Jump to content

Ուրախ լեր, սուրբ եկեղեցի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ուրախ լեր, սուրբ եկեղեցի
Շարական, Կաթուղիկէ Սուրբ Էջմիածին տօն (գրաբար)

Ուրախ լեր սուրբ Եկեղեցի, քանզի Քրիստոս արքայն երկնից այսօր պսակեաց զքեզ խաչիւն իւրով. եւ զարդարեաց զամուրս քո սքանչելի փառօքն իւրովք:
Խնդա յոյժ դուստր Սիովնի. քանզի երկիրս երկինք եղեն այսօր վերստին քո նորոգմամբ, եւ թագաւորն երկնաւոր հաճեցաւ բնակիլ ի քեզ: