Յովհաննու Սարկաւագի Իմաստասիրի և վարդապետի ասացեալ Բան իմաստութեան… առ ձագն, որ կոչի սարիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Յովհաննու Սարկաւագի Իմաստասիրի և վարդապետի ասացեալ Բան իմաստութեան… առ ձագն, որ կոչի սարիկ

Հովհաննես Իմաստասեր


Յովհաննու Սարկաւագի Իմաստասիրի
և վարդապետի ասացեալ Բան իմաստութեան…
առ ձագն, որ կոչի սարիկ


Արթուն և զուարթուն թըռչուն հըսկո՛ղ և բարբառող,
Կանչող և կարկաչող, ճըռճուող ձայնիւ պաշտօնասէր,
Արդ՝ ե՛կ ինձ մերձ ի գովութիւն, զի արարչին փառք մեծասցին,
Մեծն ի փոքուդ քարոզեսցի և քաջ արուեստըն ծնիցի։
Ազգաւ թըռչուն մեզ թևաւոր ի ջուրց բըղխեալ ընդ հոմասեռս,
Բայց տեսակաւ դու անջատեալ ընդ փանաքիս և աննըշանս,
Ի նոյնսըդ յամրաշարժ և գեղով անվայելուչ,
Ըստ հասակի յոյժ անարգիկ և յօդայինս վերջադասեալ.
Աղքատ և անհամբար ընդ այլսն և դու ես կոչեցեալ,
Անհոգ և անարար, որպէս ուսաք ի Քրիստոսէ.
Այլ ըստ անձին ես քաջավարժ բոլոր մասամբ անձնականաւդ,
Խոհեմ և ողջախոհ, իրաւացի և քաջասիրտ.
Իսկ արուեստիւ դու երաժիշտ ամենահնար, անվարդապետ,
Ինքնաբաւ, ինքնուսումն, վայրաբնակ և անքաղաք,
Անմերձ և մօտաւոր, ուրախարար լըսասիրաց,
Քաղցրաձայն դաշնակաւոր՝ որպէս կարծեմ ըստ արուեստին,
Սաստկախօս և հարթավանկ, խանդաղատող և ողբերգակ,
Հըրամայող և ողոքող, ըզխրատակնըս ներադրող,
Ըսպառնացող և հեզախօս, գըգուող, կոչող և հրաժարող,
Կականող և ձայնարկու, յոյժ խընդացող և զուարճացեալ։
Արդ՝ գիշերըն քեզ ի տիւ, և խաւարըն որպէս ըզլոյս,
Տըքնասէր մըշտապաշտօն ըստ անմարմնոցըն սարասի,
Յօժարախորժ յաշխատութիւն և վաստակօքըն հանգուցեալ,
Պիտոյիւք սըղագունիւք իբր անճաշակ մարմին լըցեալ,
Նըւագօքըն կերակրեալ, որպէս ունող զայն զօրութիւն,
Պարապեալ միայն երգոց ընդ գերակայսըն կենդանիս։
Անգիր օրէնք ես միանձանց և կըշտամբիչ հեղգացելոց
Ոչ միով, այլ յոլովիւք, որպէս տեսաք ի նախերգեալսդ։
Ո՜վ պարող դու անձանձիր և կաքաւիչ յոգնանըւագ,
Աննըշան երևելի, և անպատիւ փառաւորեալ.
Սքանչելի ի քեզ խորհուրդ, որոց ընտրեաց տէր յաշխարհէ.
Բայց չառէր դու զօրութիւն, որով դիւրաւ խօսին լեզուք.
Ոչ մըտեր ի վերնատունն ընդ հրաւիրեալսըն յաւետիսն.
Արդ՝ ուստի՛ իցէ քեզ խօսել յայլալեզուս և յընտանիս.
Ե՛կ, ուսո՛ ինձ, զի ծանեայց, կիսակատար իմաստակիս.
Մի՛ պատճառեր զանբանութիւն, դու յօդաձայնըդ վերծանող.
Անյօդ ձայնիւ վարդապետեա՛ և ըստացի՛ր զիս աշակերտ.
Զի հատուցից քեզ փոխարէն ընդ ուսելոյ իմաստութեանն,
Արձակեալ քեզ ներբողեան թողից ըզկնի անապական,
Առ հանդերձեալըն ժամանակ անջընջելի քաջայարմար,
Յորդորականս և վայելուչս, յորմէ օգտին իմաստնացեայք։

