Jump to content

Մեր բանակը (Արիս Արսենի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեր բանակը
Աղբյուր՝ Անսաստ երկիր (բանաստեղծություններ), Երևան, «Նովել» հրատ., 2025, 96 էջ, տպ. 150 օր. (էջ 50)։

ՄԵՐ ԲԱՆԱԿԸ



          Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...
                         Հայտնի երգից

Երևանո՞ւմ ենք, տա՞նը, դռա՜նն ենք,
Եվ ինչպե՞ս դրան չհավատանք,
Մեր գործով՝ կիսատ, մտքով՝ դեռ... տանն ենք,
Ինչպե՞ս համոզվենք` ապրում ենք, կանք։

Մեր կորցրածը պիտ վերագտնենք,
Մեր ուժը կրկին դարձնենք բանակ,
Մարտն ընթանում է, դեռ պիտի շտկենք
Մենք քանի՜ պարտված ճակատամարտ։

...Իննսունչորսից այնպե՜ս սարսում է`
Ինչքան էլ հաղթող նա ձևանա,
Ոսոխն հոխորտում, բայց սպասում է`
Մեր բանակը կը-վե-րա-դառ-նա՜։

14.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
27.10.2024 թ., Երևան, Շենգավիթ