Մաթոն խոսում է իր հեռախոսով,
Մաթոն գործում է իր հեռախոսով,
Մաթոն ապրում է իր հեռախոսով,
Միշտ հեռախոսով,
Միշտ հեռախոսով...
Մաթոյի համար դա ամեն ինչ է,
Դե, հեռախոսի ուժը ուրիշ է։
Երբ ողջունում են փողոցում անգամ,
Հանկարծ մեր Մաթոն, իրենից անկախ,
Ձեռքը դնում է ականջի վրա՝ լսափողի պես,
Ձայնով աներեր
Ասում է՝ բարեւ։
Ու երեւում է այդ պարզ բարեւում
Պաշտոնի մարդը՝ բարձր, վերեւում։