ՁԱԳՆ ՊԱՏԱՍԽԱՆԷ

Ահա լուայ և գիտացի, զոր իմացար և խօսեցար.
Այժմ հրամայես և մեզ պատմել ՚ստ որում ունիս ի քեզ իմաստս.
Ըստ այսյիսում յեղանակի, որ ասել գայ ի կարգի,
Անխոտոր և անսայթաք, թէպէտ անբաւ է, զոր թողում։
Ո՛չ մեղայ, ո՛չ մահացայ, ո՛չ կորուսի զոր ընկալայ,
Զաւանդըն պահեցի և տուգանաց ոչ ըզգացի.
Չշինեցի ես աշտարակ, զի յոգնակի դարձեալ մեղայց,
Կամ ընկալայց ըզպատուհաս նըմանապէս բանաւորացդ
Միոյ շրթան և բարբառոյ բազմատեսակ բաժանելոյ,
Ըզչար կամացըն միութիւն այնու ի բաց անջատելոյ.
Զի և բազմացն է միութիւն նըմանապէս պարսաւելի,
Փոխադարձիչ յոչ բընաւոր ըստ մեղանացըն շահեցման։
Արդ՝ կացի ի բնականին, որոյ պարգևն է յայտնութիւն,
Որ ի լըրման ժամանակաց ընծայեցաւ փոքու հօտին,
Ընձեռեցաւ նոցա բազում, զի կոչեսցին բազումքն ի մին.
Զոր միովըն կորուսին՝ հակառակաւըն շահեսցին.
Որպէս և այլ տընտեսականքն, որով կեցաք ի մահուանէ,
Ըզմեզ նորոգեցին ընդդիմակօք սըխալանացն։

ԻՐԱԻԱՑՈԻՑԱՆԷ ՎԱՐԴԱՊԵՏՆ ԶԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆ

ՁԱԳՈՒՆ ԵՒ ԱՌՆՈՒ Ոճ ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԵԱՆ

Զայս ասաց պատճառ բազմանըւագ եղանակացն
Թռչունըն քաղցրախօս ի հարցանելըն մեր ըզնա.
Թէպէտ բազմացըն միութիւն, թէպէտ միոյն տարբերութիւն,
Բնականին ի բաց դրութիւն վասն սղալման առ վեհագոյնսն.
Նըմանապէս են պատուհաս, որպէս գիտեմք ի բնութենէ,
Ուսայ ես դեգերմամբ ևս ի բազմաց ամաց հետէ.
Զի տըքնեցայ զօր ամենայն և ըզգիշերըն բովանդակ
Առ իմաստըս ցանգութեամբ, նաև սիրովն, որ առ հանճար։
Զայս ասաց և հաստատեաց, որպէս կընիք իւրոցն իրաց.
Յանդիմանեաց ըզմեզ ուղիղ, և ինքն օդովըն սըլացաւ,
Ի բարձրութիւն ոստոյն նըստաւ՝ ըզհայրենին բարբառելով.
Աղաղակաւ զիս ձանձրացոյց, և չօգտեցայ ի խոկմանէն.
Տըրտմեցայ և զուարճացայ ի մէջ երկուցըն պաշարեալ
Յանուանէ զնա կոչեցի և խօսեցայ դատաստանաւ,
Հարցի և քըննեցի և պարտեցայ ի յաղթութեանն։
Ասացի ընդ անմեղին, որ ճարտար էր առ իս բանիւ,
Գաղտնէօք ներհակ ձայնիւ ջանայր յաղթել ինձ ի մարտին.
Ասեմ՝ Ընդէ՞ր դու զիս նեղես ըզխորհեցողս իմաստութեան.
Ուշի մըտացս իմոց յաղթես անդըլակի ճճուողութեամբդ.
Խորհըրդոցն այլայլութեամբ ըզդեգերանս անշահ առնես,
Ըզհայեցուածըս բաժանես, լընուս զականջըս խռովութեամբ.
Ընդ որս և միտքս արտաբերին՝ ոչ յամելով առ իս ինքեան,
Վազեն արտաքս իբրև ընդ ծերպս և բնաւ արգել ոչ ունելով։
Ի գիւտն քո փութամ և ըզգըտեալըն մոռանամ,
Ի շահաւէտ ճառից զըրկիմ առ ի շահել զոչ ճահելիդ,
Յանապատի աստ գամ նըստիմ, զի օգտեցայց հանդարտութեամբ,
Ասացի՜ց և իմացայց, զի մի՛ եղէց ընդվայրատանջ,
Աշխատեցայց անշահաբար ունայնասոյր աստանդութեամբ,
Բազմադիմի վնասուն ձըգմամբ, որ հանդիպի ի մէջ մարդկան,
Դու նեղես զիս անձանձիր, որպէս գըտեալ յինէն վընաս,
Դատախազէս աղաղակաւ, որպէս օրէն է զըրկելոց,
Ատենաբար առ դատաւորն սաստիկ զինէն ամբաստանես.
Կամ թէ կարծես զիս թըշնամի օտարապէս քեզ մատուցեալ։
Զորմէ սիրեմըդ տըրտընջեմ, զի աստ կրեցի, զոր ասացիդ.
Նաև այսու ևս աշխատիմ, զի մուրհակաւ ամբաստանեմ,

