Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ ԾԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գլուխ ԾԵ Պատմություն

Առաքել Դավրիժեցի

[Գլուխ ԾԷ
ԳԼՈԻԽ ԾԶ

Հայոց տասը [561] թվականին կարգավորվեց հինգհարյուրյակը[1] որով ուղղվեց զատիկը։ ԺՕ թվին քաղիրդի շրթունքն[2] էր և իսմայելցիների սկիզբը։ 60 (611) թվին հայտնվեց Մահմեդը։ 62 (613) թվին վրացիները բաժանվեցին հայոց եկեղեցուց։ 72 (623) թվին թուրքերը գրավեցին Արճեշը։ 76 (627) թվին տեր Կոմիտասը կառուցեց Հռիփսիմե վանքը և գրեց «Անձինք»-ը[3]։ 80 (631) թվին իշխեցին Աբուրաքրը, Օմարը, Օսմանը՝ 38 տարի։

88 (639) թվին տաճիկների Հայաստան մուտք գործելը:

102 (653) թվին տեր Ներսես հայրապետը կառուցեց Սուրբ Սարգիսը[4] Դվինում և սուրբ Խորվիրապը[5], 114 (665) թվին հայտնվեց Վարագա սուրբ Խաչը։ 171 (722) թվին Հայաստանում փայլեց Հոհան Օձնեցին։

223 (774) թվին շրջում է մուրացիկ տեր Եսային[Ն 1]։ 235 (786) թվին տեր Սողոմոնը շինում է Մաքենիսը[6]: 247 (798) թվին Սահակն ու Հովսեփը նահատակվեցին Կշրջել է ողջ երկիրը, եկել հասել է Դվին՝ ամենուրեք Հայտարարելով, որ ինքը կաթողիկոմ զավակ է մեծացնում։ Այնքան է համառում, որ Դվինի Սիոն կաթողիկոսը վերցնում է երեխային։ Հետագայում դառնում է եպիսկոպոս և Սիոնի մահից հետո օծվում է կաթողիկոս:արին քաղաքում, Որ Էրզրումն է։ 341 (892) թվին տեր Մաշտոցը տասը ճգնավորների հետ փայլում էր[7]: 899 (950) թվին Սմբատ Տիեզերակալը Անիում հիմնարկեց Կաթուղիկեն[8]:

414 (965) թվին կառուցվեցին Հաղպատն ու Սանահինը[9]։ 428 (979) թվին։ 414 (965) թվին Սմբատ թագավորը պարսպում է Անին: 442 (998) թվին Կատրամիդեն ավարտեց Անիի Կաթուղիկեն։ 465 (1016) թվին աստվածասաստ

  • Եսայեն կաթողիկոս է դարձել 775-778 թվականներին։ Ըստ ավանգութ լան նրա որբևայրի մայրը իր մանուկ զավակի հետ բարկությունը սաստկացավ, թուրքերը հարձակվեցին քրիստոնյաների վրա և Սենեքերիմի օրերում հայերին Վասպուրականում անխնա կոտորեցին։ Իսկ Սենեքերիմը այլազգիներից նեղվելով՝ իր երկիրը 470 (1021) թվին հանձնեց հունաց Վասիլ թագավորին, ինքը հինգ որդիներով Սեբաստիա գնաց. որդիներն են՝ Դավիթ, Ատոմ, Կոստանդին, Վեստ, Աբուսահլ։ Այս ժամանակներում վախճանվում է տեր Սարգիս կաթողիկոսը, որի գերեզմանը գտնվում է Հոռոմոսի[10] վանքում. սա հայրապետ մնաց երեսուն տարի, բայց իր կենդանի ժամանակ ձեռնադրեց Պետրոս հայրապետին՝ Գետադարձին, որ հայրապետ մնաց երեսունվեց տարի, իսկ Սարգիսը երկու տարի հետո վախճանվում Է։ Այս Սարգիսը Ստեփանոս Տարոնեցուց[11] խնդրեց գրել ընդարձակ պատմություն, որը և Տարոնեցին արեց երեք մասով՝ սկսելով նախահայր Ադամից, երբ նա դուրս եկավ վայելչության վայրից [դրախտից], և հասցրեց մինչև մեր 452 (1003) թվականը, երբ վախճանվեց սքանչելի այր Գրիգոր Նարեկացին։

Նրանից հետո [Տարոնեցուց] սկսում է Արիստակես Լաստիվերցին և լալագին, դառը ողբալով պատմում է անցքերի բոլոր աղետները, որոնք շրջակա ազդերից հասան հայերին. նաև թոնդրակեցիների աղանդը՝[12] հասցնելով 530 [1081] թվականը՝ ավելի կամ պակաս։ 478 (1029) թվին եղավ սատանայի արձակումը։ 1000 տարին լրացավ, և բազմաթիվ ահավոր հրաշքներ եղան, որովհետև երկինքը արևելքից արևմուտք պատռվեց, և լույսը ցած հոսեց[13], եղավ խավար, երևացին աստղերը, և լսվեցին ահավոր ձայներ։ 489 (1040) թվին Սմբատ մագիստրոսը Դվինի Բադնայրը[14] շինեց։ 494 (1045) թվին Երզնկայում երկրաշարժ եղավ, և լուսամուտների գույնը փոխվեց կարմրի, մառախուղը պատել էր երկրի երեսը։ Երկրաշարժի ժամանակ եկեղեցիները և մեծամեծ շենքերը խախտվեցին, իսկ քաղաքն առհասարակ փչվեց, գետինը պատռվեց և բազմաթիվ տղամարդկանց ու կանանց կլանեց, երկար ժամանակ անդունդներից ձայներ էին լսվում։

501 (1052) թվին տեր Պետրոս կաթողիկոսը Պոնտոս, այն է՝ Տրապիզոն բերեց կենաց փայտը, Վասիլ թագավորի ժամանակներում ջրօրհնեք արեց, և գետը ետ դարձավ մի ժամ[15]․․․ Այնտեղից տեր Պետրոսը գնաց Կոստանդնուպոլիս և այնտեղ մնաց չորս տարի։ Այնտեղից եկավ Սեբաստիա Սենեքերիմի որդիների մոտ և Սեբաստիայում վախճանվեց։ 506 (1057) թվին կաթողիկոս դարձավ տեր Խաչիկը, որ տեր Պետրոս կաթողիկոսի քեռորդին էր։ Մինչև այս տեր Պետրոսը տասնհինգ կաթողիկոսներ են անցել, սա տասնվեցերորդն էր։ Սրան անտեղի աքսորեցին և կաթողիկոս դրին աստծու մարդ Դիոսկորոսին՝ Սանահնի հռչակավոր վանքի վանահորը, և ապա աղվանից կաթողիկոսը դարձյալ գցեց տեր Դիոսկորոսին, Քրիստոսի մկրտության օրը [ջրօրհնեքին] հայրապետական քողը պատռեցին և տեր Պետրոսին դարձրին իր տեղը։ Սրա ժամանակ Անին թուրքից գրավեցին, Կոստանդնուպոլսի Տուկիծ անունով թագավորը մեռավ[Ն 2], որը իր մոտ տանելով տեր Խաչիկին բանտ նետեց երեք տարի և նրանից պահանջում էր տեր Պետրոս կաթողիկոսի գանձը։ 513 (1064) թվին վերացան Անիի թագավորները, երբ վերջին թագավորն էր Հովհաննեսը։ 545 (1096) թվին ֆռանկները գրավեցին Երուսաղեմը։ 549 (1100) թվին հույները ծռազատիկ արին։ 550 (1101) թվին Երուսաղեմում լույսը շաբաթ օրը չվառվեց, այլ վառվեց կիրակի ժամը իննին։ 551 (1102) թվին ծառզարդարի տոնին ծռազատիկ արին տասը ազգեր. հայերը և ասորիները ուղիղ մնացին։ 571 (1122) թվին Դավիթ թագավորը գրավեց Տփղիսը։ 573 (1124) թվին Դավիթ թագավորը տաճիկներից գրավեց Անին և մեռավ. թագավորեց նրա որդի Դեմետրեն։

607 [1158] թվին մեռավ Դեմետրե թագավորը, և գահ նստեց նրա որդի Դավիթը։ 610 (1161) թվին թագավորեց մեծ Գորգին և ուժգին պատերազմով ջարդեց Շահարմենին[16]։ 612 (1163) թվին Ելադուզ Աթաբեկը եկավ Անի, Մեծ Գորգին գրավեց այն։ 615 (1166) թվին Երզնկայում երկրաշարժ եղավ։ 617 (1168) թվին ահավոր երկրաշարժ եղավ Երզնկայում, տասներկու հազար մարդ մեռավ։

625 (1176) թվին Երուսաղեմի թագավորը ջարդեց Սալահադին սուլթանին Երուսաղեմի դռների առջև, որ եկել էր հարյուր քառասուն հազար հոգով Երուսաղեմը գրավելու։

636 (1107) թվին հարգված քահանա Մխիթար Կաթողիկեցին թարգմանեց արեգակի և լուսնի խավարման պատճառները Ոճիքե անունով մի պարսիկից, որը ասում էր հունարենից պարսկերենի է թարգմանված։

Դարձյալ սույն թվականին արեգակը իյավարեց։ Դարձյալ սույն թվականին Մսրա սուլթան Սալահադինը ֆռանկներից գրավեց Երուսաղեմը։ 645 (1196) թվին հայերի վրա թագավորեց Լևոնը։ Սույն թվականին դարձյալ հույները ծռազատիկ են արել։

649 (1200) թվին զատկի խանգարումը բացի հայերից ճիշտ չհամարեցին վրացիներն ու հույները։ 652 (1203)թվին ֆռանկները գրավեցին հոռոմների թագավորությունը։[Ն 3] 659 (1210) թվին Խլաթում բռնեցին Իվանե աթաբեկին։ 662 (1213) թվին վախճանվեց Մխիթար վարդապետը, որի մականունն էր Գոշ։ 671 (1222) թվին մեռավ Լևոն թագավորը։ 677 (1228) թվին Խորազմը[17] եկավ Հայաստան, երբ Հոհանի հայրը հավատաց Քրիստոսին։ 680 (1231) թվին թագավորը կոտոորեց Խորազմին և գրավեց Գանձակը։ 685 (1236) թվին թաթարները գրավեցին Անին և ողջ աշխարհը[18]։

Դարձյալ սույն թվին երկրաշարժ եղավ Երզնկայում, մի եկեղեցի փլվեց։ 687 (1238) թվին թագավորը Լոռին ու Անին գրավեց։ 688 (1239) թվին արեգակը խավարեց։ Դարձյալ սույն թվին մեռավ Ավագը։ 691 (1242) թվին Պաչոն գրավեց Կարին քաղաքը, հոռոմները՝ Երզնկան։

