Հերքում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լեզուների խնայությունը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Հերքում)

Վարդան Հակոբյան

Բարեկամական երեք խորհուրդ նորապսակներին

Ստեփանակերտում լուրեր են տարածվել, թե իբր Մոսկվայում մեր գաղթականներից մեկը իր աչքով տեսել է՝ Պուշկինը գլխիկոր կանգնած, գդակը ողորմաբար մեկնած, փողեր է ժողովում, որ տպի «Եվգենի Օնեգինը»։ Պուղին միանշանակ հայտնում է, որ դա ընդամենը անթույլատրելի ծաղր է նաեւ հայ գրողների հանդեպ, չի համապատասխանում իրականությանը, զրպարտություն է։ Եվ երկրորդ՝ եթե նման քայլի գնա էլ Պուշկինը, էն է՝ փողը ուտելու կտա, որ սովից չմեռնի, էլ ինչո՞ւ է գիրք տպելու համար ծախսում։ Մի խոսքով, եղածը հերյուրանք է մեծ գրողի հասցեին։