Յոլով ժամըս պարապեալ ի գրով ձեռին ըզքէն տըրտունջ
Ըզկարևորսըն մոռացեալ, որով ապրէ անձն և մարմին,
Ըզմերձն առ նոյնըս խափանեալ, որով լինի իմաստնանալ,
Զուգել մեծաց և անուանեաց, նաև վերին իսկ զօրութեանցն։
Արդ՝ ես ո՛չ երբէք ծանեայ զիս վարեցեալ յորս ասացիդ,
Բայց աւելեօք ամբաստանեմ, զի ծանիցի ոսոխութիւնն,
Որպէս սովոր են զայս առնել, որ յատենի են դասեցեալք,
Զի բանքըն զօրասցին և մարթասցեն առնուլ օճան։

ՎԱՍՆ ԼԵՇԿԷԻՆ, ՈՐ ԹԱՆԱՔՆ Ի ՎԵՐԱՅ ՎԱԹԵՑԱԻ

Այլ և զայժմուս իսկ պատահումն ոչ լըռեցից արտաբերել.
Ըզնախահօրըն փոխագգեստն, որ յետ յանցմանն ընձեռեցաւ,
Ապացոյց մեռելութեանն և գուշակիչ ունակութեան,
Ըզվերարկուս ինձ համունակ զայս արարեր դու անպիտան,
Զի ի քո բանսդ անդ ըզբաղմամբ ներկեաւ սաստիկ այս մելանաւ։
Բայց ասա՛ ինձ գիտակաւ, զոր հարցանեմըս խորհրդիւ.
Զի թէպէտ ըզդատախազն դատեցելոյն չապաբանել,
Թէ ազգակից ես սոխակի, ասպունակի կամ ճպռան,
Ընդէ՛ր չունիս դու քեզ կայան յանապատի որպէս նոքայն.
Երաժիշտք են և նոքա, բայց ցանկացան անապատի.
Դաշնականացըն նուագօք ըզբացավայրսըն զարդարեն.
Սակաւուց եղև լըսել ըզբարեձայն երգատրութիւնսն.
Գովեցան և գըգուեցան, յորոց լուան ըզքաղցրավանգսն։
Ամփիոն այր Թեբացի և Արիոն Միթեմնացի,
Որփևս Թրակացի, այս երաժիշտք են մեծագովք.
Այլ նըւազեալ են առ նոքօք, որք բնականաւն են պաճուճեալք,
Զի գործի այսր արուեստի նոքա չունին ի բնութենէ։
Մի և դու ես յայնցանէ, զորոց լուար ըզպատմութիւնն,
Համարուեստ և անուանի, որպէս արդիւնքըն վըկայեն.
Բայց միով ես պակասեալ, զի չսիրեցեր զընդ նոսա կեալ
Եւ չարարեր անդ քեզ դադարս, ուր և նոքա են տաւաղեալ.
Աստ գաս նըստիս մերձ առ ինև, իբր արուեստիւ ինձ յանգակից,
Բազմաղեաւ երգարանաւ եղանակես և կաքաւես
Հոմերական տաղիցըն չափ քեւ ծանուցեալ լինի բազմաց
Ոտանաւոր և ցուցական ըստ քերթողացըն տեսակի,
Կամ թէ ևս աւելագոյն, որպէս թըւի ինձ՝ գիտողիս,
Զի վարժումն և կրթութիւն ոչ ժամանէ առ բնութիւն։

