծ բարոյական պարտականության լուծը, որ նախախնամական աջը դրել է նորա ուսերի վրա։ Քաջահույս է ազգը, որ հայկական եկեղեցու մեծ քահանա Մատթեոսը խելամուտ լինելով իր սրբազան վեհ կոչման, ծանր պարտականություններին, միտք դնելով ազգի բազմամասնյա պիտույքներին և մեր ներկա ժամանակի պահանջողություններին իր ճարտարապետական ձեռամբ կսկսանե ազգային վերանորոգության շինությունը, որ կբանա Հայաստանի վրա մի նոր կենդանության գեղեցիկ առավոտ։ Կեցցե՜ Մատթեոս մեծ քահանա վասն հայոց բարեբախտության, կեցցե՜»։ Սա Նազարյանն է — հայ պուբլիցիստ-կրիտիկոսը։

Այժմ լսեցեք մի այլ ցիտատ.

Կղե՞ր, ի՞նչ անուն ձեր գործի համար

Կարող են ձեզ տալ գալոց թոռները.

Ո՞չ անփառունակ ամոթ դարեց դար

Նշավակելու են ձեր օրերը

[ 64 ]

Կղե՛ր, ո՛վ կղեր, դուք ավեր ազգին

Բերում եք միայն և ո՛չ փրկություն...


Կարծեք թե ըմբոստացում է սա կղերի դեմ, սակայն լսեցեք շարունակությունը.

Բարձրացի՛ր հոգով դու կրոնուսույց

Քեզ շըրջապատող խավարից մոլար.

Մեծ զորությունն այն աշխարհակառույց

Քննելով քննի՛ր դու հայտնաբարբառ:


Ճշմարիտն ասեմ, այդ պարոնները

Չըգիտեն պաշտել և ոչ մի աստված.

Դոքա պաշտում են յուրյանց ախտերը

Եվ չունեն ոչինչ սե՛ր հասարակաց։


Եվ ապա՝

Ակադե՛միա Մայր էջմիածնում,

Նախագահ վանքի զավթին ու դռան,

Ուր ե՛ռ է գալիս այս ներկա օրում

Ընչասեր արյուն, ախտեր անարժան...


Սա էլ Շահազիզն է — հայ բանաստեղծը, որ միանգամայն արժանի է իր ընկեր քննադատին։

Սակայն արդյոք իրականացած չէ՞ Շահազիզի բաղձանքը։ Չէ՞ որ այդ «նախագահ վանքի զավթին ու դռան» կանգնած է արդեն այդ դժբախտ ակադեմիան։ Բայց վերացե՞լ են «ընչասեր արյունն ու ախտերն անարժան»։ Այո, կարծես թե իրականացել է Շահազիզի բաղձանքը, բայց միևնույն ժամանակ մի՞թե մեր օրերի հայ ազգային ինտելիգենցիան նույն իդեալներով չի օրորում իրան։ Մի զարմանալի թյուրիմացություն է սա։

Շահազիզի այդ տողերից դեռ ավելի առաջ է դրված Պատկանյանի «Քահանա» ոտանավորը, նվիրված իր քահանա հորը, ուր նա ոչ միայն որդիական սիրո և հարգանքի մի տուրք է տալիս իր ծնողին, այլև իդեալական մի պատկեր է ուրվագծում։ Իսկ դրանից գրեթե մի քառորդ դար անց նա երգիծական ոճով գրում է՝

Աղքատի որթի, պելիսըզ մարթ իմ,

Տուն-տեղ, մյուլք, ըստակ ե՞փ պիտ ունենամ,

Խըզմաթքյար լալու ցանկություն չունիմ,

Ի՞նչ անեմ։ Լայլաճ տերտեր պիտի ՚լամ...

[ 65 ]

Ա՛լ տերտեր եղա՝ փիլոն կըհաքնիմ,

Ձեռքըս կառնում խաչ ու ավետարան,

Տըղա ու մեռել կառնում կրխոթիմ

Մեկին ավազան, մեկին գերեզման..


Նույն գաղափարները, այսինքն որ կղերը իր էությամբ վատ չէ, որ նա կարող էր լինել լավ, լուսամիտ, առաջադեմ և այլն, ինչպես ասում է ազգային ինտելիգենտը — և նրա ցանկությունը դրանից չի անցնում։ Նրա ցանկությունն է լավացնել կղերը, բայց ոչ բնավ կռվել նրա դեմ, չեզոքացնել, հեռանալ նրանից, ժխտել նրան, իբր այդպիսին։ Նույն գաղափարները գրեթե նույն ձևով արտահայտվել են և Շահազիզի ու Պատկանյանի աշակերտների, նրանց անմիջական հետնորդների՝ Ծատուրյանի և Հովհաննիսյանի ոտանավորներում։ Եվ հայ քննադատ պուբլիցիստները նույն տեսակետն են կիրառել մեր կղերի վերաբերմամբ Նազարյանից հետո, ինչպես հայ բանաստեղծները — Շահազիզից և Պատկանյանից հետո։

Այդ ինքնամփոփ, կղերականության, կղերամտության հետ անքակտելիորեն կապված ազգայնության գաղափարն է, որ արծարծվել է մեր ինտելիգենցիայի մեջ և սնել նրան ու սնվել նրանից։ Ահա այդ տեսակի ազգային-ուտիլիտարիստական մեթոդով է, եթե միայն կարելի է դա մեթոդ անվանել, որ ղեկավարվել է մեր քննադատությունը։ Այդպիսի աշխարհահայեցողությամբ է, որ նա մոտեցել է հայ գրականությանը և գեղարվեստին։ Այդ մտածողությունը ամենա կատեգորիկ կերպով պահանջել է, որ հայ բանաստեղծը երգե նույն փտած ու ծանծաղ, որպեսզի ուրիշ անուն չտամ, գաղափարները և խարազանե անխնա կերպով նրանց, որոնք շեղվել են այդ ճանապարհից, միևնույն ժամանակ դափնիներով պսակելով այն ոտանավորչիներին, որոնք տոգորվել են այդ կղերամիտ ըմբռնումներով ու աշխարհահայեցողությամբ։

Ահա այդ քննադատությունն է, որ Հովհ. Թումանյանին «Լեոան երգիչ» զարմանալի անունն է տվել, այդ քննադատությունն է, որ Արշալույս Մխիթարյանին բանաստեղծ է դարձրել և բանաստեղծների դասը բարձրացրել։ Այդ քննադատությունն է, որ Ծատուրյանին Թումանյանից, Հովհաննիսյանից և Իսահակյանից բարձր է դասել։ Այդ քննադատությունն է, որ վատաբանել է Շիրվանզադեին, որովհետև նա իբրև թե հեռացել է հարազատ միջավայրից «Նամուս»-ը գրելուց հետո, որո վհետև «նախապատիվ» է համարել

[2] [ 66 ] մեծ քաղաքների «բարձր» անվանված շրջանները և այդտեղից է սկսել նյութեր վերցնել իր վեպերի համար։ Որովհետև սիրում է նա «արիստոկրատկան վեպերը»։ Եվ գիտե՞ք որն է այդ արիստոկրատական շրջանը — հայ վաճառականների, հայ բուրժուագիայի շրջանն է, որ հայ քննադատն արիստոկրատական է համարում ։ Դուր չի եկել հայ քննադատին, որ Շիրվանզադեն իբր գեղարվեստագետ է մերձեցել հայ բուրժուական կյանքին և հանդիսացել է նրա գրեթե միակ բանաստեղծը։ Թող նա ուրիշ գրական շկոլայի պատկանի, քան մենք, թող նա այլ ըմբռնումներ ունենա արվեստի կամ հասարակության մասին, բայց հնարավոր է արդյոք մոտենալ նրան այն տեսակետով, որով մոտեցել է այն քննադատը, որի կարծիքները մենք նոր մեջ բերինք։ Եվ գիտեք ով է այդ քննադատը։ Լեոն է դա։

Լեոն զայրանում է, որ երիտասարդ հայ քննադատները իրանից են սկսում, իրան քննադատելուց են սկսում իրանց ճանապարհը, նա դժգոհ է, որ նրա վրա հարձակվում են և իբր թե անբարեխիղճ կերպով։ Սակայն ես շատ բնական եմ գտնում, որ նոր քննադատները դրանով են սկսում իրանց գործը։ Այլ կերպ լինել չէր կարող։ Բայց մինչև որ մեջտեղից չվերանա հայկական տափակ մտածողոևթյան այդ կլասիկ ներկայացուցչի ժառանգությունը, մեր գրական քննադատությունը չի կարող առաջ գնալ և ծառայել իր նպատակին։ Ահա թե ինչու քննադատները նրանից են սկսում իրանց գործը։ Դուք կարծում եք Լեոն կենդանի՞ է։ Ես հավատացնում եմ ձեզ, որ նա մեռած է և մեռած է վաղուց։ Լեոյի ազգանունն ամենայն իրավամբ կարող էր Բալասանյան լինել, որովհետև նա Բալասանյանի հարազատ եղբայրն է։

Լեոն վերցնում է Շիրվանզադեի «Նամուս»-ը և իբր թե վերլուծելով այն, ահա թե ինչ է ասում վեպի հերոսի մասին.—

«Երևելի հերոս, և արժեր այդպիսի մի մարդուն նվիրել մի մեծ գիրք։ Սեյրանը մի օրինավոր մարդ էլ չէ, այլ մի փողոցային սրի. կա, որի համար չկա ոչինչ սրբություն, ամոթ և բարոյական սանձ»

Ուրեմն, Լեոյի կարծիքով, վատ մարդիկ վեպի առարկա լինել չե կարող։

Երբ Շիրվանզադեի «Լիզային» է մոտենում Լեոն, նա նույ մեթոդն է կիրառում — նա չի մտածում մի այնպիսի տաբրակա բանի մասին, որ հայտնի է ամեն մի 3֊րդ դասատան գիմնազիստի, [ 67 ] որ այստեղ հեղինակին հետաքրքրողը մի հոգեբանական խնդիր է, և պատմելով այդ վեպի բովանդակությքունը, պատմելով Լիզայի սերը դեպի բժիշկը, որին Լիզան թույլ է տալիս բազմաթիվ անգամ համբուրել իրան (չգիտեմ ինչու այդ բանը Լեոյի առանձին ուշադրությանն է արժանացել), ասում է. «Բայց հանկարծ փոխվում է Լիզան, հանկարծ նա այլևս չի սիրում»։ Ի՞նչ է պատահել, հարցնում է Լեոն և պատասխանում այսպես. «Բժիշկը չափազանց հասարակ մարդ է, ահա դուրս է եկել մի անսովոր մարդ, որ և նվաճել է Լիզայի սիրտը։ Ի՞նչ մարդ է դա, արդյոք գաղափարի հերոս, տաղա՞նդ, մեծագործությո՞ւն։ Ո՛չ այս, ո՛չ այն։ Նա վիթխարի է հասակով, քիչ է խոսում, խորհրդավորություն ունի իր մեջ, և օրիորդը նրան է ուզում, որովհետև սիրում է տղամարդություն, որովհետև, ասում է նա, կինը որոնում է տղամարդի մեջ մի այն֊ պիսի բան, որ ստրկացներ նրան։ Լա՜վ հասկացողություն է սիրո մասին»։

Դա ոչ թե քննադատ է, այլ մի ինչ֊որ գավառական դաստիրակ՝ նրա սեղանի զարդը երևի Гоппе-ի «Хороший тон» գիրքն է և ինքը մի գրական բոննա և ոչ քննադատ։

Այս երկու օրինակն էլ բավական է ցույց տալու համար, թե ի՞նչ ձևով է մոտենում հայ քննադատը հայ գրողին, ի՞նչ պահանջներով, ի՞նչ մտավոր֊հոգեկան կերպարանք ունի ինքը քննադատը։

Չպետրք է մոռանալ և այն, որ այդ գիրքը լույս է տեսել 1904 թվին³ մինչդեռ այդ գիրքը կարդալիս կարելի է կարծել, որ նա գրված է մի ժամանակ, երբ գրական քննադատության ոչ մի նմուշ անգամ չի եղել։ Այդ քննադատության մասին խոսելիս հաճախ հիշում են Պիսարևի անունը։ Դա սխալ է։ Պիսարևը այդպիսի տգետ մարդ չի եղել։ Այո՛, նա ժխտել է Պուշկինին, բայց նրա ելակետն այլ է, հայ տիրացու քննադատներինը՝ ուրիշ, և կսխալվեն նրանք, եթե մխիթարեն իրանց այն իլյուզիայով, թե նրանք Պիսարևի շկոլային են պատկանում։ Բացի այդ, Պիսարևի գաղափարները 60-ական թվականների գաղափարներ են, իսկ Լեոն, ինչպես ասացինք, իր գիրքը տպել է 1904 թվին։ Այդպիսով բավական է մի թռուցիկ ակնարկ նետել մեր քննադատության և հրապարակագրության վրա՝ տեսնելու համար, թե որքան թշվառ է, ողորմելի իր գաղափարային պարունակությամբ, որքան վուլգար է իր ճաշակով և ընդհանուր [ 68 ] աշխարհահայեցողությամբ, որքան տգետ է, հետամնաց, տիրացու։

Միայն կուլտուրական ազգը կարող է մտածել ազգային կուլտուրա ունենալու մասին, միայն իսկական ինտելիգենցիան կամ մտավորականությունը, ինչպես ասում են այժմ, կարող է ստեղծել կուլտուրա։ Միայն այն ինտելիգենցիան, որ կանգնած կլինի եվրոպական կուլտուրային հավասար, երբ նա գիտակ կլինի, երբ նա եվրոպացի կլինի։ Մինչդեռ մեր ազգային հորջորջվող ինտելիգենցիան ապրում է մի ինքնամփոփ ու մեկուսացած կյանքով, որոճում է ինչ-որ միջնադարյան գաղափարներ կամ մի բանալ ու պարզամիտ ազատամտություն, որ լի է ֆիլիստերությամբ, որ հիշեցնում է եվրոպական կղերի զզվելի ու կեղծ ազատամտությունը։

Մինչդեռ մարդիկ ապրում են Ռուսիայում, շարունակ ճչում են այն մասին, թե ռուսական կուլտուրան սպանում է մեր ազգայինը:

