Շիվը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Որ ունենամ ծաղկանոց Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Շիվը)

Վարդան Հակոբյան

Արան
ՇԻՎԸ


Պապիս տնկած շիվը այգում
Ծիլ արձակեց, բայց չորացավ,
Եվ պապիկիս պայծառ դեմքով
Տխրության մի ստվեր անցավ։

-Ինչի՞ց է, պապ,- հարցրի նրան։
-Սա առաջին դեպքն է, տղա՛ս,
Դեռ չի եղել,- պատմում էր նա,-
Որ կյանք չառնի ծառն իմ տնկած։

Պոկեց տունկը, եւ ի՞նչ տեսանք,
(Չարչարանքը անցել է զուր),
Արմատներով փոքրիկ շիվն այդ
Բռնել է մի ժանգոտած... սուր։