Jump to content

Հիմի անտուն ման եմ գալիս, գիշեր-ցերեկ երգ եմ ասում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հիմի անտուն ման եմ գալիս, գիշեր-ցերեկ երգ եմ ասում

Հիմի անտուն ման եմ գալիս, գիշեր-ցերեկ երգ եմ ասում


Հիմի անտուն ման եմ գալիս, գիշեր-ցերեկ երգ եմ ասում.
Մոռցել եմ էշխիդ անունը, հարցնողաց` վերք եմ ասում:

Էշխդ հին յարա է, գոզալ, վառվում է կրակի նման —
Ու էն յարեն տվող ձեռքին շահնշահի ձեռք եմ ասում:

Գանգատ չունեմ սրտիս միջին. սիրեկան պատկերքիդ նման
Սիրում եմ սրտիս մոխիրն` անմահական բերք եմ ասում: