Նոր տարի (Արիս Արսենի)
Արտաքին տեսք
ՆՈՐ ՏԱՐԻ
Ամեն ինչ իր հերթը
Եվ հերթականությունն ունի:
Նույնիսկ տարիներն են հերթով գալիս
Ու հերթականությամբ անցնում:
Այ, օրինակ, 2020-ին փոխարինեց 2021-ը,
Իսկ 2021-ին,
Հենց այսօր,
Փոխարինելու եկավ 2022-ը:
Բայց, այնուամենայնիվ,
Անփոփոխ մնաց
2020-ի աշնանային ցավը:
Եվ արդյո՞ք
Ամեն ինչ է
Ենթակա փոփոխման:
Բայց, եթե կարելի է,
Մի՛ փոխեք գոնե կողմնորոշիչները,
Որ հանկարծ չկորցնենք
Տե՛ղը հայրենիքի:
01.01.2022 թ. (ժ. 14:35), Ստեփանակերտ