700 (1251) թվին վախճանվեց Վանական Վարդապետը: Դարձյալ սույն թվին թագավորեց Մանգու խանը։ 703 (1254) թվին Երզնկայում երկրաշարժ եղավ։ Դարձյալ սույն թվականին (թագավոր) դարձավ Արզուխանը։ Սա աշխարհը մարդահամարի ենթարկեց և ամեն մարդագլուխ հարկի տակ դրեց։ 707 (1258) թվին թագավոր դարձավ Հալավու խանը։ 708 (1259) թվին վրաց Դավիթ թագավորը մտավ Աբխազիա։ 709 (1260) թվին Մսրա սուլթանը կոտորեց թաթարի զորքը, որի գլխավորն էր Իթբուղան։ Դարձյալ սույն թվին Հուլավու խանը գրավեց Հալեպը։ 710 (1261) թվին սպանվեց Զաքարիան։ Դարձյալ սույն թվին Բաղդադը ավերեց։ 711 (1262) թվին Հուլավու խանը (թագավոր) դարձավ։ 713 (1264) թվին Շահպանտին Վարդան վարդապետին տարավ Հուլավու խանի մոտ։ Իմաստասիրական բազմաթիվ հարցեր տվեց և մեծ պատվով հարգեց վարդապետին։ 714 (1265) թվին Աբայ խանը (թագավոր) նստեց։ 715 (1266) թվին Կաստանդին կաթողիկոսը ֆռանկներից բերեց հիվանդին օծելու կարգի օրինակը՝ ձեթ օրհնելու և հիվանդին օծելու։ 716 (1267) թվին Արղուն խանը (թագավոր) նստեց։ 717 (1268) թվին երկրաշարժ եղավ Երզնկայում՝ կիրակի օրը, տասնհինգ հազար մարդ մեռավ։ Դարձյալ սույն թվին քրիստոնյա տասը ազգեր մոլորվեցին։ Հայերն ու ասորիները ուղիղ մնացին։ Դարձյալ սույն թվին Մսրցին[Ն 4] գրավեց Անտիոքը։ 720 (1271) թվին Լևոնը (թագավոր) նստեց։ 720 (1281) թվին Երզնկայում երկրաշարժ եղավ, աստված պահեց, որ չփլվեց։ 736 (1287) թվի մայիս ամսին Երզնկայում մեծ երկրաշարժ եղավ, շատ մարդիկ մեռան, որոնց քանակը միայն աստված գիտե։ 738 (1289) թվին մեռավ Լևոնը և աքսորվեց Կոստանդին կաթողիկոսը, մեռավ Հովհաննես կաթողիկոսը, գահ նստեց տեր Ստեփանոս կաթողիկոսը, և Տրիպոլիսը գրավեց թուրքը։ 739 (1290) թվին սաստիկ երկրաշարժ եղավ Երզնկայում, աստված պահեց, որ չփլվեց։ 740 (1291) թվին հույները մոլորվեցին ծռազատիկ արին։ Այդ ժամանակ Կիլիկիա երկրում հայոց թագավորներ կային։ Մեր հայոց ազգը երկու մասի է բաժանվել մի մասը (դավանությամբ) ենթարկվում է հույներին, մյուս մասը մնացել է ուղիղ հավատքով։ 741 (1292) թվին մսրցիք գրավեցին Հռոմկլան և տեր Ստեփանոսին գերի տարան, նույն տարում էր ծռազատիկը։ 743 (1294) թվին տեր Գրիգոր Անավարզեցին կաթողիկոս նստեց, Հեթումը գնաց Ղանզաղան, խանից հրաման արձակվեց ավերել եկեղեցիները. մեռավ Հեթումը 760 (1311) թվին։

755 (1206) թվին Տարոն գավառի Ղազարի վանք կոչված հրեշատակացույց միաբանության մեջ և սուրբ մենաստանում, որ սուրբ առաքյալների հովանու ներքո էր, տեր Գրիգորի հայրապետության, Թորոսի որդի Լևոնի Կիլիկիտյի երկրում թագավորելու, Ղազարի վանքի սուրբ միաբանության տեր Աբրահամի եպիսկոպոսության, նետողների ազգի Ղարբանդ խանի կայսերական բռնակալության ժամանակ, որ (խանը) չար մարդ էր և քրիստոնյաներին ատող, խաբված շեյխերի դյութական կախարդներից, իրենց գործակից սատանայի միջոցով չար մտադրություն մեջտեղ հանելով՝ սկսեցին մարտնչել Քրիստոսի անհաղթելի վեմի դեմ և հրովարտակ հանեցին իրենց տիրակալության տակ գտնվող բոլոր երկրներում քրիստոնյաների մասին, որ կամ դառնան Մահմեդի մոլար դավանությանը և կամ ամեն մարդ ութ դահեկան գլխահարկ տա և թուք ու ապտակ ստանա երեսին, մորուքը փետի և իրրև Քրիստոսի համար նախատինք աջ ուսին մի սև կարկատան կարի։ Եվ չար պաշտոնյաները իբրև արյունարբու գազան հարձակվեցին բոլոր քրիստոնյաների վրա բոլոր քաղաքներում, գավառներում, վանքերում և ամեն տեղերում։ Հետախուզում էին՝ սարսափեցնելով բոլորին, քանզի մահաբեր հրովարտակի մեջ դրված էր․ «Ժամ չօրհնել, եկեղեցի չմտնել և ոչ էլ մանուկներ մկրտել։ Կամենում էին միանգամից վերացնել քրիստոնյաների ողջ կրոնը։ Իսկ Քրիստոսի բանավոր հոտերը (քրիստոնյաները) քրիստոնեական հավատի վրա անխախտ մնացին՝ խրախուսվելով տերունական պատվերով, որ ասում է․ «Երանի ձեղ, երբ նախատեն ձեզ և դատապարտեն[Ն 5] Պահանջված բոլոր հարկերը տվին, հոժարությամբ հանձն առան նախատինքները, տանջանքները երկնավոր հույսի համար և Քրիստոսի թեթև լուծը աջ ուսի վրա։ Իսկ անօրեն ու ամբարիշտ Ղարաբանդա խանը երբ տեսավ, թե դրանով չկարողացավ հաղթել Քրիստոսի բանավոր հոտին, այլ հարվածներ ավելացրեց քրիստոնյաների վրա՝ կամ բոլորին ներքինացնել, կամ մի աչքը հանել, կամ ընդունել Մահմեդի պիղծ դավանությունը: Լսում ենք, թե շատերը մեռան այս հարվածից Քրիստոսի անվան համար․ բայց դեռևս մեզ չի Հասել պիղծ Ղարաբանդա խանի մահաբեր հրամանը, առաջիկան աստված գիտե։ Արդ՝ եթե ողորմած աստված այցելի և անցկացնի ցասման ամպրոպը և հնարավոր լինի Քրիստոսի առջև համարձակ կատարել քրիստոնեական պաշտամունքը, սրանով լույս ավազանի որդիները և սրբազգեստների դասը կմաքրագործվեն, սրա հետ նաև երջանիկ արժանախումբ ձեր սուրբ հանդեսը։[Ն 6]

805 (1356) թվին Երզնկայում երկրաշարժ եղավ, օրը յոթ և ինն անգամ երերում Էր։ Աստված պահեց, որ չփլվեց։ 806 (1357) թվին Ջանիբեկը սպանեց Աշրաֆին և բանտ նստեց։ 823 (1374) թվի դեկտեմբերի ութի ուրբաթ օրը Երզնկայում երկրաշարժ եղավ. մի ժամ դադարեց, կարծեցին, թե այլևս շարժ չի լինի, կրկին երկրաշարժ եղավ, և պարիսպը փլվեց: 830 (1381) թվին Թուղթամ իշխանը Ղրիմին զորքերի հետ ուղարկեց Թավրիզ և քսան բյուր դերի տարավ։ 833 (1384) թվին Քեղայո խանը թախտ նստեց։ Դարձյալ նույն տարին Բուրհան ղադին սպանեց Սեբաստիայի տիրոջը, Սեբաստիայի Ստեփանոս եպիսկոպոսին նահատակեց և Սուրբ Քառասնից վանքը քանդեց։ 834 (1385) թվին թուրքը գրավեց Որոտանը և Կախիկ[Ն 7] ու Երեմիա վարդապետները մեռան։ 835 (1386) թվականին Թամրազ խանը գնաց մինչև Դեմիշխ (Դամասկոս) և վերադարձավ (Հայաստան),[Ն 8] մնաց տասնյոթ տարի․ գնաց Սամարղանդ, մեռավ։273 Դարձյալ սույն թվին Լենկթեմուրը եկավ Թավրիզ և Նախիջևան․ Վանում կոտորեց ավելի քան երեք հազար մարդ։ 836 (1387) թվին Սամարղանդից բազմաթիվ զորքերով իջավ, եկավ, Սեբաստիան ավերեց և գնաց Անկարա․ խոնդկարի եղբորը՝ Իլդրում Ոտյայիդեն դրեց վանդակը։ 841 (1392) թվին դարձյալ եկավ Բաղդադ մեծ ավերներ արեց Միջագետքում և վերադարձավ իր երկիրը։ Սուլթան Ահմադի որդին՝ սուլթան Տահիրը, Ալնջի բերդում էր, վրաց թագավորը գնաց բերդի վրա, գրավեց և Տահիրին տարավ Տփղիս։ Իսկ Թեմուրը երբ այս լսեց, 849 (1400) թվականին դարձյալ եկավ Վրաստանի վրա, շատ գերիներ առավ, գնաց իր երկիրը և սատկեց 853 (1404) թվին։ 842 (1393) թվին տեր Թորոսին և տեր Զաքարիային սպանեցին։ 855 (1406) Ղարա Յուսուֆին, որ Թեմուրից փախել գնացել էր Շամ, կապանքով տարան Մսըր, այնտեղից եկավ Կարբի գավառը, գնաց Թավրիզ և գրավեց մինչև Սուլթանիա։ 857 (1408) թվին գնաց Արճեշ, Արծկե։ Շմեղդինը ընկերացավ նրան և Վանում ու Ոստանում շատ ավերներ արին։ Մյուս տարին Շմեղգինի հեծյալները եկան ու այրեցին Շատվանը[19]։ Իսկ Ամիրեղդինին բարկացած գնաց այրեց Բաղեշից վաթսուն գյուղ։ 870 (1421) թվին տեղի ունեցավ Շահռուխի առաջին գալուստը, Խոյն էր տանուտերը[20], հաղթեց Թուրքմանին, գնաց։ Երկրորդ գալուստը եղավ 878 (1429) թվին, տանուտերը Աղեղնավորն էր, կոտորեց Սալմաստում թուրքերին և Բուսայիդին նշանակեց խան և գնաց իր երկիրը։ Երրորդ գալուստը եղավ 885 (1436) թվին, երբ Խեցգետինն էր տանուտերը։ 870 (1421) թվին Ջաղաթան եկավ Հայաստան։ 871 (1422) թվին Շահռուխը եկավ Ղարաբաղ։ 872 (1423) թվին Ալեքսանդրը եկավ։ 878 (1429) թվին Ջահանշան Շամշուլդա բերդը գրավեց։ 879(1430) թվին դարձյալ Շահռուխը եկավ, Դեմետրեն գնաց Ղարաբաղ նրա դեմ։ Դարձյալ սույն թվին մահ տարածվեց։ 887 (1438) թվին Ղուլը եկավ Երզնկա, իսկ Սքանդարը սպանվեց որդու կողմից, և (թագավոր) նստեց Ջահանշան 889 (1440) թվին Շամշուլդեն գրավվեց, երեք հազար մարդ կոտորվեց, ինը հազար մարդ գերվեց։ 890 (1441) թվին Լուսավորչի աջը Սսից գողացան և բերին Էջմիածին, իսկ Խորվիրապի վանահայր տեր Կիրակոսին օծեցին, դրին Էջմիածնում և այնտեղ կաթողիկոսություն հաստատեցին։ 892 (1443) թվին տեր Կիրակոս կաթողիկոսին փոխեցին նախանձի պատճառով և մակվեցի Գրիգոր եպիսկոպոսը կաշառքով ու նվերներով նստեց կաթողիկոս. ինձ ու Սարգիս վարդապետին տուգանել տվին, ինչ վատություն, որ արին Կիրակոս վարդապետին և ինձ, աստված թող ների իրենց մեղքը իրենց։ 893 (1444) թվին Ջհանշան Ախլցխան գերեվարեց, 895 (1496) թ. Ջաղաթան գնաց (Շահռուխի) վրա, Շահռուխը իր մահով մեռավ։ 901 (1452)