Ո՞ւր են այդ ռուսական կուլտուրայի նվաճումները։ Դժբախտաբար այդ չկա։ Մեր ազգային ինտելիգենցիան ինչպես որ քաղաքական կյանքից փախել է ծխական ժողով, լայն պետությունը թողած մտել է եկեղեցու բակը, նույնպես կուլտուրան թողած՝ որոճում է ինչ-որ կղերական-ազգամոլ գաղափարներ, ան. իմաստ մտքերով է կերակրում իր ընթերցողներին, ամեն ինչ ուզում է իր ներքին ուժով ստեղծել կամ, ինչպես ռուսներն են ասում нутром» Այդ нутро֊ն հեռու չի տանի, նա հարկավոր է և օգտակա այնտեղ, ուր կա կուլտուրա։ Երբ հայ ազգային ինտելիգենտը տեղեկություն է ստանում մի որևէ եվրոպական գաղափարի մասին նա չի աշխատում ըմբռնել սիստեմը, նա առանց այլևայլությա հարմարեցնում է այդ գաղափարը իր ավանդական տիրացուակա մտածությանը և հաշտ կերպով ապրեցնում է իր մեջ այդ երկ բոլորովին տարբեր աղբյուրներից բխող, տարբեր գավառներ տեսնող գաղափարները։

Հայ սեմինարիզմով տոգորված ինտելիգենտը ծուլանում մտածելու, ստեղծելու մի սիստեմատիկ աշխարհահայացք, ծուլանում է աղբյուրներին դիմելու — նա գոհ է, եթե խլել է այս ու ա գաղափարը և ցուցանակի նման կպցրել իր ճակատին։ Եթե մ խավարամիտ ինտելիգենցիան Արծրունու ժամանակ ապավինո էր փարաջային ու տգիտությանը, եթե նա կարծում էր, որ ազ [ 69 ] կպահպանվի, եթե տգետ մնա և խավար, եթե նա դեմ էր կրթության, կարծելով, որ ազատվելով ավանդական սնահավատություններից ու սովորություններից ազգը կռուսանա, այժմյան ինտելիգենցիան շատ հեռու չի գնացել այդ խավարամիտներից — նա ամենայն հանգստությամբ սուռոգատը իրականի տեղ է ընդունում և անդորր ինքնագոհությամբ է լցվում։ Դպրոց ունենք։ Գրականություն ունենք։ Մամուլ ունենք, ասում է նա և գոհ է, և հպարտ: Իսկ թե ի՞նչ է այդ դպրոցը, ի՞նչ է այդ գրականությունը, ի՞նչ է այդ մամուլը, նա չի ուզում քննել։

Այդ կիսաինտելիգենցիան է, որ այնպիսի եռանդով ու տոկունությամբ պաշտպանում է էսթետիկական և գրական սակավապետությունը, չափավորությունը։ Նա կուզենար, որ հայը բավականանար կասկածելի մի ստեղծագործությամբ, որին ազգային քննադատությունը պոեզիա և գեղեցիկ գրականություն է անվանում։ Նրա համար գեղարվեստը ճոխություն է։ Եվ ինչպես քաղաքական ասպարեզում նա ստեղծել է դաշնակցություն, կուսակցության ծրագրներում ու գործերում միացրել է սոցիալիզմն ու պանարմենիզմը, որպես հեղափոխությունն ու ժյոն թուրքերի հետ բլոկ կազմելը հնարավոր է համարել, այնպես էլ արվեստի մեջ է վարվել, կամենալով իսկական արվեստը միացնել ծխականի մտածողության և սեմինարիզմի հետ։ Սակայն երկրորդը նույնքան անհնար է, որքան և առաջինը ։

Այդ ազգային ինտելիգենցիան հակադրում է իրան այն ինտելիգենցիային, որ, ինչպես ինքն է ասում, ռուսացած է։ Ես երկըրպագու չեմ մեր բուրժուական նացիոնալիստ ոգով ներշնչված, թե պետև ռուսախոս, ինտելիգենցիային, սակայն մի հանգամանք ակներև է, որ այդ ինտելիգենցիան իր կուլտուրական մակարդակով անհամեմատ ավելի բարձր ՛է, քան մեր ազգային ինտելիգենցիան։ Նա համենայն դեպս ինտելիգենցիա է, մինչդեռ մեր ազգային ինտելիգենցիայի մասին մեծ վերապահությամբ կարելի է գործածել այդ տերմինը։ Այդ ռուսացած ինտելիգենցիան այն ժամանակ միայն կդառնա ազգային կուլտուրային, երբ կլինի այդպիսին։ Իսկ այդ ազգային կուլտուրան պիտի ստեղծի ազգային մտավորականությունը։ Սակայն մինչև որ այդ ազգային ինտելիգենցիան դուրս չգա իր ինքնամփոփ, մեկուսացած վիճակից, իր ծխականի կեղեվից, մինչև որ քաղաքացի և մարդ չդառնա, մինչև որ [ 70 ] կից չլինի ժամանակի եվրոպական կուլտուրայի աստիճանին չի՛ կարող ստեղծել ոչ մի կուլտուրա։

Մի խոշոր առավելություն ունի ռուսախոս հայ ինտելիգենցիան դա այն է, որ նա ավելի շատ է կապված ընդհանուր պետական կյանքի հետ, նա ավելի քաղաքացի է, նա ավելի կուլտուրական է։ Միայն կուլտուրական ազգը կարող է ստեղծել ազգային կուլտուրա։

Հայ գեղարվեստական ստեղծագործությունը կատարել է մի ամբողջական շրջանառություն նա ապրել է մի մոտ յոթանասնամյա կյանք, և եթե քննելու լինենք նրա պարզացման էտապները, կտեսնենք, որ սկզբից [մինչև] մեր օրերը նա շատ դանդաղ քայլերով է առաջ գնացել։ Դա ունի, իհարկե, իր պատճառները, սակայն փաստը մնում է փաստ։ Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ նա անշարժ է մնացել։ Վերը հիշածս կեղևի մեջ, մեր հասարակական մտավոր պայմաններում այդ էլ մի բան է։ Աբովյանից ու Պռոշյանից մենք հասել ենք Թումանյանին ու Շիրվանզադեին:

Այժմ հետաքրքրական է դիտել, թե այնուամենայնիվ ինչ ուղիներ է անցել մեր գեղարվեստական գրականությունն իր այդ ինքնամփոփ կյանքի ընթացքում։ Արդյոք զարգացման նշաններ ցույց տվե՞լ է, թե ոչ, արդյոք որպիսի՞ էվոլյուցիա է ապրել ինքն իր մեջ, և ինչ հետևանքների է հասցրել նրան այդ էվոլյուցիան։ Իմ վերն առաջադրած պնդումներն այն ընդհանուր տպավորության արտահայտությունն են, որ կարող է ստանալ մի մարդ, թերթելով այդ գրականությունը սկզբից մինչև վերջը: Հիրավի, այդ ընդհանուր տպավորությունն այն է, որ շատ քիչ է առաջ շարժվել մեր գրականությունը, որ նա հիմնական, արմատական վերածնություն չի ունեցել, նա չի ստացել խոշոր նշանակություն, նա չի ստեղծել իր համար լայն ուղիներ, նա չի արտադրել համամարդկային նշանակություն ունեցող գրվածներ, նա նաիապատրաստական մի գրականություն է եղել մինչև վերջին տասնամյակները։ Սակայն անարդարացի կլիներ պնդել, որ նա մնացել է մեռած ու անշարժ, ո նա չի զարգացել թեկուզ այդ նեղ, ինքնամփոփ, մեկուսացա սահմաններում։ Ինչպես նկատեցի վերը, նրա՝ մեր գրականությա այդ ինքնամփոփ գրությունը և դանդաղաշարժությունը մեծապես կախում են ունեցել մեր հասարակական֊տնտեսական և կուլտուրական զարգացման դանդաղությունից։ Սակայն այդ զարգացու [ 71 ] տեղի ունեցել է անշուշտ, ժխտել անկարելի է, և անշուշտ հետաքրքրական է գեթ ամենաընդհանուր գծերով հիշատակելու այդ զարգացման մի քանի կարևոր կետերը։

Դա շատ կարևոր է այն պատճառով, որ այդ զարգացման սահմաններն ու շրջանակները բնորոշել, կնշանակի մասամբ և որոշել ապագա ուղիները։ Իսկ այդ վերջինը կազմում է մեր այսօրվա հետաքրքրության առարկան։

Մեր գրականությունը ազգային գրականություն չի դարձել դեռևս, դա դեռ շատ հեռու է, եթե միայն պիտի լինի, դա մնում է հետագային, գուցե և շատ հեռավոր սերունդներին։ Նա՝ մեր գրականությունը, մի տեսակ դպրոց է եղել, մի տեսակ վարժարան։ Ինչպես ասացի, մի պատրաստական շրջան։ Ճիշտ այնպես, ինչպես թե՝ ռուսաց և թե՛ մեր կյանքում դպրոցականներն իրենց ձեռագիր թերթերն են հրատարակում, վեպեր են գրում, ոտանավորներ, հոդվածներ, և երբեմն հետո դրանցից շատերը դառնում են կյանքում իսկական գրողներ, խմբագիրներ և այլն։ Սակայն այդ նախապատրաստական շրջանը ևս ունեցել էր զարգացման էտապները, շրջանները, նա ևս մի կետի վրա կանգնած չի մնացել։

Եթե դուք վերցնեք Շահազիզի, Պատկանյանի անգամ լավագույն ոտանավորները և համեմատության դնեք հետագա սերնդի ստեղծագործության հետ, կտեսնեք, որ վերջինները շատ կողմերով ավելի բարձր են, քան առաջինները։ Եվ այդ կնկատեք դուք ամենից առաջ ձևի, լեզվի, ստիլի վերաբերմամբ։

Վերցնենք, օրինակ, Պատկանյանի հռչակավոր «Արաքսի արտասունք»-ը։

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին֊հին դարուց հիշատակ
Այլաց մեջը պըտրում եմ։
Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջրրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով
Փախչում էին լալագին։


Հետո՝

Մեջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նըման գոռալով,
էսպես խոսեց հատակից,

[ 72 ] Նույնիսկ այս կլասիկ ոտանավորը, եթե համեմատության դնեք Հովհ. Թումանյանի, Հովհաննիսյանի կամ Ծատուրյանի լավագույն երգերի հետ, իսկույն կտեսնեք, որ Վերջինների մոտ ստիլիստական և լեզվական հետևողություն ավելի կա, քան նույնիսկ Պատկանյանի այս համբավավոր գրվածում. այնտեղ լեզուն անհամեմատ ավելի ազատ է մի կողմից գրաբար ձևերից (դարիվ-դարիվ, ալյաց, դարուց), մյուս կողմից վուլգարիզմներից (ուռցուց, էսպես)։

Իրանց լեզվի և ոճի տեսակետից այդ հետագա պոետները ավելի հետևողական են։ Ասում եմ իրանց լեզվի, որովհետև նրանց լեզուն էլ դեռ կատարելություն չէ և վիճելի կետեր շատ է պարունակում։ Իսկ եթե վերցնեք Պատկանյանի մյուս գրվածները, այդ գծերն ավելի ևս աչքի կընկնեն:

Պետք է նկատել, որ Պատկանյանը առհասարակ ավելի է հակված դեպի ժողովրդական լեզուն, քան Շահազիզը, որ գերադասում է ավելի գրաբարը, քան ռամկականը։ Մյուս կողմից մեր գրականությունը սկսում է ավելի մոտենալ գեղարվեստին, նա ավելի շատ է զբաղվում գեղարվեստական կողմով, աճում է զուտ գեղարվեստական նշանակություն ունեցող գրվածների թիվը, և պակասում են դիդակտիկ, միտումնավոր, եթե կարելի է այսպես ասել հրապարակախոսական բանաստեղծությունները։ Ավելի խորն է դառնում պոեզիան, ավելի ներդաշնակ ու գեղեցիկ ձևի մեջ են շրջանակվում թեկուզ և հին գաղափարները, ավելի նուրբ է դառնում և արտահայտիչ լեզուն, ավելի իրական պատկերները և բազմակողմանի, թեպետև ավելի պարզ մտածողությունը։ Այս գծերն անտարակույս մեծ առաջադիմության մասին են վկայում։ Սակայն միայն այդ չէ։ Մենք ունեցանք այնպիսի գրվածներ, որոնք արդեն կարող են համարվել մեր գծած ազգայնական֊կղերական սահմաններից դուրս եկած իրենց որոշ մասով։ Մեր վերջին պոետները չեն կարողանում արդեն պարփակվել այդ շրջանում և ելել են կամ ելնում և այդ շրջանակից։ Այդ կողմից անտարակույս ամենամեծ հետաքրքրության արժանի է Թումանյանի և Իսահակյանի պոեզիա: Դրանցից առաջինը Հովհ. Թումանյանը ստեղծել է իր սեփական երկերը մեր պոեզիայի մեջ։ Նա արդեն վարպետ է ամեն կողմու մեծ գեղարվեստագետ և ժողովրդական հոգու իմաստուն ու վսե թարգման։ Նա կանգնած է իր հատուկ ճանապարհի վրա, որ լի [ 73 ] գեղարվեստական հրաշալիքներով, սակայն նա կմնա իբրև մի ունիկում, և նրա ճանապարհը չի լինելու ապագա հայ պոեզիայի ճանապարհը։ Թե ինչո՞ւ, կպարզեմ քիչ հետո։ Հովհաննիսյանը և Ծատորրյանը թեպետև ավելի սերտ են կապված ամեն կողմով նախորդ սերնդի հետ իրանց թեմաներով, լեզվով և ուղղությամբ, սակայն անտարակույս շատ գծերով արդեն մի քայլ առաջ են։ Այստեղ հարցը տաղանդի մեծության և փոքրության, առհասարակ չափին չի վերաբերվում անշուշտ։

Եթե դիտենք նույն կողմերից մեր պրոզան, կտեսնենք նույնը։ Վիպագրության մեջ Պռոշյանից, Աբովյանից, Աղայանից, Րաֆֆուց մենք անցել ենք Մուրացանին, Նար-Դոսին... Փափազյանին և Շիրվանզադեին։ Դրամայի մեջ որքան էլ ինքնատիպ, խոշոր և հետաքրքրական լինի Սունդուկյանը— նա առանձին երևույթ է, նա դարձյալ ունիկում է իր «Պեպո»-ով, իսկ ուղի հարթողը Շիրվանզադեն Է։ Չպետք է մոռանալ, որ կենցաղագրական և հոգեբանական դրամային գրական լեզվով ամենից շատ զարկ է տվել Շիրվանզադեն, և որքան էլ թերություններ ունենան նրա գրվածները, նրա նշանակությունն այդ ասպարեզում շատ է մեծ ու նշանակալից։

