Jump to content

Շուշի (Արիս Արսենի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շուշի
Աղբյուր՝ Արիս Արսենի, Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից, «Ծիծեռնակ» հրատ., Երևան, 2023, էջ 16։


ՇՈՒՇԻ


Շուշին նորից մնաց գերի:

Մեր մտքի մեջ,
Մեր աչքերի՝
Պատկերն է հար պահպանվելու
Ղազանչեցոց եկեղեցու:

Բավ է՝ ինչքան հույսս աղեմ,
Շուշի,
Հայո'ց Երուսաղեմ,
Դու հար պիտի լինես մեզ հետ,
Հայոցն էիր՝
Հա՜յ ես հավետ:

06.01.2022, 09.03.2022, Ստեփանակերտ