Հանգստությունս...
Արտաքին տեսք
ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՍ...
Չե՛մ կարող հանգիստ, անվրդով մնալ,
Ո՛չ ձևացնել,
Ոչ էլ ձևանա՜լ:
Հանգստությունս այնպես է կորել,
Ասես՝ չի՛ եղել:
Անտարբեր մնա՞լ,
Եվ կամ՝ ձևանա՞լ:
Ո՛չ,
Հանգիստ քնել ևս չեմ կարող,
Եվ ոչ էլ` հանգիստ քնից արթնանալ:
Չեմ կարող արդեն հանգիստ ձևանալ՝
Հանգստությունս կորել է անդա՛րձ:
Հանգստությունս դավաճանել է՝
Չեմ կարող փնտրել,
Չեմ կարող գտնել:
Քեզ անարգանքի
Սյունին գամելու համար եմ փնտրում,
Դավաճանությո՜ւն:
Փնտրում... չե՜մ գտնում:
...Չե՛մ կարող... մնալ,
Չե՛մ կարող... գնալ:
25.03.2021 թ. (ժ. 1:45), 06.09.2021 թ. (ժ. 22:50), Երևան - Ստեփանակերտ