Հերի՛ք է որքան բախտը խաբուսիկ․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Հերի՛ք է որքան բախտը խաբուսիկ․․․

Ալեքսանդր Ծատուրյան


Հերի՛ք է որքան բախտը խաբուսիկ
Չքնաղ վարդերով սփռեց իմ ուղին.
Որքան ջերմ սիրո երանգներ գողտրիկ
Անհույս հուզեցին իմ մատաղ հոգին։

Նոցա ծաղկալից, անհոգ վայելքին
Ահա՛ տալիս եմ իմ վերջին բարև,
Եվ նոր ողջույնով փշալից կյանքին
Իմ երգն ու սիրտը բերում եմ պարգև։
1890