Jump to content

Չպաշտպանեցինք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Չպաշտպանեցինք
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 269
ծ. ― էջ 615

[ 270 ] Նա եկավ օվսաննաներով ու կեցցեներով։ Եկավ մաքուր, շիտակ բնավորությամբ, ազնիվ ցանկություններով, մեղմ ու բարի, լիքը իր ժողովրդին ծառայելու ամենաանկեղծ զգացմունքներով։ Եկավ մեր երկրին, մեր գործերին, մեր մարդկանց անծանոթ, մեր մեջը պանդուխտ ու մենակ։ Մենք ամենքս գտանք, որ Լուսավորչի գահի վրա այնքան վայելուչ էր նա ու արժանավոր։ Բայց ի՞նչ, հանդեսները վերջացան, հանդիսականները ցրվեցին իրենց տեղերը ու նա մնաց մենակ ծանր հոգսերի հետ, դավադիրների դավերի մեջ, անզուսպ ու անպատկառ մարդկանց անընդհատ տեղացող քարերի տակ, մարդկանց, որ երբեք չքաշվեցին ոչ նրա անձի մաքրությունից ու կոչումի վեհությունից, ոչ էլ այն հանգամանքից, որ այդ քարերը գնում էին միաժամանակ նրան ընտրող մի ամբողջ ժողովրդի դեմ։

Տեսավ ամբողջ ժողովուրդը, բայց քա՞նի մարդ ձայն հանեց։

Մարդ նոր է հասկանում նրա ազնիվ աղաղակը, որ աղաղակում էր ամեն պատեհ դեպքում, թե մենակ եմ, մենակ եմ, մենակ եմ...

Այո՛, մի որևէ փոքրիկ խմբակ նրան մնացել է հավատարիմ ու ծառայել է միամտությամբ։ Բայց դա ի՞նչ կարող էր անել ցավերի այն տարափի, թշնամիների այն հանդգնության և ժողովրդի ու ինտելիգենցիայի համատարած անտարբերության ու լռության հանդեպ։

Ոչինչ։ Եվ ամեն բան գնաց իր կարգով։

Մենք տեսանք այդ ամենը, լսեցինք նրա աղաղակը ու չպաշտպանեցինք։ Չհարցրինք, թե ինչո՞ւ էին հարձակվում նրա վրա, ինչո՞ւ էին հայհոյում, ինչո՞ւ էին խոցոտում։ Մի՞թե նա փոխվեց։ Ոչ։ Միշտ մնաց նույն մաքուր անձնավորությունը ամեն գործի մեջ, և նույն ազնիվ ու բարի մարդը նույնիսկ իր թշնամիների համար։ Մի բան, որ այսօր խոստովանում են հենց երեկվան հայհոյողները։ Սակայն ես հասկանում եմ հայհոյողներին ու քարկոծողներին, նրանք ունեին իրենց հաշիվը՝ անձնական թե ինչ՝ վերջապես իրենց հաշիվը, նրա համար էին հարձակվում և այսօր կարող են մինչև անգամ ուրախանալ, որ մեռավ, և հրապարակավ