թվին եկավ Ջիհանշան, գրավեց Երզնկան։ 902 (1453) թվին սուլթան Մահմադը գրավեց Պոլիսը հույների Մանվել թագավորի ձեռքից։ 907 (1458) թվին Երզնկայում երկրաշարժ եղավ, երեսուներկու հազար մարդ մեռավ։ 910 (1461) թվին Զիթախը գրավեց Տրապիզոնը։ 916 (1467) թվին Հասան բեկը գնաց Վրաստան և գերեց։ Դարձյալ սույն թվին Պարոն լույսին [Լույս պարոնին] Կաֆայում նահատակեցին։ 918 (1469) թվին ամբողջ աշխարհում մահ տարածվեց։ Նաղաշ[21][22] վարդապետը իր ողբը գրեց։ 923 (1474) թվին տեր Գրիգոր քահանայի որդի Դավթին Խարբերդում նահատակեցին։ 931 (1482) թվին մեռավ սուլթան Մահմադը և նստեց նրա որդի սուլթան Բայազիդը։ Դարձյալ սույն թվին Երզնկայում երկրաշարժ եղավ, երեսուն հազար հոգի հողի տակ մնաց։ 932 (1483) թվին Աղուբ բեգը․․րիա[Ն 9] սարը գրավեց։ 933 (1484) թվին Յաղուր բեկը Շեխ Հայգարը գրավեց։ 939 (1490) թվին Յաղուր բեկը մեռավ։ Սունխուրը կանգնեց 948 [1499] թվին Սպահան կանգնեց, սրանից հետո էլ Ալվանդը։ 950 (1501) թվին Կարմրագլուխ [ղզլբաշ] Շահ-Իսմայելը պատերազմեց Ալվանդի դեմ և նրան փախցրեց, ինքը գրավեց գահը և նստեց։ 962 (1513) թվին սուլթան Սելիմը սպանեց իր հորը՝ Բայազիդին, և ինքը նստեց: 963 (1514) թվին Սալիշմեն շահի հեծելազորը կոտորեց, բայց և թագավորեց շահը։ Սուլթան Սելիմը գնաց Ձալարան, կռվեց շահի դեմ և ջարդեց նրան։ 966 (1517) թվին սուլթան Սելիմը գնաց գրավեց Շամը, Մսըրը։ Դարձյալ նույն թվին սուլթան Սելիմը հիմք դրեց տղաներ հավաքելուն։ 968 (1519) թվին սուլթան Սելիմը չարացավ, տղաներ հավաքեց քրիստոնյաներից։ 970 (1521) թվին Սելիմը մեռավ և թագավոր նստեց սուլթան Սուլեյմանը։ Դարձյալ նույն թվին Սեբաստիայում բաղնիք շինեցին։ 971 (1522) թվին Պեխի որդի Սաֆարին այրեցին։ 975 (1526) թվին սուլթան Սուլեյմանը գնաց, գրավեց ընկռուզների[Ն 10] գահանիստը, որ Բուզում է։ Դարձյալ նույն թվականին Աթմաջա խալիֆան հայտնվեց։ Դարձյալ նույն թվին Շահ-Իսմայիլր մեռավ և թագավորեց սրա որդի Շահ-Թահմազը: 976 (1527) թվին Տոռիլի հոռոմները գլուխ բարձրացրին, իսկ Հուսեյին փաշան հարձակվեց, հոռոմներին ջարդեց ու գերեց։ 992 (1543) թվին Տաթևի վանքի Հայրապետ անունով) աբեղային այրեցին։ 984 թվին Շնքուռիկ գյուղից մի քահանա այրեցին։ 985 (1536) թվին խոջա Կողջային Սեբաստիայում նահատակեցին։ 988 (1539) թվին հույները զատիկ արին ծաղկազարդին։ 990 (1541) թվին Շահ-Թահմազը գնաց Վրաստան և Տփզիոն ու ամբողջ երիրը ավերեց, անթիվ ու անհամար մարդիկ գերեց։ Դարձյալ սույն թվին Լումա փադիշահը եկավ Շահ-Թահմազի ոտքր և գնաց։ 995 (1546) թվին Ալխազր եկավ խոնդկարին հանեց, տարավ Թավրիզ իր եղբոր վրա, որը Թավրիզը ավերեց։ Իսկ Թավրիզի տեր Շահ-Թահմազը եկավ ավերեց Խնուսը, Բասենը, Կարինը, Դերջանը, Քեղին, Բաբերդը, Երզնկան, Սպերը։ 998 (1549) թվին մահ տարածվեց։ 999 (1550) թվին Կարին քաղաքում յութանասուն հոգի ազատորդիներ մեկ գիշերում կոտորեցին. մեծ աղետ եղավ։

1003 (1554) թվին խոնդկարը եկավ Շահ-Թահմազի վրա. նստեց Նախիջևանում, Սահաթը ավերեց և բազմաթիվ մարդիկ գերեց։ 1006 (1557) թվին կեղեցի Ղուկաս վարդապետը հռոմեացիների տոմարը վերականգնեց։ 1008 (1559) թվին խոնդկարի որդիներըր կռվեցին Ղոնիայում. Սելիմը Բայազիդին փախցրեց մինչև Կարին։ Նա երեք որդիներով գնաց շահի մոտ, որտեղ նրանց սպանեցին։ 1009 (1500) թվին սուլթան Բայազիդը չորս որդիներով, երեսուն հազար մարդկանցով եկավ Շահ-Բահմազի ոտքը։ 1012 (1563) թվին մահ տարածվեց։ 1015 (1566) թվին սուլթան Սուլեյմանը գնաց Փեջի վրա և այնտեղ մեռավ։ 1016 (1567) թվին գահ նստեց Սուլեյմանի ռրդի Սելիմը։ 1017 (1568) թվին Սիմոնը գնաց Շահ-Թահմազի ոտքը։ 1019 (1570) թվին աղջկա քող եղավ Երզնկայում։ 1020 (1571) թվին գրավեցին Կիպրոս կղզին։ 1022 (1573) թվին Շահ-Թահմազը մեռավ։ 1023 (1574) թվին երկու տարի թախտ նստեց Շահ-Իսմայիլը։ 1024 (1575) թվին Սելիմը մեռավ, թագավոր դարձավ սուլթան Մուրադը։ 1025 (1576) թվին պոչավոր աստղ դուրս ելավ և երևաց։ Դարձյալ սույն թվին նոյեմբերի հինգի կեսգիշերին Երզնկայում 1048 (1599) թվի մարտ ամսի 17-ին այնպիսի դառնաշունչ ձմեռ եղավ, որ քառասուն սրբերի բազմամարդ ուխտը խափանեց, չկարողացանք սովորական տոնախմբությունը անել։ Դարձյալ սույն թվականին ուժեղացավ Ղարայազչին և հոկտեմբերի իննի երեքշաբթի օրը գրավեց Ուռհայի բերդը, որ նախապես քաղաքում էր, այս Յազիչին ծնունդով Կապադովկայից էր, լինելով սուխթա՝ մի առժամանակ մնաց, Ուռհայում մի մոլլայի մոտ ուսման համար և հետո եղավ հրացանավոր, զինվորությամբ այլ իշխանների էր սպասավորում, պատերազմասերում հաղթող էր և հետո ինքնագլուխ դաոնալով հավաքեց ընկերներ, թագավորից ապստամբվեց. բազմացրեց իր զորքերը այնքան, մինչև անգամ ասում էին, թե երեսունվեց հազարապետներ ուներ, որ բոլուքբաշի էին կոչվում (զորապետ)։ Եվ ասում էին, թե յուրաքանչյուր օր այսչափ ծախս ուներ, այսինքն` մի օրում երեսուն մոթ գարի էր տալիս ձիերին, այս մոթը Միջագետքի մոթն է, յուրաքանչյուր մոթը հոռոմների լարով երկու հարյուր քսանչորս լիտր է անում, չորս հարյուր լիտր հաց (էին ուտում), հարյուր տասը ոչխար, երեսունհինգ լիտր բրինձ, տասը լիտր յուղ և հինգ հարյուր ղուռուշ ռոճիկ, քանի որ ասում էին օրը հազար ղուռուշ ծախս ունի։

Դարձյալ սույն թվին Հուսեյին փաշան ապստամբվեց թագավորից և բազմաթիվ տեղեր կողոպտեց, եկավ Կեսարիան պաշարեց, նույն տարին գնաց Ուռհա, միացավ Յազիչուն։ Յազիչին քաղաքի գլխավորներից յոթ մարդ սպանեց` ոմանց կախելով, ոմանց խեղդելով, որովհետև դրանցից մեկը պարոն էր (իշխան), մեկը չավուշ[Ն 11], իսկ ինքը տիրեց քաղաքը. և փաշայի փոխանորդը փաշայից փախել էր։ Դարձյալ սույն թվին հոկտեմբերի տասնհինգի երկուշաբթի օրը Փիալա փաշան և Մաքսուդ բեկը եկան Ուռհա՝ Յազիչու վրա, սաստիկ պատերազմ արին սուրբ դաստառակի[Ն 12] համար, բայց չկարողացան այն վերցնել: Դարձյալ սույն թվին հոկտեմբերի տասնութին եկավ թագավորի փոխանորդ վեզիրը՝ Մահմադ փաշա կոչվածը։ Սա եկավ Ուռհա Յազիչուն վրա։ Յոթանասուներեք օր քաղաքը պաշարվեց։ Դարձյալ սույն թվականին Ղարայազիչին եկավ Չոռում և նստեց այնտեղ. ավերեց շրջակա երկիրը հարկապահանջությամբ։ Դարձյալ սույն թվականին ապստամբվեց Բոսա Սաֆարը։

1049 (1600) թվին Հուսեյին փաշան ապստամբվել էր թագավորից և ավերել շատ երկրներ ու միացել էր Յազիչուն։ Յազիչին վեզիրի խնդրանքի համաձայն սրան բռնեց, տվեց նրա ձեռքը, և այս պատճառով հաշտություն կնքեցին միմյանց հետ. մանավանդ գաղտնի կաշառքով կուրացրեց վեզիրի աչքերը և նրանից հեռացավ, գնաց Ուռհա։ Դեկտեմբերի քսանչորսի շաբաթ օրը կաշառքով կուրացածը գնաց Ամիդ։ Դարձյալ սույն թվականին Ղարայազիչին չարչարեց Ուռհա քաղաքը խիստ հարկապահանջությամբ։ Հունվարի քսաներկուսին, երեքշաբթի օրը գլխատեց Աբրահամ անունով մի քահանայի և Սքանդար անունով մի տանուտերի։ Դարձյալ սույն թվին Ղարայազիչին տիրեց Թոքաթին, Ամասիային, Մարզվանին, Չոռումին. եղավ այնպյիսի սով, որ մեկ լիտր ալյուրը նկարով[Ն 13] մի ֆլորին արժեր, իսկ մեկ քիլա (ընդեղենի չափ) գարին՝ մեկ ղուռուշ։ Դարձյալ սույն թվին ապստամբվեց Ղարաղաչը։ 1050 (1601) թվին Ղարայազիչին ավերեց Սեբաստիան՝ կողոպտելով ու այրելով և շատերին կոտորելով։ Մեծ սով եղավ։ Դարձյալ սույն թվականին Ղարայազիչին Կեսարիայում հաղթեց Իբրահիմ փաշային։ Դարձյալ նույն թվին Լավանդը, որ Սաթրչի էր կոչվում, թալանեց ու կողոպտեց Կիլիկիայի Սիս քաղաքը։ Դարձյալ նույն թվին ապստամբվեց Ահմադ փաշան։ Դարձյալ նույն թվին Հասան փաշան եկավ Ամիդ։ 1051 (1602) թվին Հասան փաշան պաշարվեց Թոքաթում։ Դարձյալ նույն թվին սատկեց Ղարայազիչին։ Դարձյալ նույն թվին Ջալալին այրեց Թոքաթ քաղաքը։ Դարձյալ նույն թվին ներքինի Խասրով փաշան հարկապահանջությամբ նեղ վիճակում դրեց Ամիդը։ 1052 (1603) թվին ապստամբվեց Թավուլը։ Դարձյալ սույն թվին Շահ-Աբաս Առաջինը եկավ Թավրիզից, պատերազմեց օսմանցիների դեմ և նրանցից խլեց Թավրիզն ու Նախիջևանը։

