Jump to content

Նոր գարուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆՈՐ ԳԱՐՈՒՆ


Քեզ ըսպասող չըմընաց,
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն,
Գովքդ ասող չըմնաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն։

Սև-մութ պատեց աշխարհին,
Սար ու ձոր դառան արին,
Մեց վայ բերեց էս տարին —
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

Բյուլբյուլը գա՝ թող ձեն տա,
էյ ո՞վ պիտի քեզ խնդա,
էլ ո՞ր սիրտը կըթնդա —
Զուր ես գալի, ա՛յ գարուն։

Բյուլբյուլն եկավ՝ վարդ չունի,
Ծաղկոցը կա՝ վարդ չունի —
Էլ ո՛վ ա որ դարդ չունի —
Ո՞ւր ես գալի ա՛յ գարուն։

Դու ետ բերիր հավքերին,
Ո՞նց տեր ըլնեն բըներին —
Սա՚դ տեղ չկա մեր երկրին —
Զուր ես գալի, ա՛յ գարուն։

Աշուղի բերանը փակ,
Սազ-քյամանչեն փակի տակ,
Սիրտն ա էրվում անկրակ —
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

Քես ըսպասող չըմընաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն.
Գովքըդ ասող չըմընաց —
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

1897