Մեր ձեռքը՝ մեր թեւքում
Արտաքին տեսք
Ասում են՝ Պուղին նաեւ ժողովրդական բժշկի համբավ էր վայելում։ Մի օր էլ հարեւան բարբարոս երկրից, որի հետ հաճախ էր կռվի մեջ մտնում, նրա մոտ է գալիս մի արքայական բժիշկ ու այսպես դիմում Պուղուն.
-Էդ ո՞նց է, որ ամենաբարդ վերքերն էլ դու այնքան հեշտությամբ բուժում ես, իսկ ես մի ձեռքի ջարդվածքն անգամ բուժել չեմ կարողանում։ Չէ՞ որ երկուսս էլ նույն դեղերն ենք օգտագործում։
-Դա նրանից է, - ասում է Պուղին,- որ մեր ձեռքը մեր թեւքում է կոտրվում, ձեր ձեռքը՝ ուրիշի...
Հարեւան երկրից եկած բժիշկն ասաց՝ էլ մի խոսիր, ամեն ինչ հասկանալով, թողնում, հեռանում է պարտված։