Ն. Բարաթաշվիլու դամբանի վերա
Արտաքին տեսք
Ն. ԲԱՐԱԹԱՇՎԻԼՈՒ ԴԱՄԲԱՆԻ ՎԵՐԱ
Մխիթարությո՜ւն, սգավոր Վրաստան,
Ինչո՞ւ է տխրել դեմքըդ այրական.
Շարժված աճյունը հանգած պոետի
Շարժե՞ց վերստին ցավը քո սրտի,
5
Թե՞ նորա մըթին գերեզմանը խոր
Որբ հոգուդ համար շատ է ահավոր...
Կըթաղես, այո՛, դարձյալ քո երգչին,
Բայց նորա վառած զգացմունքներին
Չըկա գերեզման և ոչ էլ վախճան.
10
Նրանք կենդանի կըմնան հավիտյան,
Եվ դու նրանցով պիտի մի այլ օր
Թաղես քեզ մաշող ցավերը բոլոր։
Եվ քե՜զ, անցավոր շիրիմից շիրիմ,
Հեգ ժողովրդի երգիչ մտերիմ,
15
Քե՜զ, որ տանջվել ես անհանգիստ սրտով,
Հավիտենական հանգիստ անվրդով։
1893