1054 (1605) թվին նույն Շահ-Աբասը պատերազմով օսմանցիներից առավ Երևան քաղաքը։ Դարձյալ նույն թվին Ջղալօղլի զորապետը եկավ, եղած բոլոր ջալալիներին հավաքեց, Ղարաբաշին էլ հետը բերեց, տարավ շահի դեմ։ Դարձյալ նույն թվին մեռավ սուլթան Մահմադ խոնդկարը և գահ նստեց սուլթան Ահմադ թագավորը։ Դարձյալ նույն թվին ապստամբվեց Ինջաղան։

1054 (1605) թվին ապստամբվեց Յուլաղստին։ Դարձյալ նույն թվին ապստամբվեց ջանփոլատցի Ալի փաշան, որ Քիլիսի ամիրան էր։ Սա զորեղացավ, գրավեց Հալեպ քաղաքը և այն տիրեց երկու և կես տարի՝ ապստամբվելով թագավորից։ Դարձյալ սույն թվին Ջղալօղլի զորապետը մեծ զորքով եկավ Երևան։ Սա նրա առաջին գալն էր, որ եկավ շահի վրա։ Այս պատճառով նույն Շահ-Աբաս Առաջինը Ատրպատական երկրի բնակիչներին՝ հայ, տաճիկ, հրեա միասին քշեց, տարավ Սպահան. սա մեծ աքսորն Էր։ Դարձյալ սույն թվին մինչև Ջղալօղլին ամրացած էր Վանա բերդում, պարսից զորքը պաշարեց այն. նա (Ջղալօղլին) գաղտնի դռնից ելավ, մտավ նավը և փախավ, գնաց Արծկե, այստեղից էլ ընկավ Խնուսի բերդը և ապա գնաց Կարին, իր մոտ հավաքեց իր զորքը։ Իսկ պարսից զորքերը հավաքեցին Ռշտունիքի բնակիչներին և գնացին իրենց երկիրը։

1055 (1606) թվին Ջղալօղլի զորապետը երկրորդ անգամ եկավ Թավրիզ Շահի վրա, պատերազմեցին։ Ջղալօղլին պարտվեց, փախավ. իսկ ղզլբաշները նրա գանձը գրավեցին և տասներկու փաշա իրենց հեծելազորով ջարդեցին։ Այս պատերազմը եղավ հոկտեմբերի 25-ին։ Ինքը՝ Ջղալօղլին գնաց Ամիդ և այնտեղ փետրվարի 6-ին մեռավ։ Սաստիկ սով եղավ Վանում, Կարինում։ Հայրը որդուն կերավ, որդին՝ հորը. ոչ շուն մնաց՝ ոչ կատու, բոլորին կերան։ Այնքան մարդ կոտորվեց սովից, որ թաղելով չվերջացրին, հոր փորեցին և մեջը լցրին։ Դարձյալ նույն թվականին միևնույն Շահ-Աբասը գնաց Գանձակի վրա և օսմանցիներից գրավեց այն։ Դարձյալ նույն թվին սաստիկ սով եղավ Պոլսից մինչև Թավրիզից և Բաղդադից մինչև Գամուրղափին, շուն, կատու, մեռած ու կենդանի մարդիկ կերան սաստիկ սովից։ Դարձյալ նույն թվին այս սովի պատճառով գայլերը ուժեղացան մարդկանց համեմատությամբ և կենդանի մարդկանց պատառոտելով ուտում էին, որի պատճառով այդ գայլերին մարդագայլ կոչեցին։

1056 (1607) թվին Շահ-Աբաս Առաջինը գնաց Շամախի և պատերազմով այն օսմանցիներից գրավեց։ Դարձյալ նույն թվին Ջալալին եկավ Կարին, մայիսի տասնյոթին կիրակի օրը, հուլիսի հինգին կիրակի օրը ելավ շատ անողորմ բան արեց։

1057 (1608) թվին սուլթան Ահմադը Մուրադ փաշային ուղարկեց Հալեպ ջանփոլատցի Ալի փաշայի վրա։ Սա գնաց, կոտորեց նրա զորքին Գոգարչինլուկ դաշտում և իրեն փախուստի մատնեց։ Դարձյալ սույն թվին Թավուլ անունով ջալալին ավերեց Խարբերդի ու Բալուի գավառները։ Դարձյալ նույն թվին Սոֆին եկավ Կարին հուլիսի երեսունի շաբաթ օրը, ամբողջ երկրի՝ թե գյուղի և թե քաղաքի վաստակածը սաստիկ այրեց օգոստոսի մեկին (երկուշաբթի), երեքշաբթի գնաց։

1058 [1609] թվին Մուրադ փաշան [ժողովրդին] տեղահանեց։ 1059 (1610) թվին Մուրադ փաշան Պոլսից մեծ զորքով ելավ գնաց Թավրիզ, խիստ ձյուն եկավ զինվորների վրա և անզոր դարձրեց։ Չիլ փաշան և ֆռանկ [զինվորներն] ընկան, հետո դարձավ, եկավ Ամիդ, ձմեռեց Ամիդում։ Դարձյալ սույն թվի հուլիսի երեսունմեկի երեքշաբթի օրը Սոֆին եկավ Կարին, թուրք Զարիլմաղի՝ թաթարի դեմ ուժեղ կռիվ տվեց և օգոստոսի երեքի ուրբաթ օրը ելավ գնաց. տեղիս տերը Հասան փաշան էր։

1061 (1612) թվին Ամիդում մեռավ Մուրադ փաշան. վեզիրությունը ստանձնեց Նասֆ փաշան։ Դարձյալ սույն թվին Ամիդից ելավ և դեսպանին իր մոտ տարավ Պոլիս և ղզլբաշի հետ հաշտության կնքեց, իսկ դեսպանին Հասան փաշայի հետ վերադարձրեց, վերադարձրին նաև կարսեցիներին, որ կոտորեցին։ 1062 (1613) թվականին Շահ-Աբաս Առաջինը գնաց Վրաստան և գերեվարեց։

1063 (1614) թվին Շահ-Աբաս Առաջինը Սուրբ Էջմիածնի քարերը, մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը Էմիածնից հանեց, բարձեց, տարավ Սպահան։ Դարձյալ միևնույն թվականին Ուլաշ գյուղաքաղաքում Սուրբ փրկիչ եկեղեցին շինեցինք։ 1065 (1616) թվին Օքուզ Ահմադ փաշան եկավ Երևանի վրա․ երկու և կես ամիս նստեց (Երևանի շուրջը), չկարողացավ գրավել, ջարդվեց ու ետ դարձավ։ Դարձյալ նույն թվականին Ռուսը մտավ Տրապիզոն։

1066 (1617) թվին սուլթան Մուստաֆան երկու ամիս թագավոր նստեց, բայց և նույն տարին նրան փոխեցին և թագավոր նստեցրին սուլթան Օսմանին։ Դարձյալ նույն թվի Տրե ամսի տասին և նոյեմբերի տասնութին Շահ-Աբաս Առաջինը Ագուլիս գյուղում տեր Անդրեաս քահանային նահատակեց քրիստոնեական հավատի համար, և այնտեղ Ագուլիսի Խցաձորի եկեղեցում տեր Անդրեասին թաղեցին։

1067 (1618) թվին Խալիլ փաշան եկավ Թավրիզ, ջախջախվեց և հետո գնաց։ Դարձյալ սույն թվին մահ տարածվեց, մեկ օրում Դումուշխանեում հարյուր քառասուն երեխա մեռավ։ Դարձյալ սույն թվին մեռավ սուլթան Ահմադը, թագավորության աթոռին նստեց նրա եղբայր սուլթան Մուստաֆան հարյուր օր։ 1067 (1618) թվի կեսին սուլթան Մուստաֆային գահընկեց արին և թագավոր դրին սուլթան Ահմադի որդի սուլթան Օսմանին։ 1068 (1619) թվի նավասարդ ամսին թրաձև շող երևաց արևելքից դեպի արևմուտք, իսկ շողից հետո արևելքից աստղ երևաց, որ միշտ ընթանում էր դեպի հյուսիս։

