Հարցնում են, պատասխանում ենք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայկական հին ծռություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Հարցնում են, պատասխանում ենք)

Վարդան Հակոբյան

«Դեմոկրատիա» հասկացություն, մասնագիտական մեկնություններ եւ հարակից մի քանի հարցեր

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

«Պըլը-Պուղու» հասցեով վերջերս այսպիսի գրություն ստացվեց. «Մեր ականջովն է ընկել, թե շուկայական հարաբերությունների մեր ժամանակներում, իբրեւ, շուկա հանված մի շարք ապրանքատեսակներ, օրինակ՝ ազնվություն, շիտակություն, սեր, պատիվ, արժանապատվություն եւ այլն, գնազուրկ են, գին չունեն, ավելին՝ արժեզրկում են մարդկանց։ Մենք խիստ անհանգստացած ենք դրա համար, խնդրում ենք Պուղու օգնությունը։ Մի խումբ վաճառորդներ»։

ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆՔ

Պուղին այս գները կարդալուց հետո շատ փորձեց նշված «ապրանքների» տեսականուն ծանոթանալ, թեկուզ՝ Ստեփանակերտի շուկայում, դատարաններում, դպրոցներում, մանավանդ՝ ինստիտուտներում, գերիշխան մարմիններում թեկուզ, որեւէ խանութում կամ պահեստում, չստացվեց։ Խնդրում ենք մանրամասն գրել՝ որտե՞ղ եք դուք այդ ապրանքների երեսը տեսել, տեսե՞լ եք, արդյոք, ձեր աչքերով, տեղակա՞ն են, թե արտասահմանյան։ Ազատ վաճա՞ռք է, թե «տակից են» տալիս։ Իսկ եթե միայն դրանց անուններին եք հանդիպել, ապա բարի եղեք հայտնելու «Պուղու» խմբագրությանը. «Կարմիր գրքո՞ւմ» եք կարդացել, թե «Սեւ գրքում»...

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ճ՞իշտ է, որ Վ.Ի. Լենինի արձանը միայն Արցախում է պահպանվում՝ լճացման տարիների ձեւով։

ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆՔ

Ոչ։ Կրեմլի դամբարանում եւս դեռ պահպանվում է՝ նույն ձեւով։