Շան ոսկորը
Մելիք Շահնազարի քեֆը լավ է լինում։ Կանչում է Պուղուն, թե.
-Արի նարդի խաղանք։
Պուղին համաձայնում է, բայց ամենօրյա խոսքը չի մոռանում խաղից առաջ.
-Էլի որ տանուլ տաս, չջղայնանաս ու կնոջդ կոշտ-կոշտ խոսքեր ասես։
-Լավ,- համաձայնում է Մելիքը։
Նստում են խաղի։ Պուղին բացում է նարդին ու տեսնում՝ զառերը չկան։
Մելիքը գիտեր, որ կինը դիտավորյալ է զառերը թաքցրել. խորամանկ մի քայլ էր «մտածել», ուզում էր այնպես անել՝ Մելիքն այս անգամ հաղթի, ինքն էլ ամուսնու տհաճ խոսքերից կփրկվի։
-Բա ո՞նց խաղանք առանց զառերի,- անհանգստանում է Մելիքը։
Կինը ժպտում է.
-Ոչինչ, այ մարդ, ես դեմքս կշրջեմ, որ չտեսնեմ՝ ում խաղալու հերթն է, ամեն մեկիդ համար էլ կկանչեմ՝ շեշ ու բեշ, բիր-իքի... Մի խոսքով, զառի դեր կտանեմ։
Այս «գյուտից» ոգեւորված Մելիքը սկսում է Պուղու հետ խաղալ։ Երբ խաղը ավարտին է մոտենում, կինը տեսնում է, որ իր «գցած» զառերով էլի ամուսինը պարտվում է։ Սկսում է Մելիքի համար իրար ետեւից «դու-շեշ», «դու-բեշ» կանչել։ Մելիքը մի կերպ հաղթում է...
-Տեսա՞ր, Պուղի, իսկ դու ասում ես՝ զառը շան ոսկորից է...
-Չէ, Մելիք,- խոսում է Պուղին,- էս քո զառի մոտ պիտի շան ոսկորին էլ փառք տամ։