1069 (1620) թվին սուլթան Օսմանը գնաց պատերազմի Լեհաստանի վրա, բայց չկարողացավ գրավել։ Դարձյալ սույն թվին Օսման թագավորը Լեհաստանի վրա էր հարձակվել։ Հյուսիսային կողմում կեսգիշերին երկինքը վառվեց, որպես թե արեգակը ամպի միջով վազում է և ծագման ժամին այրվում։ Այդպես եղավ, երբ թագավորը պատերազմից վերադարձավ և գնաց Պոլիս, իր զորքը ըմբոստացավ[Ն 14], թե մեզ այսպիսի թագավոր պետք չէ․ զարկեցին, թագավորին սպանեցին։ 1070 (1621) թվին Կոստանդնուպոլսի ծովը հունվար ամսի տասնչորսին այնպես սառեց, որ մարդ վրան շրջում էր։ 1071 (1622) թվին նույն սուլթան Մուստաֆան երկրորդ անգամ թագավոր նստեց և թագավորական գահը զբաղեցրեց հարյուր հիսուն օր. երկրորդ անգամ տապալեցին նրան, որովհետև խելքից պակաս էր։ Դարձյալ նույն թվականին Շահ-Աբաս Առաջինը գնաց Ղանգահար քաղաքը և կռվով գրավեց։ Դարձյալ նույն թվին Իմամղուլի խանը գնաց Հուրմուզ և կռվով գրավեց։ 1072 (1623) թվի սեպտեմբեր ամսին թագավոր նստեց սուլթան Մուրադը։ Դարձյալ սույն թվին Աբաղա փաշան, որ նստում էր Կարին քաղաքում, ելավ այդտեղից և գնաց մինչև Անկարա․ շատ ենիչերիներ ջարդեց զանազան չարաչար տանջանքներով՝ վրեժխնդիր լինելով սուլթան Օսման թագավորի արյան, և դարձյալ ետ եկավ Կարին։ Դարձյալ նույն թվին տղա հավաքողը հանդես եկավ։ 1073 (1624) թվին Բաղդադում նստող Բաքիր փաշան մարդ ուղարկեց Շահ-Աբաս Առաջինի մոտ, թե եկ, որ Բաղդադը քեզ հանձնեմ։ Շահ-Աբասը գնաց, բայց փաշան դրժեց (իր խոստումը) և չհանձնեց։ Իսկ շահը սրով գրավեց Բաղդադը։ 1074 (1625) թվի օգոստոս ամսին Ամիդի Քարիկ կոչված գյուղում մեծ հրաշք եղավ․ մի կին ծննդաբերեց երկու գլխանի մեռած զավակ՝ մի գլուխը մարդու էր, իսկ մյուսը՝ հորթի, իսկ մարմինը մաքուր հորթի մարմին էր՝ ոտքերը, կճղակները, պոչը՝ ամեն ինչ նման էր հորթի, միայն գլուխը մարդու էր։ Դարձյալ սույն թվականին ռուսը եկավ Տրապիզոնի ներքին բերդը գրավեց։ Եկավ ապրիլի քսաներեքի կիրակի օրը, մնաց չորս օր, ապա հեռացավ։ Երկու հարյուր քառասուն նավ ունեին, հազար հինգ հարյուր ռուս ջարդվեց։ Դարձյալ սույն թվին վրացի մովրովը պատերազմեց ղզըլբաշների դեմ և նրանցից բազմաթիվ հեծյալներ կոտորեց. սպանեց Ղարչղա, Յուսուֆ, Ղազախ խաներին։ Դարձյալ ղզըլբաշները երկու ամսից հետո երկրորդ անգամ զորաժողով են անում վրացիների դեմ․ վրացիների գլխավորն էր միևնույն մովրովը, որ այս պատերազմում նույնպես կոտորեց ղզըլբաշների զորքերին, սպանեց Ամիրգունա, Շահրանդա խաներին ու Սելիմ սուլթանին։ Դարձյալ նույն թվին Կարինում նստող Աբաղա փաշան այն քարավանները, որոնք Կարին էին գալիս արևելքից ու արևմուտքից և գնում, հնարանքներով ու խաբեությամբ բոլորին արգելեց (հեռանալ), մինչև որ բազմաթիվ քարավաններ հավաքվեցին, ապա մի օր բոլորի ինչքերն ու հարստությունները հափշտակեց՝ թե կանխիկ, թե վիճելի, և հետո թագավորից ապստամբվեց ու դարձավ ջալալի։ Նաև կամեցավ միաբանվել պարսիկների հետ, քանի որ իր քեռորդուն մեծ զորքով ուղարկեց պարսից Շահ-Աբաս թագավորի մոտ։

1075 (1626) թվին Հաֆիզ Ահմադ փաշան երեք հարյուր հազար զորքով գնաց Բաղդադի վրա, չկարողացավ գրավել, հեծյալը ջարդվեց և ետ դարձավ։ Դարձյալ նույն թվին օսմանցիները երեք ոսկի տուրք առան հայերից։ 1077 (1628) թվին Խալիլ փաշան դարձավ վեզիր, եկավ Կարին, Աբաղայի վրա. իսկ Աբաղան նորից գլուխ բարձրացրեց, ենիչերիների ջարդեց, վեց փաշա բռնեց, երկուսին դրսում սսլանեց, իսկ չորս փաշաներին տարավ բերդը և բերդի դուռը փակեց։ Խալիլ փաշան նստեց բերդի շուրջը երկուսուկես ամիս, յոթ ական փորել տվեց, ի վերջո չկարողացավ գրավել, ելավ գնաց։ Կես ճանապարհին թնդանոթները թողեց, իսկ Աբաղան հետապնդեց. ութսուն շարան ուղտ ու վաթսուն շարան ջորի՝ բոլորը բեռներով (գրավեց), շատ մարդ բռնեց և շատ էլ կոտորեց։ Վեզիրը գնաց Թոքաթ։ Դարձյալ սույն թվականին Մովսես վարդապետը Շահ-Աբաս Առաջինից հրաման ստացավ Սուրբ Էջմիածնի լուսարարության։ Եկավ Էջմիածին, սկսեց Սուրբ աթոռի, եկեղեցու, պարսպի և այլ բոլոր շենքերի նորոգությունը։

1077 (1628) թվին Խոսրով փաշան վեզիր եղավ և եկավ Կարին Աբաղայի դեմ. վրացի մովրովը նրա հետ էր։ Տասնհինգ օր հազար հինգ հարյուր երեք արկ խփեց, երեք կողմից բերդի պարիսպը քանդեց, Աբաղային բռնեց ու տարավ Պոլիս։

1078 (1629) թվին Շահ-Աբաս Առաջինը մեռավ Ֆահրապատի Աշրաֆ քաղաքում և սրա փոխարեն սրա թոռ Շահսեֆին Սպահանում գահ բարձրացավ իբրև թագավոր։ Դարձյալ նույն թվականի հունվար ամսի տասներեքին տիրոջ մարդեղության օրը Սուրբ Էջմիածնի կաթողիկոս օծեցին Մովսես վարդապետին։ Դարձյալ նույն թվականին այս Մովսես կաթողիկոսը գնաց Սպահան Շահսեֆի թագավորի մոտ։ Շատ դրամ ծախսեց թագավորի դռներին, շատ չարչարանքներ քաշեց, հազիվ վերացրեց հարյուր թուման պարտքը, որ գրված էր Էջմիածնի Սուրբ աթոռի վրա։ Դրանից հետո Սուրբ աթոռը ազատվեց։ 1079 (1630) թվին հայազգի քրիստոնյաները, որ Լվով քաղաքում էին, իրենց Նիկոլայոս անունով եպիսկոպոսին չընդունեցին, հակառակվեցին և չհնազանդվեցին նրան։ Իսկ եպիսկոպոսը հարեց ֆռանկ աբեղաներին, որոնք ճիզիտների կարգից էին. նրանց ստորագրություն տվեց, հնազանդվեց և ընդունեց պապի դավանությունը, դարձավ կաթոլիկ ու նրանց օգնությամբ հափշտակեց հայոց եկեղեցիները՝ բազմաթիվ անոթներով ու կալվածքներով։ Եկեղեցիների բոլոր անոթներն ու կալվածքները վատնեց, փչացրեց, ոչինչ չմնաց, միայն մնացին դատարկ եկեղեցիները, այդպես մնաց մինչև մեր 1101 (1652) թիվը։ Դարձյալ սույն թվին վեզիր Խոսրով փաշան սուլթան Մուրադ թագավորի կողմից ուղարկվեց Բաղդադի վրա, բայց նա գնաց դեպի Համադան։ Հասավ մինչև Դարգաղին, այնտեղից վերադարձավ, եկավ Թոքաթում ձմեռեց։ Իսկ սուլթան Մուրադ թագավորը Մուրթուզա փաշային ուղարկեց Թոքաթ, որը Խոսրով փաշայի գլուխը կտրեց։ 1081 [1632] թվին Սելանիկի վրա մոխիր տեղաց երեք օր, երեք գիշեր։ Դարձյալ սույն թվին Լեհաստանում մի մարդու խաշների մեջ մահ ընկավ։ Նա աստծուն հայհոյել էր, թե որ սպանում ես, ապա եկ և կեր։ Աստված նրան պատիժ է տալիս. ինքը շուն է դառնում և սատկած ոչխարները ուտում։ Դարձյալ նույն թվին Երևան քաղաքում մայիս ամսի 14-ին վախճանվեց մեծահավատ սուրբ հայրապետ Մովսես կաթողիկոսը. սրան թաղեցին Կոզեռ կոչված բլրում Կոզեռ վարդապետի գերեզմանի մոտ։ 1082 [1633] թվին Բելգրադ քաղաքում մի տաճիկ խոզ է դարձել։ Դարձյալ սույն թվի հունվարի տասներեքին տիրոջ մարդեղության օրը Մովսես կաթողիկոսի աշակերտ Փիլիպոս վարդապետին օրհնեցին Սուրբ Էջմիածնի կաթողիկոս։ Դարձյալ նույն թվի օգոստոս ամսին սուլթան Մուրադ թագավորը չափազանց խիստ արգելք դրեց պիղծ ծխախոտի վրա և իր տերության երկրի բոլոր սրճարանները վերացրեց։

1083 (1634) թվին հույները մոլորվեցին, ծռազատիկ արին, իսկ հայոց ազգը, հաբեշները, ասորիները, ղպթիները մնացին ուղիղ ու ճշմարիտ։ Դարձյալ նույն թվին սուլթան Մուրադը գնաց լեհերի վրա պատերազմի, և (լեհերը) հնազանդվելով ետ դարձրին։ Դարձյալ նույն թվի օգոստոս ամսին վերոհիշյալ Արաղա փաշային սպանեց թագավոր սուլթան Մուրադը։ 1084 (1635) թվին սուլթան Մուրադ թագավորը ութսուն հազար մարդով եկավ Երևանի բերդի դեմ նստեց։ Մեծ ուժգնությամր հրետանակոծեց բերդը և ինը օրից բերդը գրավեց, իսկ բերդի իշխան Թահմազղուլի խանին սրա իշխաններով ուղարկեց Պոլիս։ Տասներկու հազար քաջ ռազմիկներ դրեց բերդի մեջ, ինքը անցավ, գնաց Թավրիզ, այնտեղից անցավ Վանի վրա և գնաց Պոլիս։ Դարձյալ նույն թվին Մանօղլուն բերին Պոլիս, և թագավորը նրան սպանեց։ Նաև Զէլ փաշային սպանեց նույն տարում։ Դարձյալ նույն թվականին թագավորը սպանեց Հուսեյին էֆենդի մուֆտիին։ Դարձյալ նույն թվի մայիս ամսի 14-ին չորեքշաբթի օրը թագավորը աքսորեց հայերին, հոռոմներին և տաճիկներին։ Դարձյալ միևնույն թվին օսմանցիների երկրում մեկ լիտր լեղակը ութսունյոթ ռեալ եղավ։

1085 (1636) թվին պարսից Շահսեֆի թագավորը հարյուր հազար մարդկանցով եկավ Երևանի վրա․ երեք ամիս նստեց, մեծ չարչարանքով ու կռվով բերդը օսմանցիներից առավ և բերդի իշխան Մուրթուզա փաշային և նրանցից բազմաթիվ զորքերի սպանեց, իսկ Շխիշան փաշային, Իբրահիմ փաշային և Մումին փաշային բռնեց, տարավ Պարսկաստան։ Երևանում իշխան նշանակեց Քալբիալի խանին։ Դարձյալ նույն թվականին Սոխորդ գյուղը վերևից վար իջավ․ վանքի փագաղը[Ն 15] այնտեղ շինվեց։ 1086 (1637) թվին Սոխորդի աղբյուրը բաղիշեցի մահտեսի Սիմեոնի վերահսկողությամբ գյուղ իջավ։ 1087 (1638)թվի ապրիլի քսանութի շաբաթ օրը սուլթան Մուրադը գնաց Բաղդադի վրա պատերազմի և նոյեմբերի վեցին հասավ Բաղդադ։ Բերդը մեծ ուժով արկակոծեց երեսունութ օր․ դեկտեմբերի տասնչորսի ուրբաթ օրը գրավեց Բաղդադ քաղաքը և դարձավ եկավ Ամիդ։ Դարձյալ սույն թվականին Փիլիպոս կաթողիկոսը Շահսեֆի թադավորից խնդրեց Լուսավորչի աջը և Սպահանից հանելով բերեց Սուրբ Էջմիածին։

