Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մի հարուստ դերվիշ էր եկել, նա ասում էր, թե ցնո՛րք է կյանքը
Մի հարուստ դերվիշ էր եկել, նա ասում էր, թե
ցնո՛րք է կյանքը.
Անիմաստ, անգո մի տեսիլ, երկնային մի շնո՛րհք է
կյանքը.
Դու շարժե՞լ ես արդյոք բազուկներդ, վաստակե՞լ ես
արդյոք ու հոգնել,—
Ուրեմն գիտե՛ս դու անշուշտ, թե ինչո՞վ է, որ նորք է
կյանքը։
|
|