Մեր երիտասարդ գրողներից մի քանիսը ամենաեռանդուն կերպով սկսել են իրանց հերոսների ու հերոսուհիների անունները փոխել, հայկականի տեղ եվրոպական անուններ դնել, կարծելով, որ եթե Շողակաթ չդնեն իրանց հերոսուհու անունը, այլ Լյուսի կամ Օլգա, նրանց գրվածն էլ կդառնա «Վիկտորյա»։ Անշուշտ այդպիսի մկրտությամբ չէ, որ պիտի Վերածնվի մեր գրականությունը, նրան այլ մկրտություն է հարկավոր։

Որքան և տեղական լինի, այնուամենայնիվ Շիրվանզադեի Շպպանիկն իր այդ զարմանալի անունով իսկ ավելի հասկանալի է ամեն մարդու, որովհետև նա կենդանի է, գունագեղ, ճշմարիտ, գեղեցիկ, իսկ այդ Լյուսիներն ու Օլգաները անհասկանալի, որովհետև նրանք ամենից առաջ մարդիկ չեն։ Այսինքն մի կողմից մեր հեղինակները վերցնում են կենդանի մարդկանց՝ ազգային տարազով, բայց չափազանց նեղ կոլորիտով, նրանց շնորհիվ իրանց ծայրահեղ նատուրալիզմին տալիս են այնպիսի գունավորում, որ այսօրվանն է, իսկ վաղը չի լինելու, ինչ որ առհասարակ կարող է չլինել, իսկ մյուս կողմից նորերը կամենալով եվրոպացի լինել — [ 74 ] խրտվիլակներ են ստեղծագործում մարդկանց տեղ։ Եվ որքան համամարդկային է հեղինակի գծած պատկերը, չնայած իր ազգային տարազին ու բարբառին, այնքան նա սիմբոլիստական է, այնքան նա անմահ է։ Այդ տեսակետից Սունդուկյանն ու Շիրվանզադեն ավելի մոտ են սիմբոլիզմին, քան Ահարոնյանը, որին ոմանք սիմբոլիստ են համարում։ Պեպոն մարդ է, կենդանի և հավիտենական — ահա թե ինչու նա սիմբոլ է դառնում, նույնպես և Շպպանիկը, թեպետև ոչ նույն չափով։

Այսպիսով — եթե համեմատության դնենք, կտեսնենք, որ սիմբոլիստ համարվող Ահարոնյանը, որ նույնպես ունի գրվածներ, ուր հայկական ոչինչ չկա, օրինակ՝ «Լռություն»-ը— այնուամենայնիվ հայ ինքնամփոփ միջավայրից դուրս չի գալիս, չնայած այդ եվրոպական անուններին ու ձևերին, նա չի դառնում եվրոպական գրող, մինչդեռ Շիրվանզադեն, որքան և թերություններ ունենա, դարձյալ կմնա այն հեղինակը, որ տանում է մեր գրականությունը դեպի Եվրոպա։ Ահարոնյանը չէ մեր ապագա գրականության ուղին, այլ Շիրվանզադեն, իհարկե սոսկ իբրև էտապ, ինչպես մի էլենշլեգեր, որ հարթել է իբսենների... ուղին։ Անտարակույս Շիրվանզադեի նատուրալիզմը չի լինելու այն շկոլան, որին հետևելու է մեր նորածագ գրականությունը, եթե այդպիսին կառաջանա, սակայն անշուշտ Շիրվանզադեին է, որ նա պիտի ճանաչեիր մոտակա նախորդը։

Սակայն, իհարկե, որպես հասարակական կյանքի զարգացման մեջ չկան անսպասելի ու հսկայական թռիչքներ, այլ որոշ համաչափ շարժում, որոշ չափով կյանքի մեջ մուտք է գործում նորը, հնի ծաղկոտիները լցվում է նորը, որպեսզի պատռե այդ հնի կեղևը և միանգամայն վերանորոգվի, նույնպես և գեղարվեստի զարգացումն է ընթանում որոշ օրինաչափությամբ։ Ինչպես աստիճանաբար են մուտք գործում կյանքի սահմանները նոր տնտեսության ձևերը, արդյունաբերության և տեխնիկայի նոր գործիքներն ու պրիոմները, նույնպես, ավելի ճիշտ առավել ևս ավելի դանդաղասահ աստիճանականությամբ, առաջ է գնում նոր կուլտուրայի մուտքը մի նոր վայր։ Ասում եմ առավելապես, որովհետև չէ՞ որ տեխնիկայի և արդյունաբերության մեջ ավելի դյուրին է ըմբռնվում նոր ձևը, մինչդեռ հոգեկան կուլտուրայի աշխարհում հարկավոր է ավելի մեծ լարում և ավելի տևական [ 75 ] մանակ նոր ձևերն ու նոր բովանդակություններն ըմբռնելու, յուրացնելու համար:

Կուլտուրական ազգերի կյանքում ժողովրդի ստեղծագործ ուժերը բնավ չեն դադարում առաջ ընթանալու, մինչև որ նրանց չի կանգնեցնում մի արտաքին արհավիրք, մի բնական կամ հասարակական սպանիչ, ավերիչ աղետ, մի մահաբեր կատաստրոֆա։ Ահա այդ անկանգ առաջընթացությունը կյանքի և կուլտուրայի ստեղծում Է նոր ստիլ, որ հանդիսանում է մի տեսակ էպոխայի արտահայտությունը, նրա հոգու գեղարվեստական պատկերը, բայց միայն գեղարվեստական պատկերը, ոչ իսկական։

Այն միտքը, թե գրականությունը կյանքի հայելին է, կարելի է ընդունել լոկ այն կերպ, ինչ կերպ կարելի է ընդունել հայելու մեջ երևացող մարդուն կենդանի մարդու տեղ, միայն թե հայելին արտահայտում է արտաքինը, դրականությունը՝ ներքինը, հայելին՝ ձևը, իսկ գրականությունը՝ բովանդակությունը, թեև ոչ բոլոր բովանդակությունը, որովհետև արվեստը ձգտում է դրսևորել մարդուն, սակայն եթե կատարյալ հայելի չկա մարդու ձևը դրսևորելու համար, ապա որքան դժվարին է հասնել այն հայելուն, որը պիտի մարդու հոգու տարամերժ, իրար ժխտող, հաճախ անըմբռնելի (неулови) կերպարանքը նկարագծե։

Ստիլի ստեղծագործումը կռիվ է նախկին ստիլի դեմ—եթե այդպիսին կա։ Ստիլի անկումը կյանքի անկում չէ, այլ հեղափոխության նշան, ժամանակի գեղեցկագիտական զգացմունքների, նոր ստիլի ծագման նշան։

Սկանդինավական ժողովուրդները ստեղծել են այդպիսի ազգային ստիլ, չնայած իրենց հեղինակների ամենատարբեր շկոլաներին ու հասարակական ֊քաղաքական դավանանքներին կամ փիլիսոփայական աշխարհահայեցողությանը։

Սակայն նրանց հմայքը նրանում է, որ ստեղծելով ազգային գրականություն, իր որոշ ստիլով՝ միևնույն ժամանակ և ամենից առաջ նրանք եվրոպական գրողներ են և որ առավել ևս կարևոր է՝ խոր և իսկական գեղարվեստագետներ։ Այդպես Իբսենը—իհարկե նորվեգացի է, Համսունը' նմանապես։ Եթե վերցնենք Համսունի հռչակավոր «Վիկտորյան», կտեսնենք, որ նա այնտեղ մի գավառական ծովափնյա քաղաքի ֆոնի վրա ստեղծագործել է սիրո մի սքանչելի երդ — Վիկաորյայի և Իոհաննեսի սիրո երգը։ [ 76 ] Այդ գավառաբան քաղաքը ձեր առջև պատակերանում է իր ամենաբնորոշ գծերով, սակայն ամենից կարևորն ու հետաքրքրականն այն է, որ Համսունի գավառական քաղաքը իր բնույթով շատ հասկանալի է ձեզ, հասկանալի է և գերմանացուն, և ռուսին, և ֆրանսիացուն, մինչդեռ, օրինակ, մեր Շիրվանզադեի գավառական քաղաք — մի Շամախի — ոչ միայն եվրոպացուն, այլև երբեմն և մեզ անհասկանալի է մնում։ «Սոս և Վարդիթերը» մի ռուսի համար բոլորովին անհասկանալի բան է, մինչդեռ Պեր Գյունտը —ամենքի համար հասկանալի է՝ չնայած իր ազգային բնույթին։ Այնտեղ համամարդկայինը միացած է ազգայինի հետ — այնտեղ առաջ մարդն է, հետո հագուստը, իսկ մեզանում առաջ հագուստն է, հետո մարդը, իսկ երբեմն միայն հագուստն է, իսկ մարդը չկա։

Մեր թատրոնը, որքան և թերի լինի այժմ՝ անշուշտ ավելի կանոնավոր է, ավելի լավ, քան նախկին թատրոնը։ Այստեղ հաշվի չպետք է առնել առանձին խոշոր անձնավորություններին, ինչպես Ադամյանը։ Ներկա դեպքում ավելի կարևոր է ընդհանուր մակերևույթը, որովհետև եթե մի օր ծագե մի նոր Ադամյան, նա արդեն ուրիշ պայմաններում կզարգանա ու կապրի, նա արդեն ավելի նշանավոր դեր կկատարե մեր ապագա կուլտուրայի նկատմամբ, քան կարող էր կատարել Ադամյանը իր ժամանակ և իր պայմաններում։

Նույնը կարելի է ասել մեր մամուլի վերաբերմամբ, մեր քննադատության վերաբերմամբ, մեր հրապարակագրության և նույնիսկ մեր դպրոցի վերաբերմամբ։ Բայց այդ ամենը շատ պայմանական, համեմատական չափով։ Իհարկե, Թումանյանը կգնա իր ուղին և կտա գուցե շատ ու շատ փայլուն ու չքնաղ գործեր, գուցե և ուրիշները տան արժանավոր գործեր։ Իսահակյանը դեռ որոնումների մեջ է։

Սակայն պարզ է մի բան, որ մեր գրականության մի շրջան — նախապատրաստական շրջանը վերջացել է։ Այժմ հարց է ծագում, ո՞ւր պիտի գնա մեր գրականության ուղին։ Որո՞նք են այն ճանապարհները, որ պիտի հանեն գրականությունն այս դրությունից տանեն դեպի նոր ափեր։ [ 77 ]

II

Մեր գրականության հերթական հարցերը: Լեզու և ստիլ: Գրական լեզվի զարգացման ուղիները: «Արվեստական» և «բնական» լեզու: Լեզվի կենտրոնացման խնդիրը: Եվրոպան և մենք: Ռուսիան և Թուրքիան: Ռուս ազդեցությունը: Նոր ծիլեր: Գալիք օրը:

Մենք ասացինք, որ մեր գրականության նախապատրաստական շրջանն անցնում է կամ անցել է։ Մենք կանգնած ենք նոր հորիզոնների առջև, մեր գրականությունը թևակոխում է մի նոր շրջան։ Մի նոր դարագլուխ է սկսվում, կամ, ավելի ճիշտ, սկսվել է արդեն մեր գրականության մեջ։ Սակայն հետաքրքրական է և կարևոր իմանալ, եթե ոչ մանրամասնորեն ու ճշգրիտ, գեթ ընդհանուր գծերով, մոտավորապես թե որոնք են այն ուղիները, որոնցով գնալու է մեր գրականության զարգացումը, որո՞նք են ուրեմն և այն հերթական հարցերը, որ պիտի լուծե մեր գրականությունը իր այս նորոգ շրջանը թևակոխելով առաջին իսկ քայլերից։ Մեզ կարևոր էր պարզել ոչ միայն այն, թե դեպի ուր ենք սնում, որն, է մեր նպատակը, այլև, իհարկե, այն, թե որտեղից ենք ելնում և ուր ենք ուզում գնալ։ Եթե մենք չենք կամենում լինել անպտուղ ցնորողներ և օդային ամրոցներ կառուցանողներ, բնականաբար պիտի ելնենք տվյալ իրականությունից, պիտի հաշվի առնենք բոլոր այն հանգամանքները, որ հարկադրիլ զորություն ունին կուլտուրական զարգացման համար: Միևնույն ժամանակ մենք պիտի պարզ պատկերացնենք մեր գեթ մոտավոր նպատակները, չպիտի տարվենք անմիտ և ունայն կառուցվածքներով։ Մեր մոտավոր նպատակն է կուլտուրական մի ժողովուրդ լինել, այսինքն զարգացնել մեր բոլոր ստեղծագործ ուժերը, այլ խոսքով՝ արտահայտել մեզ կյանքում, այսինքն մտնել կուլտուրական մարդկության գերդաստանը ոչ իբր խորթ զավակ, կամ ծույլ ու խավար մի ստրուկ, ձուլել մեր կյանքը համամարդկային կյանքի հոսանքին, պահպանելով մեր հոգեկան առանձնահատուկ գծերն ու գույները։ Այլ խոսքով՝ ունենալ մեր ինքնատիպ կուլտուրան, մեր ստեղծագործական բաժինը հանուր մարդկային ստեղծագործության մեջ։ Որովհետև կյանք նշանակում է ստեղծագործություն — ուր չկա ստեղծագործություն, չկա և կյանք։

Որքան զարգացած է ընդհանուր կուլտուրան, այնքան ավելի [ 78 ] լայն հորիզոններ են բացվում կուլտուրայի առանձին-առանձին ճյուղերի առջև։ Ժողովրդի հոգին նման է մի բազմալար երգեհոնի, և որքան շատ լարեր հնչեն, այնքան ավելի արժեք կստանա ամեն մի հնչյուն մի ընդհանուր նվագի մեջ, իսկ երբ միայն մի լարն են հնչեցնում, նա տարօրինակ ու ողորմելի մի ձայն է հանում, առանց հաճույք պատճառելու, առանց ուրախացնելու և մեռնում է առանց ձեր հոգու մեջ հետք թողնելու։

