Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Պարզ նախադասություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Պարզ նախադասություններ

Վիգեն Ավագյան

ՊԱՐԶ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Հայտնի է, որ պարզ կոչվում է այն նախադասությունը, որն արտահայտում է մեկ միտք (ունի մեկ ստորոգում)։ Օրինակներ` «Մթնեց: Ծերունին լոuռ չարչարանքով մի քանի կոճղեր դրեց կրակին»: (Հ. Թ.) Երեխանե՜ր, լռությո՜ւն: Կրակե՜լ:

Դժվար չէ նկատել, որ բերված նախադասություններից երկուսում բայ-ստորոգյալ կա, երկուսում՝ ոչ։ Դա չի խանգարում, որ այդպիսիները նախադասություն դիտենք, որովհետև բոլորն էլ միտք են արտահայտում, ունեն հնչերանգային ավարտվածություն։ Նախադասությունները կարող են կազմված լինել միայն գլխավոր անդամներից և գլխավորներից ու երկրորդականներից։ Ըստ այսմ էլ պարզ նախադասությունները կարող են լինել համառոտ և ընդարձակ: