Ուտիճը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էշին ասին՝ արդար բան չէ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Ուտիճը)

Վարդան Հակոբյան

Էպիգրամներ
ՈՒՏԻՃԸ

Ուտիճը, Ուտիճը, Ուտիճը,
Արյունս չի ուտում, լափում է,
Ոչ այնքան լափում է Ուտիճը,
Որքան ցրում է, թափում է։
Ուտիճը, Ուտիճը, Ուտիճը -
Ոչահոգի,
Ոջլահոգի,
Որջահոգի,
Ոճրահոգի։
Տեզի պես կպել է մարմնի,
Թե պոկես՝ գլուխը մնում է մսի մեջ,
Ուտիճը՝ իմ արյամբ թունդ հարբած.
Ծծում է, ծծում է, պրծնում է արյունս,
Ուտիճն ինձ ուտում է՝ աչքերս բաց։
Ուտիճը, Ուտիճը, Ուտիճը։

                          19.04.98թ.