Jump to content

Մուտք/Օր օրի...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մուտք
Արցախյան շարժումը և 1991 - 94 թթ. արցախահայության համաժողովրդական պատերազմը (1988-1994 թթ.)
Աղբյուր՝ Արիս Արսենի, Օր օրի, ժամ առ ժամ , Ստեփանակերտ, 2022, էջ 7։

Մուտք


Ամեն ինչ ասես միանգամից է սկսվել։ Հանկարծակի։

Կաթիլ-կաթիլ հավաքվելով՝ լցվել է, ծովացել։ Ու մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքի։ Արդարացի՛ բողոքի։ Իսկ մինչ այդ՝ ծածուկ, քողարկված, հավաքվում էին համախոհներով, զրուցում, կարծիքներ փոխանակում, նույնիսկ՝ թերահավատներին համոզում, բայց ա՛յս հարցում թերահավատներ շատ քիչ կգտնեիր, բոլորն էլ՝ համակիր ու համոզված, որ իրոք՝ Հայաստանից անբաժանելի՛ է անարդարացիորեն բաժանված Արցախը։

Եվ դեռևս 1986-87-ին սկսվել են ստորագրությունների հավաքման ու Մոսկվա ուղարկվելիք պատվիրակությունների կազմման աշխատանքները։ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում փաստացի ընթացել է կազմակերպիչների կողմից «հանրաքվե» անվանված ընդհատակյա զանգվածային ստորագրահավաք, որի ընթացքում 75-ից 80 հազար ստորագրություն է հավաքվել և այլ նամակների ու պահանջագրերի հետ 1987 թ. դեկտեմբերի 1-ին, արցախահայության աոաջին պատվիրակության կողմից, հանձնվել ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարան, ընդունարանի վարիչ ընկ. Անատոլի Վասիլևիչ Կրիգինի հետ հանդիպման ժամանակ։ Սակայն երկրի իշխանության բարձրագույն ատյաններն այդպես էլ անհաղորդ են մնացել արցախահայության արդարացի պահանջին, համայն հայության նվիրական իղձերի իրականացմանը։

Ու՝ Արցախում ալեկոծվել է ժողովրդյան հորդացած գետը, ափերից ելել, աղմկել ու, ի վերջո, ծովացել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում, որը կրում էր ռուսական պրոլետարիատի աոաջնորդ Վլադիմիր Լենինի անունը։

Եվ այսպես՝