Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Արտաքին տեսք
Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ․ Ես սիրում եմ աչքերդ խոհուն Եվ խոսքերդ վհատ․․․
Ես սիրում եմ արտերը ոսկի Եվ դաշտերը պայծառ, Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի, Ոչ չասիր ու անցար․․․
Միայնակ՝ ես սիրում եմ նստել Երերուն լույսերում, Ես սիրում եմ երազ ու ստվեր․- Ես իմ սերն եմ սիրում․․․