Ոչ ոք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Զոհրապ Ոչ ոք

Գրիգոր Զոհրապ

Դաշնակ մըն է հոգիս լեցուն
Նվագներով շատոնց լռած`
Որ մատիդ ծայրը դիպչելուն
Կը սարսըռա, կերգե հանկարծ:

Երգեր մոռցուկ, երգերս իմ հին,
Խոր քուներնին թողածի պես,
Որ շըփելով գոց աչվընին
Կանցնին կարգով ահա դեմես:

Նախ երգերը օրորոցիս
Որոնցմով մայրս զիս մեծցուց.
Ու խոլ երգերն իմ փողոցիս
Զոր տակավին գիտեմ բերնուց:

Վերջը, սիրո երգերը որ
Կես մը իրավ, կես մը կատակ,
Նետեցի չորս դին ամեն օր,
Ծաղկանց նըման ոտքերու տակ:

Վերջը, վերջը բոլոր զվարթ
Այդ երգերուն, - դադարը մեծ,
Լըռությունը, զոր մինչև ցարդ
Քենե[1] զատ ո՛չ ոք չէ վըրդովեր:

1901

Տողատակեր[խմբագրել]

  1. քենե ― քեզնից