Բայց ի՞նչ է տալիս մեր կյանքը, ի՞նչ է ներկայացնում նա, ի՞նչ պատկեր ունի։ Կարո՞ղ ենք արդյոք նրա տվյալների վերա հենվելով գեթ մոտավոր կառուցվածքներ անել մեր ապագայի վերաբերմամբ, տալի՞ս է արդյոք իրավունք այդ տվյալ ներկան և անցյալը մի ավելի լավ ապագա հուսալու։ Արդյոք երևո՞ւմ են այդ կյանքում առաջադիմության որևէ նշաններ, թե նա քարացել է իր ավանդական ձևերում և հոգեվարքի ժամեր է ապրում։ Արդյոք ինչի վրա պիտի կառուցանենք մեր ապագայի հույսերը և ակնկալությունները։ Քիչ առաջ ես մատնանշեցի, որ, այո՛, առաջադիմության և զարգացման նշաններ կան մեր ինքնամփոփ ու մեկուսացած կյանքի վերջին կեսդարյան պատմության մեջ։

Այո, կան, սակայն շատ աննշան են այդ առաջադիմության քայլերն ընդհանուր առմամբ։ Մեր հանրային կյանքը առաջ է գնացել կրիայի քայլերով։ Նա դեռ դուրս չէ եկել իր հին կեղևից, բայց այդ ինքնամփոփ գոյության շրջանակներում անցել է որոշ ճանապարհ։ Այժմ այդ կեղևը չի կարող պահպանվել— եթե նա ներսից չպայթե, կպայթեցնեն նրան դրսից։ Այժմ զարգացում կարող է լինել միայն այդ կեղևից դուրս։ Արդեն այդ կեղևը մաշվում, է և թուլանում, վերջին օրերն է ապրում նա, և ով իմաստուն է, դուրս պիտի մղե իրան այդ կեղևից, պիտի ոչնչացնե այդ կեղևը։ Այլ կերպ նրա գոյությունը վտանգի է ենթարկվում և նրա հետ միասին այդ կեղևի մեջ ամփոփված ամբողջության կյանքը։ Բայց արդեն լուրջ ճեղքեր է տվել այդ կեղևը, և լույսը ներս է խուժում, և ոչ մի արգելք նրա առաջն առնել չի կարող։

Եթե դուք դիտեք մեր վերջին տարիների կյանքը, չեք կարող չնկատել, որ այնտեղ կատարվել է և մասամբ կատարվում է մի խոր հեղաշրջում։ Չեմ ուզում այժմ համեմատել մեր ներկայի կյանքը մի երկու տասնյակ տարով մեզնից բաժանված կյանքի հետ։ Համեմատեցեք մեր այժմյան կյանքը նախահեղափոխական [ 79 ] կյանքի հետ, ներկա դարու սկզբի տարիների կյանքի հետ և դուք կտեսնեք, թե որքան հեռու են նրանք իրարից, որքան տարբեր, որքան միմյանց ժխտող։ Սակայն արդեն կատարված և կատարվող տնտեսական-քաղաքական և կուլտուրական հեղաշրջումը այնքան նշանակալից, այնքան իմաստալից չէ, որքան այն, որ պիտի կատարվի դեռ, այն, որ վերահաս է, որի նախերգանքն է միայն ներկայի սոցիալական և կուլտուրական խլրտումը: Մեր երկրի ամբողջ տնտեսական կերպարանքը վերափոխվում է, և դրա հետ միասին հիմնական վերափոխության առջև է կանգնած և նրա հասարակական և կուլտուրական կերպարանքը։

Չպետք է կուրանալ այդ ակներև երևույթի առջև, հայացքը չպետք է այլ կողմ նետել ։ Ոչ Մասիսի ձյունափայլ կատարներին պետք է հառել ակնկալող հայացքով, ոչ էլ էջմիածնի խարխուլ գմբեթին, այլ քաղաքների հարաշարժ ամբոխին, վերամբարձ ծխաններին ու բազմահարկ շենքերին, դաշտերի ծովածավալ լայնությանը, որ արդեն ճեղքում է մեքենան, և լեռների փշրվող քարակույտերին դինամիտի հզոր հարվածի տակ։

Այդ ընդհանուր շարժման մեջ կուլտուրաների մի եղբայրական մերձեցում է առաջանում։ Ճիշտ այնպես, ինչպես ռուս բիլինաների հսկաները նախքան եղբայրանալը զարնվում էին իրար, ճիշտ նույն ձևով կիսավայրի ժողովուրդների կուլտուրան կուրծքը դեմ է տալիս եվրոպական կուլտուրայի առջև, որպեսզի հետո միանա նրան և նրա հետ միասին ճանապարհ գնա։

Կապիտալը գալիս է մեր երկիրն ու հեղաշրջում է նրա համայն կերպարանքը:

Հեղաշրջում է իհարկե և մտքերը, տրամադրությունները, զգացմունքները, ինչպես և հագուստները։ Ճիշտ է, հագուստն ավելի հեշտ է փոխել, քան միտքը, սակայն մեկը մյուսին, ինչպես ասում են այժմ, բնաանհրաժեշտորեն պայմանավորում է, մեկին հետևում է մյուսը, թեկուզ ոչ արագ, գուցե մեկ կամ երկու սերնդի կյանք է հարկավորվում, բայց այնուամենայնիվ այդ հեղաշրջումը կատարվում է։

Այդ տնտեսական և կուլտուրական հեղաշրջման առաջին շրջանի նկարագիրը տվել է մեր գեղարվեստական գրականության մեջ Շիրվանզադեն։ Այնտեղ նա ծաղրում է այդ երեկվա տրեխավորին, որն այսօր լաքած կոշիկ է հագնում, իսկ հոգով տրեխավոր [ 80 ] է մնում։ Դա Շիրվանզադեի այն գրավածներն են, որոնց համար Լեոն կշտամբել է նրան, որովհետև Լեոյի աչքում այդ նոր հասարակական-կուլտուրական երևույթը գեղարվեստորեն պատկերացնել, նշանակում է գնալ դեպի, ինչպես նա է ասում, «արիստոկրատները»։ Լա՜վ արիստոկրատներ են։ Սակայն սա միջանկյալ։

Ուրեմն մեր երկրի տնտեսական կյանքը ենթարկվում է հիմնական հեղաշրջման։ Դրան հետևում է կուլտուրական հեղաշրջում։

Մեր ազգային կոչվող սեմինարիստական ինտելիգենցիան արդեն վաղուց ի վեր ահ ու սարսափով է դիտում այդ հեղաշրջումը։ Անհանգստություն ու տագնապ է հարուցանում այդ ինտելիգենցիայի հոգում այդ հեղաշրջումը։ Եվ այդ տագնապն ու անհանգստությունը արտահայտվել է մեր գեղարվեստական գրականության մեջ — մասնավորապես Ահարոնյանի, Փափազյանի վերջին տարիների բանվորական կյանքից վերցրած պատմվածքների մեջ։

Այդ տնտեսական շարժումն ամենից առաջ ծնում է քաղաքական շարժում և ստեղծում է կուլտուրական մրցության եռուն ասպարեզ։ Խռովում է քնած մասսաների նիրհը դարավոր և լարում է երկրի արդյունաբերող ուժերը և դրա հետ միասին առաջացնում է նաև կուլտուրական ստեղծագործ ուժերի լարում։

Այստեղ արդեն անհնար է դանդաղությունը, մահաբեր է ծուլությունն ու ինքնամփոփ ու սնապարծ գոհունակությունը։

Մրցությունն ստիպում է կռվելու համար ամենավերջին զենքերով սպառազինվել։ Եվ որպես պատերազմի մեջ հաղթվում է այն կողմը, որի զենքերն ավելի հին սիստեմի են, որպես տնտեսության մեջ պարտվում է այն կողմը, որի արդյունաբերության ձևերն ու գործիքներն ավելի հին են, այնպես Էլ կուլտուրական աշխարհում հաղթող հանդիսանում է ավելի զարգացած կողմը, ավելի առաջ գնացած կուլտուրան:

Թույլը կորչում է։ Բնական օրենքի անսասան, տիրական զորությամբ է կատարվում այս ամենը։

Այն, ինչ մեր ազգային ինտելիգենցիան անվանում է ռուսական արշավանք — իրոք եվրոպական կապիտալի, ուրեմն և եվրոպական կուլտուրայի արշավանք պետք է անվանել, մանավանդ [ 81 ] ոչ այն եթե աչքի առաջ ունենանք գալիք օրերի, և այն ըստ իս ոչ այնքան հեռավոր գալիքի, տնտեսական արշավանքը։

Եվրոպական ազդեցությունը, որ ռուսական քաղաքական տիրապետությումբ մուտք է գործել մեր երկիրը, աստիճանաբար զարգանում է և քանի գնում ավելի արագ, ավելի տիրական քայլերով է արշավում մեր երկրի ամեն անկյունը, քանի գնում լայնանում է այդ և խորանում, այո՛, և խորանում է այդ ազդեցությունը։ Եվ այդ ռուս֊եվրոպական ազդեցության տակ, է, որ աճում է մեր ինտելիգենցիայի միտքը, և այսօր կանգնում են նրա առջև կամ, ինչպես պոլսեցիք են ասում, ծառանում են այն հարցերը, որոնց հանդեպ տիրացուական ինտելիգենցիայի միտքը մոլար ու երկչոտ դողում է, պատեպատ է ընկնում — ահով բռնված տեսնում է այն, ինչ չկա, և չի տեսնում այն, ինչ ակնբախ է արևի նման։

Արդ՝ ի՞նչ հետևանք կարող է տալ այդ արշավանքը։ Երկու հետևանք կարող է լինել։ Մեկը այն է, որ մենք կձուլվենք. այսինքըն կկորցնենք մեր կուլտուրական առանձնության գործոնները, կկորցնենք մեր լեզուն և կդառնանք մի ապազգային մասսա։

Կամ թե չէ, կզարգացնենք մեր ամենից առաջ լեզուն, հետո մյուս ազգային կուլտուրական գործոնները և, ընդունելով եվրոպական կուլտուրան, կմտնենք եվրոպական ազգերի շարքը իբր կուլտուրական մի ազգ։ Ուրեմն կուլտուրական մի ազգ լինելու համար մենք պետք է ամբողջապես յուրացնենք Եվրոպայի ժամանակակից կուլտուրան և միայն այն ժամանակ կարող ենք ազգային կուլտուրա ստեղծել։ Այսինքն ազգային կուլտուրային ձգտելով, այսպես ասած, մենք պետք է նախ դուրս գանք մեր այժմյան ազգային կճեպից և ընդգրկենք լայն հորի զոններ։ Եվրոպայի հետ սերտ հարաբերության մեջ մտնելով, ընդունելով նոր կուլտուրայի ձևն ու բովանդակությունը, մենք բնականաբար պետք է ստեղծենք այդ նոր ձևերին ու բովանդակությանը համապատասխան լեզու։ Այդ լեզուն բնականաբար պիտի ընդունե նոր, օտար բառեր և դա չի վնասի նրան, մինչև որ նա կշարունակե կուլտուրա կան մի մասսայի լեզու լինել։ Ահա թե ինչու ես միանգամայն հակառակ եմ այն տարօրինակ ձևին, որ ընդունել են մեր Մխիթարյանները և նրանց հետևելով՝ պոլսահայերը։ Նրանք օտար բառը թարգմանում

[3] [ 82 ] են կամ տեղը մի նոր, ինչպես իրանք են ասում, ավելի «հայաշունչ» բառ են թխում։

Վելոսիպեդին ասում են հեծանիվ, ինտելիգենցիային — մտավորականություն, սոցիոլոգիային — ընկերաբանություն, ֆիլոսո-ֆիային—իմաստասիրություն, պալտոյին — վերարկու, գալոշին — կրկնակոշիկ, փեչին — վառարան, տրամվային — էլեկտրաքարշ և այլն:

Այդ ձևը սխալ է ոչ միայն նրա համար, որ «տրամվայ» բառը «էլեկտրաքարշ» բառից և՛ բարեհնչյուն է, և՛ դյուրըմբռնելի, այլև գլխավորապես նրա համար, որ այդպիսի սխոլաստիկ ձևով ստեղծվում է մի շարք անկենդան, շինծու, անհասկանալի բառերի ու դարձվածների, որոնք մեր լեզուն դժվարացնում են, դարձնում ավելի դժվար յուրացվող մի լեզու։ Իսկ լեզուների պատմությունը և համեմատությունը մեզ ցույց է տալիս, որ մրցության մեջ հաղթում է այն լեզուն, որը ավելի հեջտ է յուրացվում, որի կազմվածքը ավելի պարզ է…

Լեզուն զարգացնել չի նշանակում խուսափել եվրոպական բառերից, նրանց տեղը հայերեն հնացած կամ բոլորովին անտեղի մեռած բառեր դնել։ Պարզ է, որ վառարանը փեչ չէ, ոչ էլ տրամվայը — էլեկտրաքարշ, ոչ էլ պալտոն — վերարկու կամ զալոշը—կրկնակոշիկ։

Ժողովրդական բնազդը այս դեպքում էլ ավելի առողջ է և զորեղ, քան ինտելիգենտի կամ վանականի սխոլաստիկ ազգասիրությունը։

Եվ դրա համար է, որ պոլսական լեզուն միայն պոլսեցու համար է հասկանալի, ինչպես և մխիթարյանների լեզուն, իսկ մենք այդ լեզուն հասկանալու համար պիտի ուժ գործ դնենք, պիտի մտածենք դեռ, թե ինչ խոսքերից է կազմված այդ բառը, ասենք «ընկերաբանություն», մինչդեռ «սոցիոլոգիան» բոլորի համար հասկանալի է, քանի որ ոչ միայն մենք, այլև բոլոր եվրոպական ազգերը այդպես են ասում։ Մխիթարյանների և պոլեցոց թեորիաներն ու ձևերը, որ դժբախտաբար մեր ռուսահայերիս մեջ էլ սկսում են գործածության մեջ մտնել, հիշեցնում են այն մարդկանց, որ Շիշկով ադմիրալի ղեկավարությամբ պաշտպանում էին ռուսաց լեզվի մաքրությունն ու գեղեցկությունը Կարամզինի և այլոց դեմ։ Նրանք էլ «գալոշի» տեղ առաջարկում էին «мокроступы» [ 83 ] ասել, իսկ «տրոտուարի» տեղ` «топталище» և այլն։ Եվ եթե «мокроступы» ասելով կհասկանաք դուք գալոշ, ուրեմն և կրկնակոշիկ ասելով։ Բանն այն էր, որ ախր կրկնակոշիկը կարող է բնավ գալոշ չլինել, իսկ վերարկուն — պալտո կամ էլեկտրաքարշը — տրամվայ։

