Հե՜շտ է ձեզ.
Ննջեցյալք ոչ ամաչեն։
Մեռած մարդասպանների հանդեպ
Ոխըդ մարի՛ր։ 5
Մաքրագործող ջրով մաքրվում է արդեն
Մեղքը հոգու,
Որ թռել է այս աշխարհից։
Հե՜շտ է ձեզ։
Իսկ ե՛ս 10
Այս շաչյունի,
Այս բիրտ շառաչյունի միջից
Ի՞նչպես տանեմ
Սերը
Դեպի մարդը։ 15
Ընդունում եմ.
Սիրո
Փշրա՛նքն անգամ վերջին
Այս ամեհի ծխում
Խեղդըվել է արդեն։
20
Նրանց․
Որ դառնում են —
Ինչի՞ն է նրանց հարկավոր
Ձեր տխրությունը, կամ
Ձեր երգերի օրորը։ 25
Նրանք,
Որ պիտի մի կերպ
Կաղալով
Մթնացնեն օրը։
Վախկո՞տ եմ։ 30
Վախում եմ — սպանե՞ն։
Իսկ այսպես
Կարող եմ դեռ մի դար ճորտանման աճե՞լ։
Սո՛ւտ է։
Ընդունակ եմ ես ևս 35
Առաջինը լինել
Հերոսության,
Մարտի շառաչում։
Այն ո՜վ է,
Ո՜վ է 40
Որ —
Քանդիչ տարիների այս նաբաթով կանչած —
Չի՛ լինի խիզախ ու արի։
Իսկ ես
Աշխարհում 45
Միա՛կն եմ —
Գալիք օրերի մարգարե։
Հոգին իմ 50
Կարողացա բերել։
Օ,
Միակ մարդկայինը —
Այս ոռնոցի միջին
Բարձրացնում եմ 55
Ձայնս
Հրես։
Կուզեք —
Կապեք սյունին,
Կամ դեմ տվեք պատին․ 60
Կարծում եք՝ վարանե՞մ գուցե
Ուզո՞ւմ եք —
Տուզը
Փակցնեմ ճակատիս,
Որ նշանը պայծառ ցոլա ձե՛զ.․․