1088 (1639) թվի հունիսի երկուսին՝ հոգեգալստյան կիրակի, սուլթան Մուրադը վերադարձավ ու Պոլիս մտավ մեծ փառքով։ 1089 (1640) թվին Սուրբ Սարգսի շաբաթվա հինգշաբթի օրը սուլթան Մուրադը մեռավ և տեղը թագավոր նստեց նրա եղբայր սուլթան Իբրահիմը։ 1090 (1641) թվի փետրվար ամսի հինգի ուրբաթ օրը Թավրիզ քաղաքում սարսափելի երկրաշարժ եղավ, և սրա շրջակա գավառներում բազմաթիվ տներ ու շինվածքներ կործանվեցին, շատ մարդիկ հողի տակ մնացին, և Շամզազան, և Ուստաշագրտ պալատները փլվեցին։ Երկու ամիս մի օրում հինգ-վեց անգամ երկրաշարժ էր լինում։ Դրանից հետո տասնհինգ, քսան, երեսուն օրը մի անգամ էր երկրաշարժ լինում։ Այսպես տևեց մինչև հինգ ամիս, ապա աստծու ողորմածությամբ դաղարեց։ Դարձյալ սույն թվին ռուսները եկան, Ղազախի բերդը գրավեցին և օսմանցիներից շատ մարդիկ կոտորեցին։

1091 (1642) թվի մայիս ամսի երեքին մեռավ պարսից Շահսեֆի թագավորը։ Դարձյալ նույն թվի մայիսի վեցին Շահսեֆի թագավորի փոխարեն նրա տեղը թագավոր դրին նույնի որդի Շահ-Աբաս Երկրորդին։ 1092 (1643) թվին օսմանցիները պատերազմով ռուսներից ետ առան Աղախ քաղաքը։ Դարձյալ նույն թվականին Արարատյան երկիրը մորեխ եկավ։ 1092 թվին, սուլթան Իբրահիմի թագավորության օրոք օսմանցիները ճանապարհորդություն ելան ծովով և հայտարարեցին, թե գնում են Մալթա կղզի․ խաբս տալով, գնացին Կրետե կղզի, որ վենետիկցիների ձեռքում էր, և հեշտությամբ գրավեցին այն, որովհետև կղզու բնակիչները համաձայն էին օսմանցիների գրավմանը։ 1095 (1646) թվի ապրիլ ամսի երկուսի ավագ ուրբաթ գիշերը լույս ավագ շաբաթ օրը սաստիկ երկրաշարժ եղավ Վան քաղաքում և իր երկրամասում։ Քաղաքի պարսպի կեսը փլվեց, շատ եկեղեցիներ, մզկիթներ ու բեզմաթիվ շինվածքներ կործանվեցին և անթիվ մարդկանց տակովն արին: Վարագա վանքի եկեղեցիները ավերվեցին: Ութ օր երկիրը շարժման մեջ մնաց, ինչպես նավը ջրի երեսին, ապա հանդարտվեց, բայց չորս օրը, հինգ օրը, տասն օրը մեկ մի անգամ շարժվում էր: Այդպես մնաց մինչև որ հունիս ամիսը վերջացավ: Ապա աստծու ողորմացությամբ երկիրը հաստատուն դարձավ: Դարձյալ սույն թվին օսմանցիները սուլթան Իբրահիմին թագավորությունից տապալեցին, հետո սպանեցին և նրա տեղը հուլիս ամսի քսանյոթին թագավոր դրին նույնի որդի սուլթան Մահմեդին: Դարձյալ նույն թվին Շահ-Աբաս Երկրորդը գնաց Ղանդահար քաղաքի վրա և գրավեց այն, ապա Աֆղանիստանը սրի քաշեց: Դարձյալ նույն թվին պարսից զորքերը, որ Թիֆլիս քաղաքում էին, զորաժողով արին, գնացին, Կախեթի տեր վրաց Թամրազ թագավորի վրա: Կովի մեջ Թամրաղի որդին, որի անունը Դավիթ էր և որը թագավորության ժառանգորդն էր, սպանվեց: Պարսիկները Դավթի գլուխը, սրա հետ նաև դրոշակը, որ խաչվառն էր, առան, գլուխը ցցեցին ձողի վրա, իսկ խաչը գլխիվայր կախեցին դրոշակից և այդպես Թիֆլիս քաղաքից մինչև Սպահան տարան իրենց Շահ-Աբաս Երկրորդ թագավորի առջև: Պարսից բոլոր քաղաքներում մեծ ցնծությամբ ուրախություն էին անում, իսկ քրիստոնյաները մեծ սուգի ու տխրության մեջ էին, որովհետև քրիստոնյաների թագավորությունը կործանվեց:

1100 (1651) թվին Սուրբ Էջմիածնի Փիլիպոս կաթողիկոսը գնաց Երուսաղեմ, բայց մի կլոր տարի Հոռոմստանի քաղաքում շրջեց և 1101 (1652) թվի տարեմուտին մուտք գործեց Երուսաղեմ: Սուրբ Հակոբի ներսը գույնզգույն քարերով ու զարդասալերով[Ն 16] պատեց և ավաղ բեմը բարձրացրեց, քանի որ չափազանց ցածր էր: 1101 թվականին Փիլիպոս կաթողիկոսը Երուսաղեմից ելավ և գնաց Պոլիս, այնտեղ մնաց մեկ տարի, քաղաքի եկեղեցիների պարտքը վճարեց, որ հասնում էր երեսուն հազար ղուռուշի, և բազմաթիվ ճիշտ կարգեր հաստատեց այնտեղ: Դարձյալ նույն թվին Լվով քաղաքի Նիկոլ եպիսկոպոսը եկավ Պոլիս Փիլիպոս կաթողիկոսի մոտ, մեղա ասաց, արձակվեց բանադրանքի կապանքներից և, նրանից ընդունելով եպիսկոպոսական իշխանություն, գնաց Լվով քաղաքը՝ իր տեղը։ Դարձյալ նույն թվին Հնդկաստանի թագավոր Շահիջանը յոթ հարյուր հազար278 մարդ ուղարկեց Ղանդահարի վրա. Ովրղանկել փաշազնին, Սայդուլե խանին զորապետներ նշանակեց, որոնք գնացին, երկուսուկես ամիս նստեցին. քսան հազար զինվորներ ընկան՝ չհաշված բանակի բեռնատարները, առևտրականները, սևագործները[23]։

1102 (1653) թվին Փիլիպոս կաթողիկոսը դուրս եկավ Պոլսից և մեծ փառքով եկավ, հասավ Էջմիածին` իր աթոռը։ Դարձյալ սույն թվին Դարիշուքուրը յոթ հարյուր հազար մարդկանցով եկավ Ղանդահարի վրա, երեք ամիս նստեց, հարձակվեց, երեսուն հազար մարդ զոհվեց, չկարողացավ գրավել, ետ դարձավ[24]։

1103 (1654) թվին Էջմիածնի զանգակատան հիմքը դրին և սկսեցին շինել։ Դարձյալ նույն թվի օգոստոս ամսի երկուսի չորեքշաբթի օրը` լուսնի երեսունին, երբ արեգակը Առյուծ կենդանակերպում էր, օրվա կեսը անցել էր, արեգակի երեք մասը խավարեց, և երկնքի աստղերը երևացին, ինչպես գիշերը։

1104 (1655) թվի մարտ ամսի քսանհինգին աղուհացքի հինգերորդ կիրակի Էջմիածնում վախճանվեց տեր Փիլիպոս կաթողիկոսը. տարան թաղեցին Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մեջ։ Դարձյալ սույն թվի սպրիլ ամսի ութի ծաղկազարդի տոնին Ջուղայեցի Հակոբ վարդապետին օծեցին Սուրբ Էջմիածնի կաթողիկոս։ Դարձյալ նույն թվականին Բաղեշի տերը` Ավդալ խանը բարկացավ և կամենում էր ջալալի լինել. Վանի Մալաք Մահմադ փաշան մեծ զորքով եկավ Բաղեշ քաղաքը։ Ավդալ խանին փախցրին, նրա տեղը խան դարձրին նույնի Դիագին անունով որդուն։ Մի տարի հետո Ավդալ խանը եկավ, խորամանկությամբ սպանեց իր Դիագին որդուն և կրկին ինքը խան նստեց։ Դարձյալ սույն թվին դաշտեցի հայերին Սպահանի քաղաքամիջից հանեցին և Շահ-Աբաս Երկրորդի հրամանով քաղաքի ծայրամասերում բնակեցրին։

1105 թվին երևանցի և այլ հայերի Սպահանի քաղաքամիջից հանեցին և Շահ-Աբաս Երկրորդի հրամանով քաղաքի ծայրամասերում բնակեցրին։ Դարձյալ սույն թվին Փիզան կոչված բերդում քրդերը նահատակեցին Ավետիս անունով մի քրիստոնյա մարդու, որն ազգությամբ հայ էր՝ Մարաց երկրից։ Տեր Քրիստոսը փառավորեց նրան երկնային լույսով, որ իջավ նրա վրա։ 1106 (1657) թվին հրեաներին, որ բնակված էին Սպահան քաղաքում, պարսիկները բռնությամբ և չարչարանքներով մահմեդականացրին։ Սրանց հետ բռնությամբ մահմեդականացրին նաև այլ հրեաների, որ պարսից այլ քաղաքներում էին բնակված։ Դարձյալ սույն թվին մեռավ Դատիանի թագավորը, իսկ թագավորությունը դադարեց, որովհետև նա թագավորության ժառանդորդ որդի չուներ։ Դարձյալ նույն թվականի փետրվար ամսի քսանհինգին Թոբաթ քաղաքում վախճանվեց Ջուղայեցի Սիմոն վարդապետը և այնտեղ թաղվեց։ Սա չափազանց վարժ էր քերականության արվեստին և փիլիսոփայական գրքերի գիտության մեջ, ճարտարախոս հակաճառող էր բոլոր ազգերի դեմ։

1107 (1658) թվին Ղարաղլխանի տեր Զալ անունով մեծ իշխանը գնաց Սպահան շահի պալատը և շահի եպարքոսի միջամտությամբ չսպանվեց, այլ կենդանի վերադարձավ իր երկիրը։ 1109 թվի մարտ ամսի մեկին Պաշիտչուխի (Իմերեթիա) թագավոր Աղեքսանդրը մեռավ, և սրա փոխարեն Բագրատ անունով որդին թագավորեց։ Դարձյալ նույն թվականին այս Բագրատի, որի հոր Աղեքսանդրի փոխարեն թագավոր նստեց, խորթ մայրը նրա երկու աչքերն էլ կուրացրեց, որովհետև թշնամություն ընկավ նրանց միջև։ Նաև իշխանները միմյանցից պառակտվեցին, երկիրը ավերվեց, թագավորությունը խափանվեց։ Դարձյալ նույն թվի ապրիլ ամսի մեկին՝ աղուհացքի հինգերորդ կիրակի օրը, կատարվեց հետևյալը։ Որովհետև չափազանց ցուրտ ու ծանր ձմեռ եղավ, Գեղամա լիճը սառեց, իսկ լճի մեջ գտնվող Սևանա կղզու բնակիչները, քանի դեռ սառույցը ամուր էր, սառցի վրայով գնում գալիս էին, երբ սառույցը այնքան թուլացավ, որ չէր դիմանում մարդուն, այդ ժամանակ կամեցան սառույցը ջարդել, որպեսզի ճանապարհ բանան լճից դուրս գալու. ուստի կղզու վանքի Բարսեղ անունով վարդապետ առաջնորդը իր հետ վերցրեց մի աբեղա, մի սարկավագ ու երեք աշխարհական. մտան տուփերի մեջ և սկսեցին սառույցը կոտրել. կոտրելով հասան լճի կեսը։ Այնուհետև սկսեց ուժգին հողմ փչել, կամեցան ետ դառնալ կղզին, հողմը խանգարեց, որը ջրերի ալիքներով կոտրված սառույցները բերեց բեռնեց տուփերի վրա։ Ծանրացած տուփերը անցան սառույցի տակ, վարդապետը, աբեղան և մի աշխարհական սուզվեցին, իսկ սարկավագն ու մի աշխարհական փրկվեցին խեղդվելուց աստծու ողորմածությամբ։[Ն 17]