Լեզուն կուլտուրայի ամենազորեղ մղիչն է, մարդու ամենանհավատարիմ ու անդավաճան մխիթարիչն ու սփոփիչը — անխոս բնության, անբարբառ տիեզերքի առջև։

Եթե լեզուն, ասում է Մաքս Մյուլլերը4, բնության ստեղծագործությունն է, ապա դա բնության ամբողջ ստեղծագործությունը պսակող մի հրաշալիք է, որ պահպանված է եղել մարդու համար, եթե դա մարդկային ստեղծագործության արդյունք է, ապա նա բարձրացնում է ու հասցնում մարդուն աստվածային աստիճանի, եթե աստծո պարգև է` ապա դա նրա ամենամեծ ու ամենաթանկագին պարգևն է… Ամենահին դարերից սկսած խոսքը եղել է հիացումի առարկա մարդկանց համար։ Ո՛չ արտաքին աշխարհը կամ բնությունը, ո՛չ մարդու ներքին աշխարհը չեն հարուցել այնքան խոր զմայլմունք ու զարմանք, որքան լեզուն։ Եվ դրա համար է, որ դարերից ի վեր ժողովուրդը առանձին մի հավատ ունի դեպի խոսքը։ Խոսքը դարձել է հավատալիք, պաշտամունքի առարկա։ Խոսքի զորությունը ահեղ է, անքննելի և ամենակարող՝ ժողովրդի աչքում մինչև մեր օրերը։ Խոսքը կենդանի շունչ է համարվում — ոգի, զորություն կախարդական։ Դեռ 1812 թ., ասում է պրոֆեսոր Բոդուեն դե Կուրտենեն, մի ֆրանսիացի, որ Նապոլեոնի հետ ընկել էր Մոսկվա, հավատացնում էր հետո իր հայրենակիցներին, որ Ռուսաստանում այնպիսի խիստ սառնամանիք է լինում, որ խոսքերը շրթունքներից դուրս են թռչում, բայց մինչև լսողի ականջը չեն հասնում՝ որովհետև ճանապարհին սառչում են։

Լեզուն կուլտուրայի ամենաճշգրիտ ու անսխալական նշանացույցն է։

Ամեն լեզվի մեջ, ասում է հայտնի ռուս լեզվագետը, մենք կարող ենք գտնել զանազան աշխարհահայացքների, տարբեր մտածողությունների մի հսկայական կառուցվածք, նրանց ժամանակագրական հետևողությամբ, կամ հասարակական կյանքի տարբեր ու անջատ կողմերի պարզորոշ արտահայտությամբ՝ այստեղ դասավորվում են շերտ առ շերտ կրոնական, մետաֆիզիկ, [ 84 ] հասարակական, իրավական, բնապատմական այլևայլ տեսակետներ ու ըմբռնումներ։

Որոշ, յուրահատուկ արտահայտություն են գտնում լեզվի մեջ մարդկանց զանազան հարաբերությունները, ֆիզիկական աշխարհի և սոցիալական կյանքի երևույթները, ժամանակի և տարածության ըմբռնումները։ Լեզուն ժողովրդի հոգու, բնավորության արտահայտիչն է։ Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած, հարուստ և ճկուն լեզուն է։ Շքեղ շենքերը, պալատներն ու տաճարները այնքան ցայտուն կերպով չեն ցոլացնում ժողովրդի կուլտուրան, որքան լեզուն։ Տնտեսական-տեխնիկական և քաղաքական-իրավական ձևերը կարելի է վերցնել, ընդունել դրսից, յուրացնել, բայց լեզուն պետք է ստեղծագործել։ Այդտեղ ամենից ցայտուն կերպով է արտահայտվում մի ժողովրդի ստեղծագործական զորությունը։

Եվ իրավ որ ազգերը իրավունք ունեն պարծենլաու իրենց լեզվով, և զուր չէ, որ Տուրգենևը այնպիսի հիացումով ու սիրով է երգում «ռուսական մեծ լեզուն» — նրա մեջ հուսահատության րոպեին տեսնում է իր սփոփանքը և նրա վրա է հիմնում իր հավասար դեպի իր ազգի գալիք լավ օրերը։

Մեր նոր լեզուն, այսպես կոչված ներկա գրական լեզուն, իբր այդպիսին, ընդամենը գրեթե մի կեսդարյան կյանք ունի, որովհետև մինչ գրականության լեզու դառնալը նա չի ունեցել զարգացման մի կանոնավորող հուն, չի ունեցել և զարգացման այնպիսի գործոն մղիչներ, ինչպիսին գրականությունն է։ Եվ գրականության սկզբնավորությունը դրել է մեր լեզուն զարգացման որոշ հունի կամ ավելի ճիշտ հուների մեջ և նա զարգացել է նույն չափով և ուղղությամբ, ինչ ուղղությամբ ու չափով զարգացել է մեր հանրային կուլտուրական կյանքը։ Նա ևս այսօր ապրում է նույն հեղաշրջման օրերը, որպիսին ապրում է մեր կյանքը և մեր գրականությունը։ Երկար չպիտի կանգ առնեմ ես մեր նոր լեզվի ծագման և զարգացման ուղիների վրա, թեպետ այդ լեզվի զարգացման պատմությունը իրավ որ մեծ հետաքրքրության և ավելի մեծ ուշադրության է արժանի, քան այն, որ մենք տեսնում ենք։ Ես դարձյալ ստիպված եմ ընդգծելու ամենաէականը, մի կողմ թողած այն անսահման նյութը, որ կա այժմ մեր ձեռքի տակ այդ խնդրի նկատմամբ։ Մեր լեզուն զարգացել է երկու ճանապարհով [ 85 ] արևելյան և արևմտյան «բարբառներով», թեպետ բարբառ տերմինն այստեղ սխալ է գործածվում, որովհետև ինչպես մեր արևելյան լեզուն բարբառ չէ, այնպես էլ արևմտյանը։ Մյուս կողմից մեր ռուսահայ կամ արևելյան լեզուն առաջ է գնացել երկու շավղով, երկու ճյուղավորությամբ — մի կողմից դա այն լեզուն է, որ դարձել է մեր մամուլի այժմյան լեզուն, այլ խոսքով մեր գրական լեզուն, մյուս կողմից այն լեզուն, որ գործածել են Աբովյանը և հետո Պռոշյանը, Աղայանը և Թումանյանը։

Արևմտյան լեզվի վրա ես կանգ կառնեմ քիլ հետո, այժմ ես ուզում եմ խոսել մեր ռուսահայ լեզվի այս երկու ճյուղավորությունների մասին։ Այդ երկու ճյուղավորոլթյուններից մեկը դարձել է մեր մամուլի, գրականության խոշորագույն հատվածի, մեր ժողովների, գրագրության լեզուն, իսկ մյուսը կիրառվել է գլխավորապես գեղարվեստական գրվածքների շրջանակում, սակավ առ սակավ ելնելով այդ շրջանակներից և արշավանք գործելով ուրիշ գավառներ, այն էլ գլխավորապես միայն հրապարակագրության ու մամուլի գավառը։ Դրանից հեռու չի գնացել — գիտական առարկաների լեզուն լինելու փորձեր չի արել նա։

Ռուսահայ գրականության մեջ լեզվի զարգացման այդ երկու ճյուղավորումը իր սկզբնական շրջանում բացատրվում է նրանով, որ մարդիկ միևնույն տեսակետից ելնելով — այսինքն ժողովրդի նոր պահանջին համապատասխան լեզու ստեղծելու կարիքն զգալով, այդ միևնույն պահանջին կամեցել են բավարարություն տալ զանազան ճանապարհներով։

Աբովյանը վերցրել է մի բարբառ և առանց այլևայլության գրել այդ բարբառով և հակադրել է այդ բարբառը գրաբարին։ Իսկ մյուս ճյուղը նույն նպատակին դիմել է մի ուրիշ ճանապարհով — նա կերտել է մի նոր լեզու, որի մեջ մտել են նյութեր և գրաբարից, և բոլոր այն ժամանակ հայտնի և գործածության մեջ գտնվող բարբառներից։

Իրավ որ Նազարյանի լեզուն ավելի մոտ է հին լեզվին՝ այսինքն գրաբարին։ Աբովյանի լեզուն հասկանալի էր, շատ դյուրըմբռնելի մեր ժողովրդի մի մասին, որովհետև նրա իսկ, ժողովրրդի այդ հատվածի, լեզուն էր, սակայն չպետք է մոռանալ, որ դա հայ ժողովրդի մի հատվածն էր միայն։ Մինչդեռ ախալքալաքցու կամ շիրակացա համար այդ լեզուն գուցե ավելի դժվար [ 86 ] ըմբռնելի էր, քան ոչ միայն Նազարյանի լեզուն, այլ նույնիսկ գրաբարը։ Նյս մեկ: Երկրորդ, եթե այդ լեզուն իրոք գրականության, մամուլի, գիտության լեզու լինելու ընդունակ լիներ, ուրեմն կդառնար այդպիսին, քանի որ նա մեր ժողովրդի ամենակոմպակտ ու ամենախոշոր հատվածի լեզուն էր։ Եթե չդարձավ, կնշանակե չէր էլ կարող դառնալ։

Բայց նա տվեց Նազարյանի — Նալբանդյանի — Շահազիզի լեզվին իր հարստություններից այն, ինչ նրանք կարողացան վերցնել, ինչ կարևոր եղավ նրանց։

Թվում է սակայն, որ Աբովյանով էլ պիտի վերջանար լեզվի այդ ճյուղավորումը, քանի որ դրանից հետո ծագեց մի ամբողջ գրականություն ու մամուլ Նազարյան շկոլայի լեզվով և ըստ ամենայնի այդ հյուսիսափայլյան լեզուն հաղթող էր հանդիսանում։

Սակայն ոչ։ Առաջ եկան մի կողմ Պռոշյան, Աղայան, մյուս կողմից՝ Սունդուկյան, որոնք շարունակեցին բարբառով գրել և ավելի ևս բարդացրին այդ խնդիրը։

Ըստ երևույթին, այդ մարդկանց չէր գոհացնում Նազարյանի և Շահազիզի իրավ որ անկենդան լեզուն։

Ճիշտ է, անկենդան էր այդ լեզուն, կիսամեռ էր նա, առկախ գրաբարից, լի խրթին ու չոր խոսքերով և դարձվածներով։

Եվ շատ հասկանալի է, որ Սունդուկյանի նման մի անզուգական տաղանդ պետք է նկատեր, որ դրամայի ասպարեզում, թատրոնում այդ Նազարյան-Շահազիզյան լեզուն անկիրառելի է, անթույլատրելի, անհնար։ Որովհետև ոչ մի տեղ այնքան աչքի չի ընկնում լեզվի մեռածությունը, որքան թատրոնում և այն՝ կենցաղագրական-նատուրալիստական թատրոնում։

Մյուս կողմից նույնը պիտի զգար և՝ Աղայանը, և՝ Պռոշյանը ժողովրդական կենդանի կենցաղին մոտենալիս։

Այդ ամենը պարզ է, սակայն ինչպե՞ս հաշտեցնել այդ երկու ճյուղավորությունը։ Չէ՞ որ մի գրականություն պիտի ունենա իր մի լեզուն։ Հո չէ՞ր կարելի պատմվածք, դրամա կամ հեքիաթ գրելիս մի լեզու գործածել, իսկ հոդված ու դասագիրք գրելիս կամ թարգմանության անելիս մի ուրիշ լեզու։ Ինչպե՞ս պիտի հաշտվեր հայ գրողն այդ տարօրինակ դրության հետ։ Մի կողմից կարծես թե ստեղծվում էր Նազարյանի և նրա աշակերտների ձեռքով մի տեսակ «արվեստական», շինծու լեզու, գրաբարի ու [ 87 ] աշխարհաբարի մի խառնուրդ, մյուս կողմից առաջադրվում էր մի բնական լեզու, կենդանի մի բարբառ ժողովրդի բերանից վերցրած։ Որի՞ն պետք էր առավելություն տալ և որի՞ն պիտի պատկաներ ապագան։

Թվում էր, թե կենդանի, «բնական» լեզվին էր պատկանելու ապագան, որ նա պիտի տիրող հանդիսանար և հաղթեր։ Սակայն այդպես չեղավ։

Այստեղ ևս մենք պիտի գնայինք այն ճանապարհով, որով գնացել են բոլոր եվրոպական ազգերը։ Առանց այդ ճանապարհի վրա կանգնելու անհնար էր առաջ գնալ, որովհետև այդ է միակ ճանապարհը և իզուր չէր, որ այդպես էր գնացել բոլոր մյուս ազգերի զարգացման ուղին։

Լեզուների պատմությունը մեզ ասում է, որ հասարակական տարբեր խմբակցությունների լեզուները ազդում են իրար վրա, խառնվում, և այդպիսով ստեղծվում է մի նոր լեզվական միություն: Այդ լեզուների իրար խառնվելը կարող է զանազան աստիճանների հասնել — սկսած մինիմումից մինչև մաքսիմում, այսինքն մինչև լեզվական դենացիոնալիզացիա, երբ մի ազգ ընդունում է մի ուրիշ ազգի լեզուն։ Ինչպես, օրինակ, հրեաները։ Այդ լեզուների փոխադարձ հարաբերության մեջ մտնելու հետևանք լինում են՝ 1) օտար բառերը, որ այն լեզվի մեջ, որն ընդունել է այդ օտար բառերը, ենթարկվում են կատարյալ ասիմիլյացիայի, 2) կատարելապես չեն ենթարկվում ասիմիլյացիայի, պահպանելով իրանց օտար ծագման հետքերը, կամ երկու լեզվական տարր միանում են և փոխադարձաբար ձուլվում իրար։

Օրինակ, այդպիսի մի խառը լեզու է հայոց լեզուն։ Դա պարզ ապացուցել է Մառը։

Եվ հիրավի, գերմանական գրականության լեզուն ծնվել է սաքսոնական դիվանատներում լատին լեզվի գերիշխող ազդեցության տակ, լեհական լեզուն չեխերի, գերմանացիների և նույն լատին լեզվի խոր ազդեցության տակ է առաջ գնացել։ Նույն լատին լեզվի ծնունդն է իտալերենը։ Նույնպիսի ընդհանուր ազդեցությունների տակ զարգացել են անգլիական լեզուն և Սկանդինավիայի լեզուները։ Նույնը եղել է և Ռուսիայում, ուր գրական լեզուն զարգացավ հին սլավոնական լեզվի անմիջական ազդեցության տակ, թեպետ գերիշխող հանդիսանում է վելիկոռուսների բարբառը, [ 88 ] բառը, սակայն նա դարձել է գրական մի լեզու, մի արհեստական, ինչպես ասում են, լեզու, որ ընդունել է իր մեջ ահագին նյութ թե օտար լեզուներից, թե հարազատ ու ցեղակից բարբառներից։

