Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՐՈՒԹԻԿԻ ՆԱՎԱԿԸ
(Նկարի առաջ)
Հարութիկը, տեսեք, ահա,
Դուրս է եկել նավարկության...
Եվ լողում է պարզ ու վստահ,
Դեմքին լույս կա ծով-բերկրության։
Զույգ ձեռքերը նա երկարել,
Զույգ կողերն է բռնել նավի...
Ու լողում է միշտ անարգել
Դեպի լեռները Ղարաբաղի։
Կարոտել է Վարդան պապին,
Տատի՜ն, ձյունոտ Մռով-Քիրսին...
Ճամփին թող խունկ վառի արփին,
Պարզի հազար կերոն լույսի։
Եվ ամուր է նավը նրա՝
Լողատաշտակն իր քնքուշիկ...
Պապի աչքն է ճամփի վրա,
Ո՞ւր կհասնի թոռն անուշիկ։
21.02.97թ.
|
|