Մանուշակները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խաղերգ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Մանուշակները)

Վարդան Հակոբյան

Վերջին զանգ
ՄԱՆՈՒՇԱԿՆԵՐԸ


Լեռան ջրերը հովտով են անցնում,
Քաղցր են հովտանց մանուշակները,
Քո ժպիտներին ժպիտ չի հասնում,
Հովտանց ժպիտ են մանուշակները։

Այդ քո ձեռքերն են աստղերը վառում,
Աստծո լույսն են քո երազները,
Մանուշակով են աչքերդ բուրում,
Մանուշակներ են քո երազները։

Ճամփաներ շատ կան իմ ճանապարհին,
Քեզ պես շիկնել են հորիզոնները,
Աշխարհն աշխարհ չէ առանց աշխարհիդ,
Քո աչքերն են իմ հորիզոնները։

Լեռան ջրերը հովտով են անցնում,
Քաղցր են հովտանց մանուշակները,
Իմ կարոտներին կարոտ չի հասնում,
Անհաս են... հովտանց մանուշակները։

09.03.2003թ.