Ճիշտ նույն ձևով, ինչպես մեզ մոտ, նա սկզբում եղել է ավելի մեռած, կիսակենդան, թույլ, հետո կենդանացել է և հասել է իր զարգացման այն հսկայական բարձունքին, ուր շողշողում է Պուշկինի դյութական անունը։

Սակայն Պուշկինը երկնքից չիջավ։ Նրա գալուստը պայմանավորված էր Սումարոկովի, Լոմոնոսովի, Դերժավինի հայտնվելով։ Եվ մինչև որ գրականությունը չանցներ այդ մարդկանց մեռած լեզվի բովով, մինչև որ չընդուներ իր մեջ Սումարոկովի կեղծ-կլասիցիզմն ու Ժուկովսկու և Կարամզինի սենտիմենտալիզմը և ռոմանտիզմը, չէր կարող անցնել Պուշկինին։

Բայց ախր Պուշկինն էլ մեկ չէր սկզբում և վերջը։ Նա ևս դեռ սկզբում պիտի անցներ ռոմանտիզմի գծած ճանապարհի մի մասը, մինչև որ հասավ իր բյուրեղյա պարզությանը, իր վսեմ ու բարձր ռեալիզմին — թե լեզվի, թե ձևի, թե բովանդակովության կողմից։ Այս է բնական ճանապարհը։ Եվ մեզանում էլ, եթե դուք համեմատելու լինեք Աբովյանի լեզուն և Թումանյանի առաջին իսկ շրջանի լեզուն (ես դիտավորյալ եմ ասում առաջին շրջանի) կամ Հովհաննիսյանի արարատյան բարբառով գրված երգերը, կտեսնեք, որ այդ երկու լեզվի մեջ սարեր կան, որ դոքա գրեթե երկու տարբեր լեզուներ են։ Մինչդեռ նույն ուղղությունն էր առաջ մղում նրանց լեզվի ասպարեզում։

Աբովյանի լեզուն գնալով ավելի ու ավելի պարզվում էր ու հստականում, ավելի ու ավելի մոտենում էր գրական լեզվին։ Նույն Թումանյանի լեզուն ապրել է մի շատ բնորոշ ու նշանակալից էվոլյուցիա։ Առաջին շրջանում, երբ նա ստեղծագործել բարբառով, գրել է ավելի խրթին ու լի բարբառաբանություններով և աստիճանաբար գնացել է դեպի զտում, դեպի բյուրեղացում պահպանելով բարբառից իր լեզվի մեջ միայն այն, ինչ չկա գրական լեզվի մեջ, այսինքն կանգնելով ուղիղ ճանապարհի վրա։

Այժմ էլ եթե նա գրե մի այնպիսի բան, ինչպես «Շունն ու կատուն» է, և գործածե նույն բարբառը, դա չի նշանակում, որ նա դառնում է բարբառին, այլ որ նյութն ինքը ստիպում է իրան այդ լեզվով գրել։ Եվ այդպիսի գրվածները կլինեն նույնպիսի առանձնահատուկ [ 89 ] ինքնատիպ, բայց ընդհանուր գրական լեզվի լայն ճանապարհից դուրս, ինչպես «Ջուլհակները» Հաուպտմանի կամ Ֆրեդերիկ Միստրալի գրվածները։ Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի։ Սակայն նա պահպանել է իր լեզվի մեջ դեռևս երկու բառ — դա հռչակավոր էս-ն ու էն-ն է: Այդ էս-ն ու էն-ը այս ու այն-ի հանդեպ մեր գրականության մեջ առանձին բարբառների գործածության վերջին զինվորներն են, վերջին բերդերն են և ըստ իս շատ խարխուլ ու անհաստատ բերդերը, որ դեռ պահպանում են իրանց գոյությունը և մինչև անգամ թշնամական բանակի մեջ իրարանցում գցելու անհաջող փորձեր էլ են անում։ Թումանյանի մի քանի շնորհալի և անշնորհք աշակերտները ճիգեր են թափում այդ էս֊ն ու էն-ը ընդհանրացնելու, և պետք է խոստովանել, շնորհիվ մեր երկրում տիրող անտերությանը, որոշ չափով հաջողում են այդ բանում։

Նրանք լցրել են մեր մանկական գրականությունը այդ էս ու էն-երով և մի քանի ուրիշ նույնանման բառեր ևս մտցրել են դրանց հետ միասին։

Դրա մասին ես խոսում եմ նրա համար, որ դպրոցի և մանուկների մեջ վտանգավոր են այդ բարբառի վերջին զինվորները — մանուկները չեն կարող տարբերել թշնամուն բարեկամից, և մեր լեզվի դեմ կանգնած այդ վերջին զինվորներին վարող են բարեկամաբար ընդունել, մինչդեռ, ըստ իս, նրանց պետք է դուրս վռնդել— թողնելով միայն այն գրվածներում, որոնց ստիլը պայմանավորված է դրանցով — այսինքն քշել իրանց բնակավայրը և միայն այնտեղ թողնել — այսինքն Թումանյանի գրվածների մեջ։ Ի պաշտպանություն այդ էս-ի և էն-ի, այս֊ի ու այն-ի հանդեպ բերվում է և այն, որ մեր բարբառներից ոչ մեկում չկա այս ու այն, այլ ամենուրեք էս է կամ աս:

Սակայն այդ պատճառաբանությունը քննադատության չի դիմանա, եթե աչքի առաջ ունենանք այն, ինչ ես վերն ասացի բնական և արվեստավան լեզվի մասին։ Լեզուն զարգանում է ազատ և չի կամենում հպատակվել լեզվաբանների պեղած հին օրենքներին և օրինակներին։ [ 90 ] Մեր գրական լեզուն արդեն քաղաքացիական իրավունքներ ստացել է, և ուր որ էլ գնաք դուք, ձեզ կհասկանան, եթե խոսեք և գրեք գրական լեզվով, մինչդեռ Ղարաբաղի բարբառը Ախալքալաքում, Քանաքեռի բարբառը Սարսում, կամ զոկերի բարբառը Թիֆլիսում— անհասկանալի են և այդպես էլ կմնան։

Լեզուն կենտրոնանում է, և այլևս անհնար է նրա ընթացքի առջևն առնել— ուրեմն և պատնեշներ կանգնելու ոչ մի կարիք չկա, դա չի կանգնեցնի լեզվի ուղիղ ընթացքը, բայց կարող է դանդաղեցնել նրա շարժումը։ Ուրեմն չպետք է այդ անել։ Եվ մեր աչքի առաջ, ահա, գրական լեզուն ամեն ճիգ գործ է դնում ժամանակի պահանջներին համապատասխան լեզու լինելու։

Եթե վերցնենք թեկուզ մեր մամուլի այսօրվա լեզուն, որ այնպիսի արհամարհանքի է ենթարկված լեզվականա ուրիշ տների կողմից կտեսնեք որպիսի խոր փոփոխությունների է սկսում ենթարկվել այդ լեզուն վերջին տարիների ընթացքում։ Մի կարճ ժամանակամիջոցում նա ընդունել է իր մեջ և յուրացրել ավելի շատ օտար բառեր կուլտուրական կյանքի այս կամ այն երևույթի, այս կամ այն հասկացողության հետ կապված, քան նախկին շրջանի մի քանի տասնյակ տարիների ընթացքում։ Ազգային լեզվի մաքրության կողմնակիցները դեմ են այդ մեր լեզվի մեջ նոր մուծվող նյութին, նրանք համարում են այդ այլասերում, մի քայլ դեպի ժարգոնը, մինչդեռ կենդանի լեզուն և կենսունակ լեզուն է միայն ընդունակ ներս առնելու իր մեջ այդ նյութը և յուրացնելու։ Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը։ Իսկ այդ օտարաբանությունների ներմուծումը ցույց է տալիս, որ լեզուն դեռ կենդանի է և կենսունակ։ Սակայն այդ կենդանի ու կենսունակ լեզուն ստեղծողները նրանք չեն, որոնք սարսափով ամփոփվում են ազգային նեղ կեղևի մեջ — այլ նրանք, որ խնդությամբ ու գիտակցորեն ողջունում են Եվրոպայի մուտքը մեր երկիրը։


Աբովյանի բորբոքուն հոգին դեռ սրանից 70 տարի առաջ եթե պարզ չէր գիտակցում, գոնե զգում էր, թե ի՞նչ են բերում մեզ ռուսները, և ողջունում էր նրանց մուտքը մեր երկրի խորքը։ Եվ մեր օրերի մեծ պոետը չէ՞ արդյոք, որ բերում է մեզ ռուս հոգու ամենաբնորոշ արտադրությունները — Պուշկինը և բիլինան, Լերմոնտովը և ժողովրդական հեքիաթը։ Ինչպես անհատն է [ 91 ] առանձնության մեջ քարանում ու մեռնում, այնպես էլ ազգը։ Ազգերի զարգացումը ու առաջընթացը պայմանավորված է փոխադարձ հարաբերություններով, փոխադարձ ազդեցությամբ։

Միայն ժամանակի պահանջներին համապատասխան լեզուն, միայն ժամանակի կուլտուրան ձևակերպելու ընդունակ լեզուն կարող է հնարավորություն տալ ստեղծագործ ուժերին կերտելու ժամանակի ստիլը — այսինքն լինելու ժամանակի արտահայտիչը, որ միևնույն է թե արտահայտել իրանց։ Չնայած բոլոր տարբեր շեղումներին ու ճյուղավորություններին մտքի և զգացմունքի աշխարհում, որ պայմանավորված է հասարակական-տնտեսական և կուլտուրական տվյալներով, ամեն ժամանակ իր ընդհանուր ստիլն ունի, արտահայտթյույան իր հատուկ ձևը։ Իսկ եթե լեզուն ընդունակ է ժամանակի ստիլը ստեղծագործելու, այսինքն ժամանակի ոգին արտահայտելու, եթե լեզուն ընդունակ է ժամանակի հասկացողությունների ու զգացմունքների թարգման հանդիսանալու, ուրեմն նա կենդանի լեզու է և դեռ կենսունակ։ Ինչպես անհատի հոգեկան ուժերի չափը երևում է այն ժամանակ, երբ նա բախվում է արտաքին աշխարհի հետ, երբ նա հարաբերության մեջ մտնում ուրիշ մարդկանց հետ, այնպես էլ լեզվի զորությունը երեվում է, երբ նա բախվում է ուրիշ լեզուների հետ։ Ինքնամփոփ ու վայրի ցեղերի լեզուն, որքան և ուժեղ թվա իր վայրի առանձնության մեջ, . անզոր է դառնում, երբ բախվում է ավելի կուլտուրական մի ազգի լեզվի հետ։ Ինչպես անձնամոռացության հասնող քաջությունն ու ըմբոստությունը չի օգնում լեռնականներին դիմադրելու կուլտուրական միազգի արշավանքին, նույնպես ինքնամփոփությունը և տգիտությունը չեն օգնի նրանց լեզուն պահպանելու։

Մեզ չի փրկի ոչ մի պատնեշ և ոչ մի ազգային սնապարծ ու գոհունակ ինքնախաբեություն։ Մենք աշակերտներ ենք Եվրոպայի առջև, և մեր ապագան կախված է նրանից, թե որքան լավ աշակերտներ ենք լինելու մենք։ Խոսելով լեզվի կենտրոնացման մասին, ես ոչինչ չասացի պոլսահայ կամ արևմտահայ գրականության և նրա լեզվի մասին։ Այս հարցը ես կամեցա կապել այն խնդրի հետ, որ պիտի ծագեր — այն է Ռուսիայի և Թուրքիայի խնդիրը։ Բանն այն է, որ մեր հասարակական և գրական նոր շրջանի սկզբից իսկ դրված է եղել հրապարակի վրա մի հարց։ [ 92 ] Դա տաճկահայոց հարցն է: Դա այն կնճռոտ ու բազմամյա «հայկական խնդիրն է», որ այնքա՜ն մտավոր, հոգեկան և ֆիզիկական լարում է ստեղծել մեզանում տասնյակ տարիների ընթացքում։ Այդ հարցի վրա կենտրոնացրել է մեր ինտելիգենցիան իր բոլոր ուշադրությունը, նրա վրա է հիմնել իր լավագույն ապագայի բոլոր հույսերն ու ակնկալությունները, այդ հարցի լուծումից է սպասել մեր ժողովրդի համար ամեն տեսակ բարիք, դրանով է պայմանավորել մեր ժողովրդի առաջընթացքի բոլոր ճանապարհները։ Ես կանգ չեմ առնելու այդ հարցի վրա ըստ էության և քննության առարկա չեմ դարձնելու։ Դա իմ նպատակից դուրս է։ Ես այժմ զբաղված եմ մեր կուլտուրական զարգացման խնդրով, ուստի կբավականանամ երկու խոսքով պարզելու իմ վերաբերմունքը դեպի այդ հարցի լուծումը այն չափով, որչափով նա կապված է իմ այսօրվա թեմայի հետ։ Ես տաճկահայկական հարցի լուծմանը Թուրքիայի սահմաններում չեմ հավատում։ Լավագույն լուծումն այդ հարցի համարում եմ Ռուսիայի գրավումը տաճկահայկական նահանգների։ Այս դեպքում գուշակողի դեր չեմ ուզում ստանձնել. կարող է պատահել, որ այդ հարցը (որ մեր ժողովրդի համար մի ահագին դժբախտություն է դարձել այլ կերպ լուծվի։ Սակայն լավագույն լուծումը այդ հարցի ես համարում եմ Ռուսական տիրապետությունը։ Եթե դա հնարավոր է՝ ուրեմն մեր ժողովրդի երկու խոշոր հատվածների միացումով ավելի ևս կզորեղանա այն կուլտուրական հոսանքը, որը փափագելի է ինձ համար, եթե չլինի այդ, ապագայում էլ մենք պիտի ձգտենք այդ միացման: Տաճկաստանի վերածնության ես չեմ հավատում, իսկ Ռուսիայի ապագան ինձ համար աներկբայելի է։ Եվ կապելով իմ լավագույն հույսերը ռուս առաջավոր դեմոկրատիայի հույսերի և իմ բաղձանքները նրա բաղձանքների հետ, ես չեմ տարակուսում, որ չեմ հիասթափվելու:

