Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա

Եղիշե Չարենց

Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա


Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա:
Մթնում է ահա քո կապույտ հեռուն — ու մեռնում է նա:

Մեռա՜ծ, մարած աստղ՝ նա ինչո՞ւ ընկավ երկինքները քո.
Նա ինչո՞ւ վառվեց երկրի խավարում — ու մեռնում է նա:

Շողի պես վերջին, աստղոտ երկնքից ընկած շողի պես`
Աչքերիդ վճիտ ցո՜ղն է համբուրում — ու մեռնում է նա...