Ճանապարհը — գորշ, փոշապատ, ոլոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ճանապարհը — գորշ, փոշապատ, ոլոր

Եղիշե Չարենց

Ճանապարհը — գորշ, փոշապատ, ոլոր


Ճանապարհը — գորշ, փոշապատ, ոլոր:
Տերևթափ ծառեր:
Խամրել են գարնան գույները բոլոր:
Այդ ո՞վ է արել:
Պարզ, մարմանդ մշուշ: Նայում եմ հեռուն —
Դաշտերին, ծովին:
Ինչո՞ւ է հոգին տրտմորեն լռում
Աշնան օրերին:

Ու գույները — գորշ, ու գունատ, ու պաղ,
Ու անմխիթար:
Եվ հոգի կրծող կսկիծը, որ` ա՛խ —
Անդա՛րձ չգտար...


1916