Սակայն պոլսական (ես դիտմամբ եմ ասում պոլսական կամ արևմտյան և ոչ տաճկահայ) լեզո՞ւն, նրանց գրականությո՞ւնը։ Իմ աչքում պոլսական և առհասարակ արևմտյան գրականությունն ու լեզուն բնավ այն հմայքը չունեն, որ գոյություն ունի շատերի համար։ Ինչ վերաբերում է վիեննցոց ու վենետիկցոց լեզվին, դա մեզ համար բոլորովին անընպունելի մի լեզու է— դա երբեք չի լինելու մեր գրականության լեզուն։ Շատերը համարում [ 93 ] են այդ լեզուն ճոխ։ Ես այդպես չեմ կարծում։ Առհասարակ ես շատ և շատ չափազանցրած եմ համարում այն կարծիքը, որ գոյություն ունի Մխիթարյան հայրերի գիտական ու կուլտուրական կարողությունների և դերի մասին։ Նրանց գիտությունը կասկածելի գիտություն է, որովհետև այնտեղ, ուր չկա մեթոդ, չկա և գիտություն։ Իսկ նրանց բոլոր մեթոդներից միջնադարի հոտ է փչում։ Նրանց լեզուն էլ մի լեզու է, որ հավիտյան չի կենդանանալու և, եթե միայն մնալու է՝ կմնա արխիվներում, մատենադարաններում և իրանց այդ վանական պատերի մեջ ու երբեք չի դառնա մի կուլտուրական ազգի լեզու։ Պոլսեցոց լեզուն այդ տեսակետից ավելի լավ է։ Սակայն այդ լեզվի կենտրոնը շատ է հեռու բուն հայ ժողովրդի բնակավայրից, կտրված է նրանցից և չի դարձել ժողովրդական լայն խավերի լեզու։ Իսկ քանի որ, ինչես վերն ասացի, ես չեմ հավատում Թուրքիայի վերածնության, բնականաբար և Պոլսի լզեվի և գրականության ապագային հավատալ չեմ կարող։ Մեր, ռուսահայերիս գրականությունն ու արվեստը նույնքան, եթե ոչ ավելի, հասկանալի են էրզրումցուն ու վանեցուն, որքան և Պոլսինը։ Էրզրումցին ու վանեցին մեզ գուցե ավելի մոտ են, քան նրանց։ Եվ ինչու պետք է ցանկանալ, որ պոլսական ճոռոմ ու կեղծ գրականությունն ու արվեստը տարածվեն այնտեղ և ոչ թե մերը։

Որքան և թերի լինի ռուսահայերի գրականությունը, նա իր մեջ առողջ զարգացման ավելի տարրեր է պարունակում, քան պոլսականը։ Որովհետև որքան էլ աննշան լինի այդ ազդեցությունը, սակայն աներկբայելի է, որ մեր գրականությունը կրել է իր վրա ռուսական պարզ ու պայծառ գրականության ազդեցությունը։ Ռուս գրականության վսեմ պարզության և սրտաբաց անկեղծության նույնիսկ ամենաթույլ ազդեցությունը ավելի ընդունակ է մեր գրականությանը կենդանություն ու կենսունակություն ներշնչելու, քան այն բոլոր ծամածռությունները, որ անում են, թեպետև գուցե շատ շնորհալի գրողներ, անվանելով այդ վերադարձ դեպի հայկական հին կրոնը, հեթանոսությունը։ Դա սուտ հեթանոսություն է՝ դրա բովանդակությունը ուրիշ է։ Դա նույն սնամեջ ազգամոլության ախտն է, դա նույն զարհուրելի բառերի սերն է, դա նույն անիմաստ բառերի կույտն է, որը ծանոթ է մեզ վաղուց ու վաղուց։

Դուրյանին թող չմատնանշեն, թող չհիշեն և ուրիշներին, իմ խոսքը [ 94 ] հոսանքին, ընդհանուր ուղղությանն է վերաբերում և ոչ առանձին գրողներին։ Խոսքը վերարբերում է գրականության ընդհանուր ոգուն ու շնչին։

Թումանյանի մի «Փարվանա»-ն ես չեմ փոխի պոլսահայ բոլոր հանկարծակի հեթանոսացած պոետների արտադրությանց հետ։

Բայց ինչումն է հայ գեղարվեստական կոչվող գրականության գլխավոր պակասությունը։ Գեղարվեստականությունը։ Նա այն ժամանակ կկանգնի իր բարձրության վրա, երբ կզգա իր իսկական կոչումը, երբ ազատ կզգա իրան, որովհետև գեղարվեստն անազատ լինել չի կարող։ Այդ ազատությունը զորություն կներշնչե նրան ինքնամփոփ ու սահմանափակ ազգային կեղևից դուրս ելնելու և ազատ օդ շչելու։ Ամեն ինչ կա հայ գրականության մեջ՝ չկա միայն մարդը, նրա հոգին, նրա միտքը, նրա անհուն խորությունը, այն, ինչ Դոստոևսկին անվանում է «անդունդ իմ մեջ»։

Արդյոք հայ գյո՞ւղն է եղել մեղավորը, որ Պռոշյանը գեղարվեստական գրվածների տեղ ազգագրական պրոտոկոլներ է տվել, արդյոք հայ ժողովուրդն է մեղավոր, որ հայ քննադատը Ծատուրյանին Թումանյանից, Իսահակյանից ու Հովհաննիսյանից բարձր է դասել, վերջապես ով է եղել մեղավոր, որ հայ սեմինարիստ ինտելիգենցիան իրան ինտելիգենցիա է համարել և իրա կուլտուրան — ազգային կուլտուրա։ Սրան կասեն — с больной головы да на здоровую!

Այժմ մեզանում ծագում է նոր ինտելիգենցիա — դեռևս շատ սակավաթիվ է այն և անկազմակերպ, դեռևս ցրված է ու մասամբ բաժան, սակայն ընդհանուր գծերով այդ ինտելիգենցիան մոտ է ռուս առաջավոր դեմոկրատ ինտելիգենցիային — նույն իդեալներով է ապրում և նույն իղձերն ու ձգտումներն ունի։ Նա չի կամենում կերակրվել ու կերակրել ժողովրդին այն սննդով, որ մատակարարել են և մատակարարում են մեր սեմինարիստ ազգայինները։ Նրա քաղաքական ու հասարակական իդեալները պարզ են, նրա գեղարվեստը լինելու է այն գեղարվեստը, որ գեղարվեստ է ամեն երկրում և ամեն ժողովրդի համար, այսինքն իսկական գեղարվեստ և ոչ սուրրոգատ։ [ 95 ] Այդ ինտելիգենցիան հակառակ է գեղարվեստական այն սակավապետության, որ սնվել է մեր իրականության մեջ, ուր պրոտոկոլը վեպի տեղ է անցնում, անիմաստ բամբառակությունն ու չափածո սնախոսությունը՝ պոեզիայի տեղ։ Այդ նոր գեղարվեստը չպիտի ետ մնա եվրոպական գեղարվեստից, չպիտի մխիթարե իրան սին ինքնահավանությամբ և ինքնագոհ ծուլությամբ, նա պիտի ընդգրկե ամենալայն հորիզոնները։ Նա չպիտի ջոկե բանաստեղծական և անբանաստեղծական նյութեր — նրա համար ամբողջ աշխարհը, ինչպես և ամբողջ մարդը պոեզիայի նյութ են լինելու։ Նրա համար չպիտի լինի հելլեն և հրեա, որովհետև իսկական գեղարվեստը համամարդկային է, նույնքան համամարդկային է և ազատ, որքան և միտքը, գիտությունը։ Որովհետև իսկական գեղարվեստի համար կարևորը ոչ թե հագուստն է, արտաքինը, այլ ներքինը, հոգին։ Թումանյանի «Փարվանա»-ն բոլոր ժողովուրդների համար հասկանալի է և գեղեցիկ, ինչպես և Պուշկինի «Ոսկե ձկնիկը»։ Մի օրինակ ևս։ Համսունի «Վիկտորյան»—ուր գեղարվեստորեն պատկերացրած է Նորվեգիայի մի ծովափնյա փոքրիկ քաղաք իր բոլոր բնորոշ գծերով—հասկանալի և սիրելի է բոլոր երկրների մարդկանց համար, ինչպես հասկանալի է և սիիելի Հաուպտմանի «Ջուլհակներ» դրաման, ուր կենդանագրված է Սիլեզիայի բանվորների կյանքը, կամ Հայնեի համանուն բանաստեղծությունը։

Մինչդեռ Պռոշյանի վեպերը մեզ, ներկայիս հայերի համար արդեն անըմբռնելի են։

Այստեղ բանը ազգային կոլորիտը չէ բնավ։ Ես ասացի, որ չնայած տեղական և ազգային կոլորիտին—Համսունի գավառական քաղաքը, ինչպես և Իբսենի «Պեր Գյունտը» կամ «Բրանտը» հասկանալի են բոլոր մարդկանց համար — մինչդեռ մեր գրականության մեջ գավառական քաղաքի պատկերացումը այնպիսի բնույթ է կրում, որ մեզ անգամ արդեն անհասկանալի է, այսինքն նա գեղարվեստական չէ։ Եթե Չեխովին բերեին Ախալքալաք կամ Շուշի, անշուշտ նա նույնքան սքանչելի պատկերներ կտար Շուշիի կամ Ախալքալաքի կյանքից։ Մինչդեռ մեր հասակավոր կամ ջահել հաճախ անվանի և վաստակավոր գրողները կարծում են, որ բավական է հերոսուհու անունը Լյուսի դնել կամ Օլգա, և գրվածքը եվրոպական բնույթ կստանա։ Կարծես մի Շողակաթ կամ մի Կիրակոս չեն կարող բարձր գեղարվեստի նյութ ծառայել։ [ 96 ] Այժմ գեղարվեստական կոլորիտ ստեղծելու համար նույնիսկ ամենակոպիտ կենցաղագրական նատուրալիզմի աշխարհում կարիք չկա դիմելու ամբողջական բարբառին։

Այդ բանը շատ լավ է ըմբռնել Շիրվանզադեն, որի դերը մեր դրամայի և թատրոնի զարգացման համար անզուգական է։ Ես ավելին կասեմ, և թող դա զարմանալի չթվա ձեզ։ Ըստ իս Շիրվանզադեի դերը մեր թատրոնի զարգացման, մեր դրամայի առաջադիմության համար ավելի խոշոր է, քան նույնիսկ Սունդուկյանի դերը։ Նա է, որ ամենից շատ և հաջ՞ող կերպով նպաստել է մեր թատրոնում կենցաղագրական դրամայի զարգացմանը մաքուր գրական լեզվով: Սրանով չեմ ուզում նվազեցրած լինել մեր մյուս գրողների դերը այդ ասպարեզում, ուզում եմ միայն ընդգծել այն հանգամանքը, որ Շիրվանզադեն է, որ ուղիղ ըմբռնել է կենցաղագրական դրամայի առողջ ու կենսունակ, ապա ուրեմն և ապագայի համար արդյունավետ ուղին, և նրա դրամաները մեծապես օգնել են լեզվի կենտրոնացման, որ անհրաժեշտ պայմանն է գրականու¬ թյան առաջընթացի։

Սակայն լեզվի կենտրոնացումը գրականության զարգացման պայմաններից միայն մեկն է, թեպետև շատ կարևորը։ Ինչպես արդեն մի անգամ նկատեցի, մեր գրականության զարգացումը պայմանավորված է այն զարգացմամբ, որ տեղի կունենա մեր կյանքում։ Այդ զարգացման ընդհանուր գծերը ես մատնանշեցի և ասացի, որ դրա էությունը Եվրոպայի արշավանքն է դեպի մեր երկիրը։

Ժամանակ ստիլը ժամանակի մտածողությունն է։ Որչափով որ այդ մտածողությունը յուրացված է մի ազգի կողմից, այդ չափով էլ ազգը կենսունակ է։

Սակայն ժամանակի մտածողությունն ունի իր տարբեր շերտավորումները, որ պայմանավորված են հասարակական և կուլտուրական շերտավորումով։ Բնականաբար որքան առաջավոր, պրոգրեսիվ մտածողություն է յուրացնում մի ազգի իշխող տարրը, այն չափով էլ նա ուժ է ստանում ապագայի վերաբերմամբ, այն չափով ապագան նրան է պատկանում։

Եթե մեր օրերում մի ազգի իշխող տարրերը, ամենախոշոր հատվածները խարխափում են ֆեոդալական մտածության աշխարհում, նշանակում է այդ ազգի ապագան մի լուծված հարց է։ [ 97 ] Իհարկե, ազգը, իբր այդպիսին, ֆիզիկապես կարող է և չոչնչանալ, բայց այդ մասին չէ մեր խոսքը։ Իհարկե բյուրեղացած ձևով երբեք հանդես չի գալիս այդպիսի մտածողությունը։ Անհնար է երևակայել մի ազգ, որի բոլոր տարրերը տոգորված լինեն մի ընդհանուր մտածողությամբ։ Խոսքը այն մասին է, թե որչափ զորեղ են մի երկրում, մի ժողովրդի մեջ այդ առաջավոր, պրոգրեսիվ մտածողության ներկայացուցիչները։ Որչափ որ զորեղ են նրանք, այնչափ զորեղ է այդ ժոզովուրդը իբր գիտակից մի ազգ, իբր կենսունակ մի ամբողջություն։ Որքան հետամնաց է մի ժողովրդի մտածողության եղանակը, այնքան հետամնաց է նրա կյանքը, ուրեմն այնքան զուրկ է կենսունակությունից այդ ժողովուրդը։ Ահա թե ինչու Ժամանակի ստիլ ունենալ կնշանակե կենդանի լինել ու կենսունակ, զուրկ լինել այդ ստիլից՝ կնշանակե ընդհակառակը։

Այստեղ մի փոքրիկ վերապահություն պիտի անեմ։ Բանն այն է, որ մեր սերնդի մասին խոսելով, ես աչքի առաջ ունեմ ինտելիգենցիայի այն հատվածը, որ իր տարբեր մտավոր շերտավորությամբ հանդերձ ներկայանում է իբր մի ինտելիգենցիա եվրոպական մտքով։ Այս ինտելիգենցիային չի պատկանում մեր «ազգային» կրթարաններում սնվող երիտասարդությունը։