Դարձյալ նույն թվի ապրիլ ամսի երեսունի երկուշաբթի օրը կայծակը խփեց, մի ձի սպանեց, որ մեր աչքերով տեսանք։ Դարձյալ սույն թվի հուլիս ամսի քսանմեկի շաբաթ օրը հրդեհ ընկավ մեծ քաղաք Պոլսում, վաթսունվեց ժամ այրվեցին չափազանց շատ տեղեր։ Դարձյալ նույն թվականին պարսից թագավոր Շահ-Աբաս Երկրորդը հրամայեց՝ մահմեդականներից 1500 տուն թուրք տարան լցրին Կախեթ, որ այնտեղ բնակվեն։

1110 (1661) թվին Կովկաս լեռան բնակիչ վրացիները, այն ազգերը, որ ասվում են թուշ ու փշավ, գիշերը եկան և այս 1500 տուն թուրքերին սրի քաշեցին ծերերից մինչև ծծկերը։ Դարձյալ սույն թվին շահը եպարքոսին գցեց իշխանությունից [վրացի] իշխանին ազատելու համար, քանզի խաների ու շահի առջև ասվեց, թե (վրացի) իշխանի թելադրությամբ վրացիները կոտորեցին 1500 տուն թուրքերին։ Դարձյալ նույն թվին միևնույն (վրացի) իշխանի եղբորորդիները նրա գլուխը կտրեցին և տարան շահի մոտ։ Այս արվեց Թիֆլիսի Շահնավազ խանի թելադրությամբ, որ ազգով վրացի էր, որպեսզի ինքը հավատարիմ երևա շահի առջև։ Դարձյալ նույն թվականին Կախեթի տեր Թամրազ թագավորը ելավ, Վրաստանից գնաց Սպահան Շահ-Աբաս երկրորդի մոտ՝ նրան հնազանդված, և, ինչպես սովոր են նենգավոր պարսիկները, սկզբում սիրով ու մեծարանքով ընդունեցին նրան, բայց հետո քրիստոնեական հավատի ու օրենքների պատճառով իշխանների չարախոսությամբ շահը դավեց նրան՝ երեսից գցեց, ապա աքսորեց Ֆահրապատի երկիրը՝ Աստարապատ քաղաքը, որտեղ և մեռավ. շատերը ասում էին, թե շահի ցանկությամբ թունավորելով մեռցրին նրան։

1110 (1661) թվին Թամրազը գնաց Սպահան, և նույն թվին նրան մեռցրին, նաև Թամրազի հետ եղած մարդկանցից ընտիրներին սպանեցին, բայց շահի թույլտվությամբ Թամրազի մարմինը տարան վերջինիս երկիրը` Կախեթ, նույն Թամրազի թոռան մոտ։ 1114 (1665) թվի դեկտեմբեր ամսին կեսգիշերը անցնելուց հետո վաղ առավոտյան երկնքում արևելքի ու հարավի միջև երևաց մի գիսավոր աստղ, որ իր գեսը դեպի արևմուտք էր ձգել։ Ելնելիս օրավուր շուտ էր դուրս գալիս և, այդպես շուտ դուրս գալով, հասավ մինչև երեկո [երեկոյան էր դուրս գալիս]. և երբ կեսգիշերը անցավ, իր գեսը դարձրեց դեպի արևելք և այդպես գնալով հասավ մինչև երեկոյան լույսը և հետո անհայտացավ։ Նաև սույն թվի ապրիլ ամսին հյուսիսարևելքում առավոտյան պահին կրկին երևաց մի գիսավոր աստղ, իր գեսը ձգել էր արևմտյան կողմը։ Ելնելիս օրավուր ուշ էր դուրս գալիս և այդպես գնալով հասավ մինչև առավոտվա լույսը և անհայտացավ։

1115 (1666) թվի սեպտեմբեր ամսի տասին վախճանվեց պարսից թագավոր Շահ-Աբաս Երկրորդը։ Սա չափազանց բարեբախտ էր այնքան, որ իր շրջակա թշնամիները իրենց կամքով գալիս էին, սրան ի սեր և հնազանդություն։ Նաև բարեգութ խնամք էր տածում հայոց ազգիս հանդեպ։ Սրանից հետո թագավորեց սրա որդին, որին կոչեցին Շահսեֆի ըստ իր պապի անվան, ուստի սրան անվանենք Շահսեֆի Երկրորդ։ Այս Շահսեֆիի թագավոր նստելուց հետո շրջակա թշնամի ազգերը գլուխ բարձրացրին և ասպատակեցին նրա երկիրը։ Նաև ինքը միշտ հիվանդ էր և մարմնապես ցավագար, ուստի կախարդներն ու հմայողները հմայք անելով ասել են. «Շահսեֆի անունը, որ դրա վրա է, բախտավոր անուն չէ. նաև այն օրն ու ժամը, երբ դրան դրել են թագավորական գահին, երջանիկ պահ չի եղել»: Ուստի անունը փոխեցին և անվանեցին Շահսուլեյման և հմայք անելով բախտաբեր օր ընտրեցին, վերստին դրին թագավորական գահի վրա։ Եվ այժմ առողջ է ու բարվոք վիճակում։ Շահսուլեյման անունը ասում ու գրում են ամեն տեղ։