ՀԱՒՆ ՊԱՏԱՍԽԱՆԷ ԱՄԲԱՍՏԱՆԱԲԱՐ ԱՌ ՎԱՐԴԱՊԵՏՆ

Դարձաւ պատասխանեաց բոլոր բանիցս, ասացելոց,
Երագագոյն քան զոր լըւաւն ապաբանեաց հագներգութեամբ,
Ծանոյց ինձ հաւաստեաւ կորովակի արտադրութեամբ.
Զիմաստըս խորհըրդոց մեզ ընդ միմեանըս բնակութեան.
Ասէ՝ Չես արդարախօս ամբաստանողդ ըզմէնջ բանիւք.
Տարապարտ տըրտընջեցեր, յորըս ես ոչ եմ պարտաւոր.
Լո՛ւր և դու իմոց բանից, արդարախօս դատեցելոյս,
Իմ և ձեր է այս աշխարի, յորում և դուք էք պանդըխտեալ,
Ընտանի և սեպհական ըստ որում էրըն բնակութիւն,
Ի յարարչէն մեզ աւանդեալ տեղի ուսման և աճեցման
Յարմարական մեզ առ ի պէտս, որպէս ունիմք ըզկազմութիւն։
Դուք ըղձերըն տուժեցայք վասըն յանցման առ արարչին,
Աստուածութեանըն ցանկացայք, զոր ունէիք՝ զայն կորուսէք.
Յերկինս ելանելով՝ մերձ առ դըժոխըս սողացէք,
Ձեռնարկելով առ ճոխանալ՝ աղքատացայք և տնանգացայք,
Առ գերակայսն ամբառնալով կործանեցայք ի ստորին վայրս,
Առ մեծ փառըս դիմեցմամբ վերջոտնեցայք աստ առ մեզ.
Զարարչին բան մոռացայք և բանսարկուին հաւանեցայք,
Օրինօք անօրինեալք և անիծիւք դատապարտեալք,
Յանմեղութեան անդ ոչ կացեալք, անթիւ չարեաց եղէք պահակք։
Զարդարութիւնըն կորուսեալք՝ յոքունց մեղաց եղէք գըտիչք,
Տեարքըդ ծառայք ախտից գըտայք հաւանութեամբ մարդասպանին։
Ծառայքս ի ձէնջ ապըստամբեալ, որպէս և դուք ի տեառնէն։
Փուշ և տատասկ ձեզ փոխարէն, զի չսիրեցէք ըզփափկութիւնն.
Մահու վըճիռ ձեզ հատուցումն, զի չախորժէք ըզկեանս անեղծ.
Թըշնամութիւն առ սիրեցեալն ըստամբակացդ առ սիրուն հայրն.
Անդրադարձիլ ձեզ առ երկիրն ապականիչքըդ պատկերին,
Կերակուր ձեզ ի վայրէ, որպէս և մեզ երկրակեցացս,
Անասնականըս պարենիկ չիմացողացդ ըզվայելուչն,
Ընդ մեզ կենակցութիւն ձեզ չընտրողացդ առ աստուածն,
Առ ծառայս անզուգութիւն՝ զանզուգութիւն մեծարողացդ։
Բայց և անմեղքըս վնասեցաք վասըն ձերոյդ ժըպրհութեան,
Ի փառս ձեր մեք գոյացեալք և վասըն ձեր ապականեալք,
Ոչ միայն մահուամբ, այլ և սաստիկ գանարբութեամբ.
՚Նդ ընկալողացդ ըզտեառըն կամըս չընկալողքս ըզգիտութիւն,
Ընդ ազատ կամաց ունողսըդ հետևեալքս ըստ բնութեան,

Ընդ մըտաւորսդ և բանաւորս անբանութեամբ պարաւանդեալքս։
Արդ՝ մեզ և ձեզ առ հասարակ եղէք գըտիչըք կորըստեան,
Զի և ընդ մեր իսկ տուգանաց պարտիք համար տալ արարչին։
Եւ աղէտք վըշտագինք պարապատեն ըզմեզ յերկրի,
Խորշակք և ձըմերունք և պիտոյից պակասութիւնք,
Ցաւք և խօթութիւնք և տարաժամ մահու արկուածք,
Որք յաւելան վասն մեղաց, զի տանջեսցեն զըստահակողսն.
Յորս աւելի մեք աշխատիմք՝ ոչ ունելով յարկս և քաղաքս,
Ոչ համբարըս մըթերեալս ի լիութիւն հարկաւորացն,
Ռչ դեղս և ոչ բըժիշկս, որով ցաւոց ախտ դադարէ,
Ոչ կակուղ ինչ կերակրիկ մեզ ի սփոփանըս դիւրութեան.
Եւ ի վերայ ամենայնի՝ մեօք կերակրիմք որպէս հատիւ.
Ի միմեանց ևըս ծախիմք, որպէս գիտէք և տեսանէք։
Արդ՝ եթէ ա՛յսքանեօք մեղօք զորըս թուեցաքըդ վերագոյնդ
Զըրկեցայք դուք ի կենաց և յընտանի բնակութենէ,
Մեզ զի՞ էք մեղադիր, որ չզըրկեցաք զոք ի տեղւոյ,
Ոչ անցաք ըզսահմանաւ, զոր աւանդեաց մեզ արարիչն՝
Զըրկումըն մեր ի ձէնջ, և դուք ըզմէնջ ամբաստանէք.
Իրաւամբք դատեցարուք ըստ հրամանի ըստեղծողին։

ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆ ԵՐԿՈՑՈՒՆՑ ԲԱՆԻՑ
ԵՒ ԶՊԱՐՏՈՒԹԻՒՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ

ճշմարտիւ զայս խօսեցաւ ըստ պատահմանցըն հանդիպման,
Ըզբացատրեալ հոյլըս բանից իմաստաբար բարբառելով։
Որով յաղթեալ մեզ իմաստնոցս և կարծեցեալ բանաստեղծացս,
Լռութեամբ յանդիմանեալ, ոչ կարօտեալ երկար բանից։