Մաթոն ուզում է վեր կենալ, գնալ,
Մաթոյի ճամփան փակում է մեկը,
Մաթոն ուզում է նստել ու մնալ,
Մաթոյի ճամփան փակում է մեկը,
Մաթոն ուզում է երկինք սլանալ,
Մաթոյի ճամփան փակում է մեկը...
-Ո՞վ է մեկն այդ, չե՞ս ասի, Մաթո...
-Իրենից բացի ո՞ւմ է նա տեսնում,
Ինքն է անվերջ իր ոտքով ընկնում
Մաթոյի առաջ, դա ինքն է՝ Մաթոն...