Jump to content

Մահին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Եվ կուշտ, հագեցած կթողնեմ ես այս աշխարհը սիրուն․․․
Անեզր, անափ մոռացության մեջ, անհայտին մոտիկ,
Կը մոռնամ ես ձեզ, երկինք ու երկիր, ձմեռ ու գարուն։

Անխուսափելին մեզ կպսակե անբաժան կապով․
Մի փոքրիկ անկյուն մեծ տիեզերքից կընկնի ինձ բաժին՝
Ու հողն ու սրտեր ինձ կը տիրանան ագահ տագնապով։

Եվ դու իմ թմբին կը հսկես անտես, տրտում օրրով,
Քամուն կը պատմես իմ վերապրումի երկունքի մասին,
Ու երկնից երկիր միշտ կաղերսես աճյունիս գորով․․․

1909 թ. 24 փետրվարի