Չսկսված և չավարտված պատերազմը/Արցախի արյունոտ գարունը/Մարտունի, Հադրութ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մարտունի, Հադրութ

Վարդան Դևրիկյան

2. ՄԱՐՏՈԻՆԻ, ՀԱԴՐՈԻԹ

Հասնելով դիրքերին՝ «Ռոյթրի» թղթակիցն անակնկալի եկավ։ Իր տեսած արևմտյան բանակների համաբանությամբ նա երևի կարծում էր, թե կհանդիպի համապատասխան հանդերձանքով ու տեխնիկական հագեցվածությամբ բանակի, բայց դիրքերում տեսավ հնամաշ զինվորական շորերով ու զենքից առավել աննկուն կամք ունեցող, կյանքի պարտադրանքով զենք վերցրած մարդկանց։ Երբ բաժանում էինք Երևանից հասցված ծխախոտը, նրանք չէին հավատում, որ իրենց տրվում է մեկ տուփ՝ այն էլ ֆիլտրով։ Ուղեկիցս կարծում էր, թե այս ամենը բեմադրվում է, որ ինքը խղճահարություն առաջացնող մի նյութ գրի արևմտյան մամուլում, բայց երբ տեսավ, թե ինչպիսի ագահությամբ սկսեցին ծխել և անգամ մարդիկ ուղարկեցին հարևան դիրքերը՝ յուրաքանչյուրի համար մի քանի հատիկ տանելու, իսկապես հուզվեց։