Յար, քու էշխիդ կրակով էրվում եմ (Ջիվանի)
Արտաքին տեսք
Յար, քու էշխիդ կրակով էրվում եմ
Յար, քու էշխիդ կրակով էրվում եմ փարվանի պես,
Ինձ դու արել ես քեզ ավճի սարերի ջեյրանի պես,
Սպիտակ բիլոր բոխախդ տեսնողը հոգի կուտա,
Կարմիր, բարակ պռունգներդ յաղութի, մարջանի պես։
Քա՞նի կարողավոր մարդիկ, մեծ բեկ ու հարուն-զարուն,
Դռանդ ծառա են դարձել, եղել են խեղճ ու ջունուն,
Ի՞նչ ունես քոլ աչքերիդ մեջ, ի՞նչ զորություն կա թաքուն,
Դիմացդ գառի են փոխվում քաջերը ասլանի պես։
Առանց քեզ ապրել Ջիվանուն, գիտացիր անհնար է,
Երեխային մորը կաթից կտրելու չափ դժվար է,
Յար, քու տված հիշատակդ կյանքիս հետ հավասար է,
Սրտիս վրա պահում եմ միշտ ընտի՛ր արմաղանի պես։
1902