Նշումներ
  1. Եսայի կաթողիկոս է դարձել 775-778 թվականներին։ Ըստ ավանդության նրա որբևայրի մայրը իր մանուկ զավակի հետ շրջել է ողջ երկիրը, եկել հասել է Դվին՝ ամենուրեք հայտարարելով, որ ինքը կաթողիկոս զավակ է մեծացնում։ Այնքան է համառում, որ Դվինի Սիոն կաթողիկոսը վերցնում է երեխային։ Հետագայում դառնում է եպիսկոպոս և Սիոնի մահից հետո օծվում է կաթողիկոս։
  2. Բնագրում կոտորեցաւ է, որը կարծում ենք եղած պիտի լինի կատարեցավ:
  3. Հեղինակը նկատի ունի Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից 1204 թ.:
  4. Եգիպտոսի սուլթան Բեյթարնը:
  5. Մատթ. Ե 11:
  6. Իմաստը մութն է սկսած սրանով բառից։
  7. Կախիկ Հովհաննես Որոտնեցու երկրորդ անունն է։
  8. Հայաստան բառը ենթադրաբար մենք ենք ավելացրել։ Բնագրում ասված է․ «Երեք օրինակում էլ բառ է պակասում»։
  9. ․․․րիա սարի անունն է․ հավանաբար պակասում են բառի առաջին վանկ(եր)ը։
  10. Ընկռուզները Հունգաներ են։
  11. Զորապետ:
  12. Դաստառակ նշանակում է թաշկինակ, սրբիչ, բայց այստեղ այն կտավն է, որի վրա իբր անձեռագործ Քրիստոսի նկարն է:
  13. Բնագրում երեսով, իմաստը անհասկանալի է, մենք թարգմանեցինք նկարով:
  14. Այստեղ ծառա Սուլթանի հավատարիմ ծառաներից կազմված զորքն է:
  15. Պարսկ. փայկյաճ բառն է, որ թուրք. ունի «գոմ, արտաքնոց» իմաստները:
  16. Բնագրում՝ մուտախիլ, վստահ չենք, թե ճիշտ ենք թարգմանել։
  17. Բնագրում երեք աշխարհականներից մեկը«սուզվում է» մյուսը՝ «փրկվում», իսկ երրորդը հայտնի չէ, թե ինչ է լինում [Խմբ.]
Ծանոթագրություններ
  1. Մինչև 363թ. հայերը զատիկը տոնում էին հրեաների հետ. շաբաթվա որևէ օր։ Հիշյալ թվականից հետո հայերը սկսեցին օգտվել Անդրեաս Բյուզանդացու կազմած տոմարական ցուցակներից, որ պատրաստված էր 200 տարվա համար։ 561 թ. Դվինի եկեղեցական ժողովում որոշվեց երկու հարյուր տարին լրանալուց հետո ընդունել հայոց նոր թվականություն 532 տարեշրջանի համար։ Այս 532 տոմարական շրջանը կլորացնելով կոչում էին հինգհարյուրյակ։ Առաջին հինգհարյուրյակը լրանալուց հետո երկրորդը սկսվել է 1084 թ., իսկ երրորդը՝ 1616 թ.։
  2. Քաղիրգ հայերը կոչում էին Մահմեդից 8 տարի առաջ եղած արաբական զորավար Խալիդ իբն Վալիդին, որը ավերում է Դամասկոսը և մտնելով Հայաստան ու Պարսկաստան շատ հայեր ու պարսիկներ սրի է քաշում։ Այս է պատճառը, որ հայերը նրա անունը [Խալիդ] ծաղրանքով Քաղիրդ են ասում, որ նշանակում է անասունների թրիքով լցված փորի մեծ պարկ: Այս զորավարի անունով արաբները մի ժամանակ քաղրդականք են կոչվել։
  3. «Անձինք նուիրեալք» հոզևոր քերթվածը գրել է Կոմիտաս Կաթողիկոսը 7-րդ դարում։ Քերթվածը վերաբերում է Հռիփսիմյան կույսերին և նրանց նահատակությանը։ Դավթակի «Ողբի» հետ սա մեր անցյալի բանաստեղծության գլուխգործոցներից է։
  4. Դվինում կառուցված Սուրբ Սագիսը այժմ գոյություն չունի։
  5. Ըստ «Հայկական Սովետական հանրագիտարանի» տվյալների Ներսեսի 642 թվականին կառուցած այդ վանքը եղել է մատուռ և այժմ գոյություն չունի։ Ներկայիս վանքը նոր է։
  6. Մաքենիսը Մաքենացիների վանքն է, որ գտնվում է ՀՍՍՀ Մարտունու շրջանում, գոյություն ունի 8֊րդ դարից, եղել է կրթական օջախ։
  7. Սա Եղվարդեցի Մաշտոց կաթողիկոսն է, որ եղել է Սևանա վանքի վանահայր, Սյունիքի Մարիամ իշխանուհու առաջարկով կառուցել է Սևանա Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները։
  8. Անիի Մայր տաճարը կամ Կաթողիկեն հայ ճարտարապետության փառքն է։ Նշվում է, որ ավարտվել է 1000 թվականի սկզբում։ Ոմանք ասում են, թե կառուցումը տևել է քսան տարի, ոմանք էլ՝ չորս տարի։ Հիմնադրել է Սմբատ տիեզերակալ կոչված թագավորը, բայց ավարտվել է Սմբատի հարսի և Գագիկի կնոջ Կատրամիղե թագուհու ձեռքով։ Շինարարության սկիզբը համարվում է 989 թիվը, իսկ ավարտը՝ 993
  9. Հաղպատը գտնվում է Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում։ Հայաստանի նշանավոր վանքերից է, ունեցել է դպրոց, եղել գրչության կենտրոն։ Ամենահին վանքը Ս. Նշանն է, որ հիմնադրվել է 977 թվականին Բագրատունի Աշոտ թագավորի օրոք, կառուցողը Խոսրովանույշ թագուհին է։ Վանքի կառուցումը ավարտվել է 991 թվականին։ Այնուհետև կառուցվել են այս տաճարին կից մյուս վանքերն ու շինությունները։ Սանահնի վանքը գտնվում է Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում և կոչվում է Սուրբ Աստվածածին, որն ըստ ավանդության Հայաստանի ամենահին եկեղեցին է եղել։ Երկրորդ եկեղեցին շինվել է Աշոտ Ողորմածի օրոք, 967 թվականին, բայց երբեմն համարվում է հիմնադրված 951 թվակահին։ Ս. Աստվածածինը այդ ժամանակ ավերված է եղել, այս նորը կոչվում է նախորդի անունով։ Ավելի անվանի եկեղեցի է Ամենափիրկիչը կամ Ս. Նշան, սա բոլորից մեծ է, շքեղ ու բարձր, նույնիսկ Հաղպատի վանքից։ Սանահինի վանքի համալիրն ունի նաև այլ եկեղեցիներ ու շինություններ։
  10. Հոռոմոսի վանքը հիմնադրվել է 10-րդ դարի առաջին կեսին, Ախուր յանի աջ ափին։ Հիմնադրել են Բյուզանդիայից փախած հայ վանականները ուստի կոչվում է Հոռոմուսի վանք [Հոռոմի]։ Այս վանքը անվանվել է նաև Ղոշավանք՝ շնորհիվ Անի տանող ճանապարհին կառուցված հաղթական կամար համարվող ղռան գմբեթավոր զույգ աշտարակների [ղոշա֊ղույգ] Վանքը սահմանի մյուս կողմում է։
  11. Ստեփանոս Տարոնեցին Ասողիկն է, որ ապրել է 10-րդ դարի երկրորդ և 11-րդի աոաջին կեսերին։ Սրա գիրքը կոչվում է «Տիեզերական պատմություն», որ գրել է Սարգիս կաթողիկոսի հրամանով։ Գիրքը իրոք բաղկացած է երեք մասից։ Առաջին գիրքը լոկ ժամանակագրություն է հին աշխարհի ժողովուրդների պատմության։ Երկրորդ գիրքը համառոտումն է Հայոց պատմության Տրդատից մինչև Աշոտ Առաջինը՝ ներառյալ կաթողիկոսները։ Երրորդ գրքի մի մասն էլ քաղագրություն է։ Սակայն իր՝ Ասողիկի բուն պատմությունը սկսվում է 929 թվականից և հասնում մինչև 1004 թվականը՝ Գագիկ Աոաջինի տասնհինգերորդ տարին։
  12. Թոնդրակեցիների սպանդը ծնունդ առավ 9-րդ դարի 30-40-ական թվերին, Թոնդրակ ավանում [Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառում]։ Թոնդրակյան աղանդը, սուր ծայրով ուղղված էր հայ եկեղեցու դեմ։ Թոնդրակեցիները մերժում էին խաչը, եկեղեցին ու նրա խորհուրդները։ Մերժում էին Քրիստոսի աստվածային էությունը, նրան համարում էին մարգարե ու ուրիշ ոչինչ։ Նրանք չէին ընդունում հանդերձյալ կյանքը, մարդու և աստծո միջև եկեղեցու միջնորդ լինելը, այլև ըստ նրանց հոգևորականները դեր չունեն, ավելորդ են բոլոր ծեսերն ու արարողությունները։ Թոնդրակյան շարժման գնահատականը, մեր կարծիքով, միակողմանի է։ Եթե Հայաստանը լիներ անկախ երկիր, ապա այդ շարժումը իրոք կարող էր համարվել հեղափոխական շսւրժում, բայց Հայաստանը հեծում էր օտար լծի տակ, վերացվում էին նախարարական տները, հալածվում էր եկեղեցին, ուստի այդպիսի ներքին շարժումը միաժամանակ ջուր է լցնում օտարների ջրաղացին։ Թոնդրակեցիները պայքարելով հայոց եկեղեցու դեմ, փաստորեն կամենում էին կործանել այն միակ հաստատությունը, որ հոգում էր ժողովրդի մտավոր զարգացման, կրթության, ազգային ավանդների պահպանման համար՝ ժողովրդի գոյատևման համար։
  13. Մատթեոս Ուոհայեցին պատմում է, որ 471 (1027) թվին հույների Վասիլ կայսեր օրոք ահավոր հրաշք եղավ, բարկություն թափվեց բոլոր արարածների վրա։ Հոկտեմբերի 3-ի երրորդ ժսւմին երկինքը պատռվեց արևելքից արևմուտք երկու մասի և հյուսիսից պայծառ լույս իջավ երկրի վրա, երկիրը շարժվեց, արեգակը խավարեց։ Ողջ երկիրը սուգ մտավ։ Հովհաննես հայոց թագավորի հրամանով իշխաններն ու ազնվականները եկան Հովհաննես Կոզեոնի մոտ, որ շատ գիտուն մարդ էր։ Եկողները սրան հարցնում են երևույթի պատճառը։ Կոզեոնը պատասխանում է. «Ով որդիներ, լսեցեք ինձ, վայ ու եղուկ է բոլոր մարդկանց, որովհետև այսօր հազար տարին լրանում է սատանայի կապանքների, որին մեր տեր Հիսուս Քրիստոսը իր սուրբ խաչով, մանավանդ Հորդանան գետում իր սուրբ մկրտությամբ կապեց, և այժմ սատանան արձակվեց իր կապանքներից ըստ Հովհաննես Ավետարանչի տեսիլքի վկայության, ինչպես որ աստծու հրեշտակը նրան ասաց, թե հազար տարի կկապվի սատանան և դարձյալ կարձակվի» [տես. Մ. Ուռհայեցի, ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898]։ Այս է ակնարկում Առաքել Դավրիժեցին։
  14. Բագնայրը [Բգներ, Բգնայր] գտնվել է Անիից 4-5 կմ հեռավորության վրա Ալաջա լեոան հյուսիսային ստորոտում, համանուն գյուղի մոտ, կառուցել է Սմբատ Մագիստրոս Պահլավունին 1012թ.։ Այժմ գրեթե ավերակ է։ Բայց չգիտենք, թե ինչու է Դավրիժեցին այն տեղադրել Դվինում։
  15. Պետրոս Գետադարձ կաթողիկոսը օծվեց 1019 թ.։ Լեգենդը ասում է, որ ջրօրհնեքին Տրապիզոնի մոտ գետակի մեջ խաչը օրհնելիս հայոց պժգալի, կաթողիկոս Պետրոս Գետադարձի հրամանով գետի ջրերը հետ դարձան, որպեսզի գետի ներքևում գտնվող հույները հայոց օրհնած ջուրը վերատին չօրհնեն մաքրելու նպատակով։ Այս կաթողիկոս կոչված ազգածախ հրեշը եկել էր Բյուզանդիայի Վասիլ կայսեր մոտ, որպեսզի բարեկամական հարաբերություններ հաստատի հույների հետ։ 1021 թվականի դեկտեմբերի վերջերին Պետրոս ազգադավը պայմանագիր է կնքում Վասիլ կայսեր հետ, ըստ որի Հովհաննես Սմբատի մահից հետո Անին պետք է հանձնվեր Վասիլ կայսեր։ Այդպես էլ լինում է։ Ագահ կաթողիկոսը Անին ծախում է հույներին։ Նույնիսկ Արիստակես Լաստիվերցին իր ժամանակին հասկացել էր այդ կործանարար առուծախի էությունը և գրել է. «Այնտեղ գրվեցին հայոց կորստյան գիրն ու դաշինքը։ Բայց մի զարմանալի անհոգությամբ ժամանակը նրան ըստ արժանավույն չի դատապարտել»։
  16. 11-րդ դարում Հայաստանում հաստատվել էին մի շարք սելջուկյան իշխանություններ, որոնց կոչում էին շահարմեններ, այսինքն` հայերի թագավոր։ Դրանցից էին Խլաթի Շահարմեն Սուքմանյանները։
  17. Խորազմը Խորեզմշահ Ջալալադդին էր, որ 1225 թվականին գրավեց Դվինը։
  18. Այստեղ պակաս բառեր կան, լրացնում ենք ըստ «Մեր ժամանակագրությունների։ Բնագիրն է. «Թուին ՊԼԵ Թամրազ խանն գնաց մինչև ի Դիմիշխ և եկն եհաս․․․ եկաց ամս ժէ, գնաց ի Սմարղանդ, մեռաւ»։ Ըստ «Մ. Ժ.»֊ի ՊԼԶ թվին Լանկ Թամուր գնաց մինչ ի Դմըշխ և եկն ի Հայս, եկաց ամս ԺԷ, գնաց ի Սմըրղանտ, մեռաւ»։ Տես Վ. Հակոբյան, «Մանր ժամանակագրություններ» հ. II Երևան, 1956, էջ 515։
  19. Բնագրում՝ զէատուան, պետք է լինի զՇատուան, որը գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում (Գավաշ), Նարեկա վանքից հյուսիս֊արևմուտք։
  20. Տանուտերը այն աստեղատունն է, որի մեջ տվյալ Ժամանակում գտնվում է արեգակը. գարնան ամիսներին արեգակը լինում է Խոյի, Ցուլի և Երկվորյակի աստեղատունները, ուստի և Գարնան տանուտերերը՝ Խոյը, Ցուլը և Երկվորյակն են հաջորդաբար։
  21. Կաֆայում (Թեողոսիա) նահատակում են Աստվածատուրի 18-ամյա գեղեցիկ տղային այն պատրվակով, թե ուրիշ քաղաքում մահմեդական է դարձել, եկել է Կաֆա, ուրացել է մահմեդականությունը։ Դատավորը հասկանում է, որ վկաները սուտ են խոսում, ազատում է, բայց մահմեդական մոլեռանդ կրոնավորները նահատակում են (ըստ Աճառյանի) 1567թ.։
  22. Նաղաշը Մկրտիչ Նաղաշն է, որ ծնված պետք է լինի 14-րդ դարի վերջերին։ Մեր միջնադարյան նշանավոր տաղերգուներից է, որ մի շարք բանաստեղծությունների հետ գրել է նաև, «Ողբ վասն մեռելի»։ Դավրիժեցին այս «Ողբն» է հիշատակում։ (Աղբյուրներում հանդիպում է նաև Մկրտիչ Նկարագիր անվամբ։— Խմբ.)։
  23. Ժամանակագիրը այսպես է գրում այդ առթիվ. «Եւ ի թւին ՌՃԱ (1652) Շահիջան թագաւորն Հնդկաց աոաքեաց որդի իւր՝ շահզատայ Օվրանգդիրն ԷՃՌ (7000, 000) մարդով և Սաղուլա խանն սարդար կանգնեաց ի վերայ Ղանգահարայ, որք եկալ ասպատսկեցին զբերդն և Բ կես ամիս (երկուսուկես) նոտան, ԻՌ (20 հազար) մարդ սփահի ջարթվեցան թող զօրդիբազարի մարդն և բեռնակիր»։ Տես Վ. Հակոբյան, «Մանր ժամանակագրություններ» Հ II, էջ 429)։
  24. Բնագրում բառն է լաք, որ հնդկերեն է և նշանակում է «հարյուր հազար»։