Ահա այդ նոր, ոչ «ազգային», այլ ռուսական, այսինքն եվրոպական մտավոր սնունդով մեծացած ինտելիգենցիայի համար է, որ մեր վերը հիշած մերձավոր «անցյալը» և օտա՛ր է, և հեռավոր։ Եվ դրա համար էր, որ ես ասի, թե կարող է թվալ, թե դժվար է այդ «անցյալի» պատմագրի դեր ստանձնելը։

Մի կողմից այդ «անցյալը» օտար է և հեռու, մյուս կողմից նա շատ է մոտ մեզ, այժմություն է, ներկա է — ապրում է մեր օրերում այս կամ այն ձևով, այս կամ այն անվան տակ, որոշ շեղումներով (սակայն միշտ նույն սահմաններում), ծանրաբեռնված նոր հակասություններով, նոր մտքերի կցորդությամբ հնի հետ նոր խոսքերի կիրառությամբ, հաճախ ոչ իրանց իսկական բովանդակությամբ։ Եվ այսօր ավելի դժվար է այդ «անցյալի» իսկական պատկերը գծելը, նրա էական հատկությունները բնորոշելը — այժմ նա բարդացել է, ընդունելով իր մեջ շատ նոր տարրեր։ Սակայն շատ բաներ, որ մեզ հիմա «անցյալ» է թվում, դեռ ապրում է մեր մեջ գուցե մի անկենդան, անարյուն, բայց ոչ անկատելի կյանքը։ Ահա այդ պատճառով է, որ ես չեմ կամենում

[4] [ 98 ] «անաչառ» ու «սառնարյուն» լինել դեպի այդ «անցյալը»: Ես պատկանում եմ ներկային, և այն ամենը, որ պահպանում է իր ազդցությունը ներկայի վրա, այն ամենը, որ մասամբ պայմանավորում է և գալիքը (քանի որ, ինչ անվան տակ էլ լինի, նա կա ներկայում), բնականաբար չի կարող «անաչառ», այսինքն անտարբեր վերաբերմունքի առարկա լինել ներկայում ապրող, մտածող և զգացող մարդու համար։ Ես ավելի կասեմ՝ պատմագրերն էլ «անաչառ» չեն, և իհարկե դա նորություն չէ — դա հայտնի է ամեն մի ինտելիգենտի։

Թվում է, որ հնարավոր է և շատ կարևոր մի ընդհանուր հայացք նետելու մեր մերձավոր անցյալի վրա. մի շատ անհրաժեշտ ու հրամայական պահանջ պետք է լինի դա ներկա սերնդի համար, որ, ըստ իս, կանգնած է նոր ճանապարհների, նոր հորիզոնների առջև։ Ով անտարբեր չէ դեպի մեր ներկա և մանավանդ ապագա մտավոր-հոգեկան կացությունը, դեպի մեր ապագա գրականությունը, դեպի մեր գալիք ստեղծագործ ուղին — չի կարող այդ հաշվետվությունից խուսափել, չի կարող դրա մոտով անցնել առանց այս կամ այն վերաբերմունքը ցույց տալու, այս կամ այն եզրակացության գալու։

Մեր գրականությունը սկզբից մինչև մեր օրերը գավառական, կիսա-գյուղական գրականություն է եղել — չնայած այն հանգամանքին, որ նրա ծագումը եղել է մեծ քաղաքներում՝ կուլտուրական կենտրոններում։

Ահա դրա համար է, որ ես պնդում եմ, որ ռուսական և եվրոպական ազդեցությունը համեմատաբար շատ ավելի քիչ է եղել, քան կարելի էր սպասել, քան ցանկալի էր։

Իմ խոսքն, իհարկե, ոչ միայն արտաքին ձևական ազդեցությանն է վերաբերում, այլ գլխավորապես ներքին կողմին։ Այդ ներքին ազդեցությունն է ահա, որ դժբախտաբար շատ թույլ է եղել, թեպետ եղել է։ Եվ այդ թուլությամբ բացատրվում է մեր լեզվի զարգացման դանդաղ ընթացքը։

Որքան դանդաղ է ընթացել կյանքի եվրոպականացումը, այնքան դանդաղ ընթացել է և լեզվի եվրոպականացումը թե ներքին, թե արտաքին կողմով։

Եթե մի րոպե մտաբերենք այն սոսկալի հալածանքը, որ հարուցել էր մեր կղերը նոր, աշխարհիկ լեզվի դեմ, եթե մի րոպե մեր [ 99 ] աչքի առաջ պատկերացնենք այն ծանր հարվածները, որ իջնում էին մեր նորածիլ լեզվի առաջին մարտիկների գլխին մեր խավար կղերի կողմից, կտեսնենք, թե որքան արդարացի է մեր կղերի ազատամտության, մեր եկեղեցու դեմոկրատ կազմի մասին տարածված թեթևամիտ կարծիքը։

Եվ մարդ մեր օրերում դժվարանում է հավատալ, որ մի այդպիսի հասկացողություն չէր կարող տեղ գտնել մեր կղերի և նրա կողմնակիցների գլխում։

Սակայն ինստինկտով կղերը շատ լավ է ըմբռնում, թե ուր է տանում և ինչ է նշանակում մի այդպիսի փոփոխություն, մի այդպիսի հեղաշրջում լեզվի մեջ։ Եվ ամեն միջոց նա գործ է դրել այդ շարժման առաջն առնելու, իսկ երբ չի կարողացել, աշխատել է ինքն ևս համակերպվել նոր դրության և այդ միջոցով ապահովել իր ապագան։

Սա ճիշտ նույն երևույթն է, ինչ մենք տեսնում ենք հասարակական և քաղաքական աշխարհում։ Եվ չի կարելի պնդել, որ կղեր ոչ մի հաջողություն չի ունեցել, ընդհակառակը՝ նա շատ կողմերով հաջողել է և դեռ մեր օրերում անգամ նա շարունակում է իր այդ համակերպվող խորամանկ քաղաքականությունը, որ մեր ազգային ինտելիգենցիայի մտածողությամբ ազատամտության նշան է և հորջորջվում է իբր ազգային մի բարեմասնություն, ազգային կուլտուրայի մի որոշ գունավորում։ Այդ մտածողության հետևանքն այն է, որ մեզանում ոչ միայն պաշտոնական գործերի, այլև զուտ կուլտուրական գործերի գլուխն է դասվում կղերը։ Դրան օրինակ կարող է ծառայել այն, որ, չգիտեմ ինչու, մեր գրողների, պոետների հոբելյանական հանդեսի առաջին մասը կազմում է կոնդակի ընթերցումը, ինչպես ասում են, «հոտընկայս»։

Ներկայումս մեզանում իշխող ազգայնության ժխտումով է միայն, որ մենք կարող ենք առաջ գնալ կուլտուրական ասպարիզում։ Եվրոպային մենք ընդունում ենք բաց աչքերով և բաց սրտով, մենք ժխտում ենք այն ազգայնությունը, որ լավագույն դեպքում (թեպետ դա էլ անկարելի է) կարող է մեզ համար Պարսկաստանի նման մի հայրենիք ստեղծել։ Մենք չենք կամենում այդպիսի հայրենիք։ Մեր հայրենիքը Ռուսիան է և նրա ծոցում է, որ կամենում ենք մենք առաջ տանել ու պահպանել մեր կուլտուրան — եթե կարող ենք մենք յուրացնել ժամանակակից Եվրոպայի [ 100 ] կուլտուրական ժառանգությունը, ուրեմն կարող ենք ապրել, եթե ոչ, մենք կմեռնենք իբր ազգ։ Պետք է չափազանց կարճատես լինել գալիքի վերաբերմամբ կամ չափազանց վատատես Ռուսիայի ապագայի նկատմամբ այս ամենը լոկ (որ ես մատնանշեցի ամենաընդհանուր գծերով միայն) ռուս բյուրոկրատականաբսոլյուտիստ կառավարության քաղաքական գերիշխանության առաջընթացքի մի նշան համարելու համար։

Սակայն մեր ինտելիգենցիայի մի հատվածն արդեն սկսում գիտակցել այս մեծ շարժման խոշոր նշանակությունը։ Մեր գավառական, ինքնամփոփ, ազգային-կղերական մամուլի և գրականության մեջ անգամ, ինչպես և ժողովրդական մասսաների որոշ խավերում, արդեն կարելի է նկատել այդ խլրտման ակնհայտ նշանները։ Եթե դեռ ամենքը չեն տեսնում մոտավոր ապագայի ճանապարհները, գոնե զգում են արդեն, որ հինը, երեկվանը դատապարտված է, անզոր է, որ հին սովորական մտածողությունը անկարող է ու խեղճ, որ հին ձևերը նեղ են, հին զենքերը՝ մաշված։ Եվ քանի որ այդ այդպես է, բնականաբար ամեն մի գիտակի մարդու առջև պիտի ելնե այն հարցը, թե որոնք են մեր կյանք հերթական, անհետաձգելի խնդիրները, հետևապես և մեր գրականության հերթական հարցերը:

Քանի որ խոսքը հայ գրականության մասին է, բնականաբար պիտի հարց ծագե նախ և առաջ հայ լեզվի մասին, որովհետև լեզուն է գրականության առաջին պայմանը, ինչպես և ազգային կուլտուրայի ամենախոշոր և ամենազորեղ գործոնը։ Լեզուն ամենազորեղ զենքն է մարդու, որովհետև նա միացնում է նրան մյուս մարդկանց հետ, նա է մարդուն անբան անասունից զատողը։

Սխալ են նրանք, որ մեր ժամանակում ուզում են ապագայի գեղարվեստ ստեղծել։ Դա անհնարին է, որովհետև մեր ժամանակն ուզում է նախ ունենալ իր գեղարվեստը։ Այդօրինակ ֆուտուրիզմը անհնար բան է։ Դրա համար է, որ ծիծաղելի է, երբ այժմ հոգում են ապագայի մասին, թողած ներկան։ Ապագան ինքը կհոգա իր մասին։

Նրանք, որոնք մտածում են ապագայի մասին, պիտի ներկայում պատրաստեն ապագայի ճանապարհը և ըմբռնելով գալիք օրէրի ուղին, չպիտի շեղվեն ու շեղեն նրանից։ [ 101 ] Սակայն միայն հանճարների մեջ չէ, որ ցոլանում է մի ազգի հոգին ու սիրտը: Երկինքը միայն ծովերի մեջ չէ ցոլանում։ Միայն հանճարները չեն, որ կռում են ազգային կուլտուրա։ Հանճարները այդ կուլտուրայի բարձունքներում գագաթներ են միայն։

Կուլտուրան ստեղծվում է համայն Ժողովրդի ստեղծագործ ուժերի լարումով, ամբողջ ժողովրդի հոգու եռքով ու հրահրումով։ Գրականությունը ժողովրդական կուլտուրայի, ազգային ստեղծագործության մի մասն է, բայց ոչ մեկուսացած, առանձնացած, կտրված — նա անքակտելիորեն կապված է ժողովրդի ամբողջ ստեղծագործության հետ, կուլտուրայի բոլոր ճյուղերի զարգացման հետ։ Մեկը մյուսին առաջ է մղում, մեկը մյուսին հենարան է ծառայում։ Ահա թե ինչու մի ազգ, որ կամենում է ճոխ գրականություն ունենալ, պիտի կամենա ունենալ նաև ճոխ նկարչություն, ճոխ մուզիկա, ճոխ թատրոն։ Բոլոր երկրների իդիոտները, ասում է Օվսյանիկո-Կուլիկովսկին, իրար նման են և իրարից չեն տարբերվում, մինչդեռ ամեն մի երկրի հանճար բոլորովին առանձնահատուկ գծերով է օժտված — Շեքսպիրը նման չէ Գյոթեին, Գյոթեն նման չէ Պուշկինին՝ նրանք բոլորը ազգային հանճարներ են, նրանք բոլորը համաշխարհային, համամարդկային պոետներ են, սակայն նրանցից ամեն մեկը օժտված է յուրահատուկ, ինքնատիպ գծերով, որոնցից մյուսները զուրկ են։ Սակայն սրանից չպետք է իհարկե եզրակացնել, որ ամեն ազգ ունենում է անպատճառ իր հանճարը՝ այսինքն այն ֆոկուսը, որի մեջ կենտրոնանում են նրա բոլոր բնորոշ, ինքնատիպ գծերը, նրա լավագույն ստեղծագործ զորությունը։ Բնավ։

Հարց է ծագում, կարո՞ղ են արդյոք փոքր ժողովուրդները մեծ գրականություն ունենալ և մեծ գրողներ։

Քանի որ կլուծվի ազգային կուլտուրայի ազատ զարգացման խնդիրը, քանի որ ժողովուրդը ազատ շունչ կքաշե, ինչն է խանգարում ազգին ստեղծել լավ գրականություն։

Ինչ վերաբերում է մեծ գրողներին, ահա ձեզ օրինակ. մենք ունեինք Ադամյանի նման արտիստ։ Վերջապես ինչ տարօրինակ ենթադրություն է, իբր թե մեծ ժողովրդի զավակները նույնպես մեծ են։ Դա էլ արդյունք է մի ֆետիշիստական մտածողության, ոչ ավել։ [ 102 ] Կարծես Նորվեգիան չի տվել Իբսենին, մինչդեռ նրանից շատ ավելի խոշոր երկրներ մնում են ամուլ գրականության և արվեստի տեսակետից։Բայց ինչպես ռուսերեն ասում են горбатого могила исправит. Ես գիտեմ, որ այդ ազգային կղերական ինտելիգենցիան անընդունակ է այդ գործին։

Այդ գործը պատկանում է այն ինտելիգենցիային, որ այժմ նոր է ծագում մեզանում, որ դեռ նոր է ասպարեզ մտել։

Ահա այդ ինտելիգենցիան է, որ պիտի հարթե մեր գրականության նոր ուղիները, նա է, որ պիտի մղե այդ գրականությունը նեղ ու անձուկ ազգային կղերական բանտից դեպի իսկական արվեստի անծայրածիր լայնությունը։ Այդ գրականության նորաբաց ծիլերը կան, իսկ նրանց փարթամ ու գունագեղ ծաղկումը կլինի այն ժամանակ, երբ երիտասարդ Ռուսիան կթափահարե իր արծվի թևերը, երբ երկրի կենդանի ուժերը արնան ելման ջրերի նման կշարժվեն՝ հզոր ու խնդուն։

  1. 4 Վահան Տերյան, հ․ III
  2. 5 Վահան Տերյան, հ. III
  3. 6 Վահան Տերյան, 6. III
  4. 7 Վահան Տերյան, հ. III